18:43 03.08.2021
Պետական բյուջեի միջոցներով՝ 8 մլն 944 հազար դրամ գումարի շրջանակներում վերանորոգվում է Սպանդարյան համայնքի դպրոցի մարզադահլիճը։ Աշխատանքներն իրականացնում է «Լ․Ն․Մ․» ՍՊԸ-ն։ Ընթացքի մեջ են հատակների բետոնացման, պատերի սվաղման և հարթեցման աշխատանքները։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:25 03.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Սուրեն Ղամբարյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
18:19 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել երկրում ժողովրդավարական գործընթացների անխափան իրականացումը: Ֆրանսիայի նախագահը հայտնել է Հայաստանին 200 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու որոշման մասին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին իր երախտագիտությունն է հայտնել այս առթիվ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն […]
18:00 03.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիանա Ղալթաղչյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիանա Ղալթաղչյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
17:15 03.08.2021
Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում խոտածածկ տարածք է այրվում: Դեպքի վայր է հասել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը բռնկվել է Հոռոմ և Հայրենյաց գյուղերի միջև գտնվող սարի վրա, որը Հոռոմ գյուղի համար ծառայում է որպես արոտավայր: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Հոռոմի […]
17:06 03.08.2021
Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ […]
16:29 03.08.2021
Ոստիկանության ԱՎՎ Բաղրամյանի անձնագրային ծառայության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին Բաղրամյան գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 32-ամյա Համլետ Ս.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Յարոսլավլ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
16:22 03.08.2021
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: ՀՀ նախագահի օգոստոսի 2-ի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան:
16:15 03.08.2021
Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր՝ քիչ առաջ, տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այս մասին գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան […]
15:47 03.08.2021
Դաժան վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին (լուսանկարներ, տեսանյութ) 2021 թ․ օգոստոսի 02-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է […]
15:41 03.08.2021
Հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Բաժնից օպերատիվ խումբ մեկնեց՝ տեղեկության իսկությունը ստուգելու։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ հնչեց, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են հնչել։ Արագ արձագանքման շնորհիվ Նոր Նորքի ոստիկանները տեղում հայտնաբերեցին միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվեց, որ մի խումբ […]
15:28 03.08.2021
KFOR առաքելության շրջանակներում օգոստոսի 2-ին Կոսովոյում տեղի է ունեցել հրամանատարության փոխանցման և մեդալների շնորհման հանդիսավոր արարողություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը: Հայկական 33-րդ զորախումբը (հրամանատար, ավագ լեյտենանտ Գ. Միքայելյան) ՀՀ պետական դրոշը հանձնել է հայկական 34-րդ զորախմբին (հրամանատար, կապիտան Ա. Սարգսյան): Միջոցառմանը մասնակցել […]
14:45 03.08.2021
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Կ. Վ.-ի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա. Ա.-ին, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Ծառայողներն Ա. Ա.-ի հետ իրականացրել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջինս ինքնակամ հետանցքից հանել է […]
14:38 03.08.2021
«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Առաջինը ներկայացվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը: Նա ելույթ է ունեցել և պատասխանել պատգամավորների հարցերին:
14:32 03.08.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։ Արմեն Սարգսյանը ՀՀ կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:
14:18 03.08.2021
Ոստիկանության ԱՎՎ Բաղրամյանի անձնագրային ծառայության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին Բաղրամյան գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 32-ամյա Համլետ Ս.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Յարոսլավլ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
14:04 03.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» նախագծի շրջանակում հուլիսի 29-31-ն իրականացրել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակում թատրոնն այցելել է Բերդ, Ճամբարակ, Վարդենիս քաղաքների մշակույթի տներ և ցուցադրել «Անխելք մարդը» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա (ռեժիսոր՝ Ռուբեն Բաբայան)։ Ներկայացման ցուցադրությունից հետո երեխաները, […]
13:33 03.08.2021
Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար: «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ […]
13:28 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անդրանիկ Փիլոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրի մեջ:
13:24 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Դումանյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- ասված է հրամանագրի մեջ։ […]
13:22 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ:
13:20 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Խաչատրյանին նշանակել ֆինանսների նախարար»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ։
13:17 03.08.2021
Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին պետական բարձր […]
13:10 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Կարեն ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասված է հրամանագրի մեջ։
13:07 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվել է փոխվարչապետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրի մեջ:
13:04 03.08.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 2-3-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:57 03.08.2021
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի, Լիանա Հարությունյանի, Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք անբասիր կկատարեն իրենց պարտականությունները:
12:53 03.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարան քաղաքի 58-ամյա բնակչի՝ ավազակությամբ զուգորդված սպանության և առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած 3 անձինք, իրենց հանցավոր […]
12:47 03.08.2021
«Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրների (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ […]