TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով

12:12 03.08.2021

Օգոստոսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5% է, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը`5.5%:

̰
Շենքային անընդունելի պայմաններ, տնային ուսուցմամբ ձևական կրթություն, մասնագետների պակաս. ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցը մանկատուն

11:59 03.08.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը և հոգեբանը, 2021 թվականի հուլիսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝ • սաների խնամքի, հանգստի ու կենցաղի պայմանները խախտում են երեխաների արժանապատվությունը: Խմբասենյակները գերբեռնված են, ննջարանները, խաղասենյակները և ճաշասենյակները բաժանված չեն, սենյակի […]

̰
Համաշխարհային բանկի հետ կնքված նոր համաձայնագրով ևս մոտ 25 մլն 415 հազար եվրո կուղղվի համայնքների զարգացմանը

11:29 03.08.2021

Լոռի բերդ խոշորացված համայնքը պետական ծրագրերով կարողանում է լուծել ոչ միայն սեփական խնդիրները, նաև ձեռք բերած գյուղտեխնիկայի շնորհիվ հավելյալ եկամուտ ստանալ։ ՏԿԵՆ ՀՏԶՀ-ի միջոցով և Կառավարության ու Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով Լոռի բերդ համայնքը ընդհանուր առմամբ ստացել է 147 միլիոն դրամ: Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը՝ Կառավարության և Համաշխարհային բանկի […]

̰
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր

11:25 03.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել […]

̰
Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում

11:07 03.08.2021

Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ. • Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում: Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի […]

̰
Ունենք կորոնավիրուսի 237 նոր դեպք, մահվան դեպք չի արձանագրվել

11:02 03.08.2021

Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 713 դեպք, որոնցից 220 289-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 357 957 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած, […]

̰
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

10:23 03.08.2021

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Միխայիլ Մյասնիկովիչի ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Մեծարգո Նիկոլ Վովայի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անունից ընդունեք ամենաանկեղծ շնորհավորանքները Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ բարձր պետական պաշտոնում Ձեր գործունեությունն այսուհետ ևս կնպաստի հայկական պետականության […]

̰
Ուժի մեջ է մտել անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ՄՊՀ ներկայացնելու կարգը

10:18 03.08.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են, որ ուժի մեջ է մտել անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ՄՊՀ ներկայացնելու կարգը սահմանելու մասին որոշումը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են անձանց խմբի ներսում համակենտրոնացման գործարքների վերաբերյալ նոր կարգավորումներ։ Մասնավորապես, Օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվել է, […]

̰
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում

10:07 03.08.2021

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Ընթացիկ իրավիճակը «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն […]

̰
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի 6կմ հատվածը

09:50 03.08.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Հ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6կմ (կմ27+500-կմ33+500) հատվածը։ Ծրագիրը բավականին բարդ է, քանի որ այստեղ միայն ասֆալտապատում չի իրականացվում, կատարվում է նաև այս հատվածով անցնող ամբողջ ջրահեռացման համակարգի հիմնանորոգում, նոր ջրահեռացման համակարգերի տեղադրում, տեղադրվելու է նաև նոր ջրատար, փոփոխվելու են նաև […]

̰
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

09:41 03.08.2021

Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է: Տեսանյութը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից է:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:12 03.08.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Այգեստանի 4փ. 1-25; 5փ. 1-17; 6փ. 2-18; 12փ. 12-26 սեփական տներ, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Չարենցի փ. […]

̰
Տոկիո 2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

08:03 03.08.2021

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթել է Էլնուր Աբդուրաիմովին (Ուզբեկստան)՝ 5:0: Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։ Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 02.08.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:51 02.08.2021

Օգոստոսի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 10 հա, Նորաբաց գյուղում՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 300 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում՝ 6 հա, Կոտայքի […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:15 02.08.2021

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ին, 7-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 2-ին՝ կեսօրից հետո […]

̰
Շիրակի մարզի Վարդաքար գյուղում 2 հեկտար անտառային տարածք է հիմնվել

21:00 02.08.2021

Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղում նոր անտառային տարածք է հիմնվել: Սա ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի մաս է կազմում:  Անտառաշերտը գյուղում մի քանի խնդիր է լուծելու: Նախ էկոլոգիական, ապա հանգստյան գոտիների կազմակերպման ու զբոսաշրջության զարգացման և որ ամենակարևորն է՝ անտառաշերտը գյուղի համար քամիներից պաշտպանական գոտի կդառնա: […]

̰
Տիգրան Ավինյանը թողնում է փոխվարչապետի պաշտոնը և մնալու է ՔՊ կուսակցության  վարչության անդամ

20:41 02.08.2021

ՀՀ փոխվարչապետի պաշտոնատար Տիգրան Ավինյանը գրառում է արել Ֆեյսբուքյան  էջում՝ նշելով, որ թողնում է փոխվարչապետի պաշտոնը և շարունակելու է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Գրառման մեջ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: […]

̰
«Audi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը

20:20 02.08.2021

Օգոստոսի 2-ին, ժամը 16:16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը […]

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին

19:53 02.08.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Հարգելի պարոն Սիմոնյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Խնդրում եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շնորհավորանքները փոխանցել նաև ընտրվելիք ԱԺ փոխնախագահներին, մշտական հանձնաժողովների […]

̰
Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

19:40 02.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Սիմիդյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Հակոբ Սիմիդյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

19:30 02.08.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասվում է․ «Հուսով եմ, որ ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի բարեկամական, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»։

̰
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

19:26 02.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սիմոնյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով: Այս ճանապարհին կարևոր […]

̰
Ներկայացվել են «Հյուսիս-հարավի» Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները

19:10 02.08.2021

Ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական շինարարական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել ծրագիրը, հնարավորինս մեծ թվով շինարարական և խորհրդատվական կազմակերպությունների տեղեկացնել Սիսիան-Քաջարան հատվածում […]

̰
Ալեն Սիմոնյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ

18:44 02.08.2021

Փակ գաղտնի քվեարկությամբ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը։  Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ալեն Սիմոնյանը ստացել է 71 ձայն, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ձայներ չեն ստացել։ Ընդդիմադիր «Հայաստան»  և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ առաջին փորձից  ԱԺ նախագահ չէր ընտրվել։ Ընտրության մեկնարկը հայտարարելուց կարճ ժամանակ անց […]

̰
Գյումրիում անցկացվել է «Ֆլայֆեստ Գյումրի 2021» հեռակառավարվող ավիամոդելների ցուցադրական միջոցառում

18:36 02.08.2021

Բաց տարածք, պարզկա եղանակ ու օդում սավառնող տարբեր անօդաչու սարքերի մոդելներ..․թռչող սարքերի անխափան թռիչքը երկնքում Գյումրիի ավիամոդելային խմբակի սաներն են ապահովում: Սաների պատրաստած ավիամոդելները հեռակառավարվող վահանակով օդում կատարում են տարբեր հնարքներ: Այս արդյունքին հասնելու համար սաները երկար են աշխատել, արդեն գիտեն, թե եղանակային ինչ պայմաններում է հնարավոր օդում կատարել տարբեր հնարքներ: Բաց տարածքում պատանի ավիամոդելիստներն […]

̰
Վալերիկ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից

18:27 02.08.2021

ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիկ Քոչարյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Վալերիկ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված […]

̰
Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

18:20 02.08.2021

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է  նախագահի հրամանագրի մեջ: Նշենք, կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

̰
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

18:15 02.08.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ:

̰
Զինծառայողները ուխտագնացություն են կատարել դեպի Տաթևի վանք

17:58 02.08.2021

1-ին զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ հուլիսի 31-ին ուխտագնացություն են կատարել դեպի Տաթևի վանք։ Նրանք ծանոթացել են վանական համալիրի պատմությանը, ստացել վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի օրհնությունը։

̰
BACK_TO_TOP