TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օրինակելի ուսումնական պլաններում կատարված մի շարք փոփոխություններ

12:22 30.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միանգամից երկու՝ 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ փորձարկումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերից, Հանրակրթության նոր չափորոշիչը կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ […]

̰
Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ․ ՊԵԿ

11:59 30.07.2021

2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ: Պետական եկամուտների կոմիտեում որոշում է կայացվել իրականացնել […]

̰
Առերևույթ չարաշահումներ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրեական գործ

11:54 30.07.2021

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների […]

̰
Հուլիսի 29-30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք

11:21 30.07.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 8-ական, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, սպանության սպառնալիքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, խուլիգանության և […]

̰
Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.100.000 ՀՀ դրամի չափով․ ԲԸՏՄ

11:07 30.07.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2021 թվականի հուլիսի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ. 6 ստուգում, որից՝ 2-ը՝ ընդերքօգտագործում 2-ը՝ արտադրություն 2-ը՝ ջրամատակարարում։ ✅ Նախկինում իրականացված թվով 8 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 1.100.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս՝ 530.993 ՀՀ դրամի չափով։ […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 264-ով

11:02 30.07.2021

Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն` առողջացած, 4608-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 334 007 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք: Ունենք 199 առողջացած […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը փոխվել է

10:48 30.07.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հուլիսի 29-ին հանդես էին եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ:

̰
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ

10:36 30.07.2021

ՀՀ կառավարության` հուլիսի 29-ին կայացած նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշների ամրագրման անհրաժեշտությամբ, որը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին հնարավորություն կընձեռի ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը։ Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի […]

̰
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ

10:28 30.07.2021

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր […]

̰
Անն Լինդեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ

10:20 30.07.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը․ «Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և լիովին կյանքի կոչել նոյեմբերի 9 -ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղությամբ լուծելու համար»,-գրել է Լինդեն իր թվիթերյան միկրոբլոգում: Reports of […]

̰
Քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները

09:50 30.07.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։ Հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Գործընկերները քննարկել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին։ Կողմերը քննարկել […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Կոտայքի և Լոռու մարզերում

08:26 30.07.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Sարի Թաղ 1-9 շարքեր, Մաշտոցի պող 40 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11:00-16:00 Նուբարաշեն 3փ. 1-24; 5փ. 1-21; 6փ. 1-24 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդները: 11:00-17:00 Վարդաշեն 2փ. 11-35 (կենտ); […]

̰
Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է․ ՄԻՊ

08:15 30.07.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այսօր (հուլիսի 29-ին-խմբ․), երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք: Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի […]

̰
Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր են կասեցվել․ ՊՆ

08:08 30.07.2021

Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։ Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի՝ ժամը 07:00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:57 29.07.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները

23:44 29.07.2021

Հուլիսի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, […]

̰
Անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:23 29.07.2021

Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 3-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-2-ին՝ շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ-ի իրական հանցավոր արարքների պատճառով Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից․ ՄԻՊ

22:49 29.07.2021

Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտսվայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, […]

̰
Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները

22:40 29.07.2021

Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Խ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին 2 տարվա անձնվեր ծառայության համար և հորդորել նույնքան նվիրված լինել հայրենիքին նաև քաղաքացիական կյանքում։ Զորացրվող զինծառայողները հանդիսավոր երթով հրաժեշտ են տվել ծառայակիցներին և նրանց մաղթել խաղաղ ծառայություն։

̰
Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կանցկացնի

22:22 29.07.2021

Ազգային ժողովը հուլիսի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի կայքը: «Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու […]

̰
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

22:06 29.07.2021

Զինծառայողների հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 29-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն։

̰

21:51 29.07.2021

Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

̰
Ավազակություն՝ վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետում

21:29 29.07.2021

2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, ներխուժել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Ջի Էյ» վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետ և որպես զենք օգտագործվող առարկայի` ռազմամթերք հանդիսացող մարտական նռնակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար, սակայն […]

̰
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել  Ֆիլիպ Ռիքերի հետ

21:04 29.07.2021

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԳՆ-ից։ Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում դատապարտեց հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որը նա որակեց որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումը

20:24 29.07.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Համանախագահները մտահոգությամբ են վերաբերվում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրություններին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ […]

̰
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

20:15 29.07.2021

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից […]

̰
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները

20:03 29.07.2021

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից հայ գերիների նկատմամբ ապօրինի դատավճռին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գոգիան նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։ «Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու […]

̰
ՎԶԵԲ ծրագրով Գյումրիի որոշ փողոցների հիմնանորոգման ժամկետները խախտվել են

20:00 29.07.2021

ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրով Գյումրիի կենտրոնի երկրորդական փողոցների անցած տարվանից կիսատ մնացած հիմնանորոգումներն ավարտվել են։ Այժմ այս տարվա ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլի շինարարությունն է ընթացքի մեջ, որում ներառված են Երկաթգծի բանավան թաղամասի Գարեգին Առաջինի և Մազմանյան փողոցները։ Երկուսն էլ համարվում են այս տարվա ծրագրով հիմնանորոգվող ամենաերկար փողոցները։ Մոտ 1․5 կիլոմետր երկարության փողոցներն ունեն  ներքին կոմունիկացիաների […]

̰
Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքների արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին․ ՀՀ ՄԻՊ

19:11 29.07.2021

Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բացի նրանից, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են […]

̰
Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման երրորդ փուլը

18:56 29.07.2021

1988-1992 թթ․-ին Ադրբեջանից բռնագաղթած փախստական 24 ընտանիքների այսօր տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ՝ ազդարարելով բնակապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: Այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մոտ 337.5 մլն դրամի […]

̰
BACK_TO_TOP