12:00 31.07.2021
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի թերակղզու կայարանի տարածքից բետոնե հենասյուններ գողանալու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 44 և 57 տարեկան երկու տղամարդու։ Նրանցից մեկը տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։
11:48 31.07.2021
Հուլիսի 30-ին ԱԱԾ և ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ոստիկանության ՔՈԳՎ բերման է ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ իր վարած «ՎԱԶ-2121» մեքենայով հանդերձ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21 սմ ընդհանուր և 9.5 սմ շեղբի երկարությամբ ոսկեգույն ծալովի դանակ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են […]
11:42 31.07.2021
Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար: Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:
11:28 31.07.2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում […]
11:02 31.07.2021
Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 163 առողջացած […]
08:09 31.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Այգեստանի 4փ. 1-25; 5փ. 1-17; 6փ. 2-18; 12փ. 12-26 սեփական տներ, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Չարենցի փ. […]
00:10 31.07.2021
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ […]
00:00 31.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:50 30.07.2021
Հուլիսի 27-ից 30-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Շահումյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 40 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:02 30.07.2021
Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 3- 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը […]
22:48 30.07.2021
Հուլիսի 30-ին` ժամը 16։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի […]
22:16 30.07.2021
Սա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով, և անասնագոմը: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և կից լուսանկար հրապարակել։ «Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս […]
21:47 30.07.2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության մարզումներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, գործնական ու ցուցադրական պարապմունքների միջոցով անձնակազմին ուսուցանվել են զենքի կիրառման տարբեր հմտություններ։
20:56 30.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։ Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ […]
20:47 30.07.2021
Զորամիավորումներում հուլիսի 29-ին և 30-ին իրականացվել է մարտական հերթափոխ: Մինչ այդ, անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
20:25 30.07.2021
Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա և այլն) և միջազգային կազմակերպությունների […]
19:54 30.07.2021
Օգոստոսի առաջին կիրակի օրը ավանդաբար նշվում է երկաթուղայինի մասնագիտական տոնը։ Առաջին անգամ նշվել է 1896 թվականին Ռուսաստանում։ Իսկ հայկական երկաթուղու պատմությունը սկսվում է Գյումրիից։ Այսօր տոնը նշել են երկաթուղային վարպետների հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում։ Հայկական երկաթուղու պատմությունը սկսվել է Ալեքպոլից, առաջին շոգեքարշը Ալեքպոլ է հասել 1899 թվականին: Այն երկաթուղու հնագույն թանգարանային նմուշ է հիմա։ Երկաթուղայինների […]
19:47 30.07.2021
Գյումրիի անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքներից ֆինանսատնտեսական բաժինը գոհ չէ, հարկերի ու տեղական տուրքերի հավաքագրումներում թերացումները շատ էին, որոնք ունեին նաև հիմնավոր պատճառներ, նախ համավարակի հետևանքով սահմանափակումներն էին, հետո էլ՝ պատերազմական դրությունը։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն անցած ու այս տարվա կիսամյակային հաշվարկների համեմատականներն է ներկայացնում, սկսում է քիչ եկամուտ ապահովող, բայց ավելի շատ ծախսեր […]
19:42 30.07.2021
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչի ապօրինությունները։ Ճանապարհային ոստիկանությունը ևս հետևողական պայքար է մղում սեփական շարքերն արատավոր երևույթներից մաքրելու ուղղությամբ։ Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ ավագ տեսուչը 2019-2020 թվականների ընթացքում ՃՈ տեսուչների կողմից տեղում գանձված վարչական […]
19:36 30.07.2021
Միջազգային հանրությունը շարունակում է հետևել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակին: Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի անպատասխանատու հայտարարությունները, ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել առկա խնդիրները լուծել խաղաղությամբ, իսկ Իրանի արտգործնախարարությունը կողմերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում:
19:25 30.07.2021
Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները: Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը: Խմբի անդամները մտքեր են փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների […]
19:17 30.07.2021
Հուլիսի 30-ին՝ ժամը 15:48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին այրվում է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է «Lada […]
19:12 30.07.2021
Վրաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։ «Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և […]
19:06 30.07.2021
Եվրասիական տնտեսական միությունում 2021 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում, համեմատած 2020 թվականի հունվար-հունիս ամիսների հետ, աճել է 0,6 տոկոսով, իսկ Հայաստանում արձանագրվել է ամենամեծ աճը՝ 6,4 տոկոս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, գյուղատնտեսական արտադրության աճն առաջին կիսամյակում, 2021 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ղազախստանում եղել է 3,2 […]
18:52 30.07.2021
Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.): Գեղաթերթիկի վրա պատկերված են Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, «100 ԱՄՅԱԿ» և «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» […]
18:46 30.07.2021
Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել՝ խաղարկելով Երևանում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար, համաձայն որի՝ ձևավորվել է վրանային ավան: Թիմերն իրականացրել են հետախուզական ու փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
18:40 30.07.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 30-ին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ): «Այսօր մեր ամենամեծ խնդիրներն ու բոլոր լուծումները կրթության ոլորտում են։ Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը և արդյունաբերությունն առաջ տանող թիվ 1 դրոշակակիրը։ Այս համալսարանի միջազգայնացումը կրիտիկական նշանակություն ունի։ Այս կազմով, որտեղ ներկա են կառավարությունը, համալսարանը […]
18:33 30.07.2021
Հուլիսի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ 2021 թվականի առաջին կիսամյակի ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։ 2021 թ. առաջին կիսամյակում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ձեռնարկված […]