19:54 30.07.2021
Օգոստոսի առաջին կիրակի օրը ավանդաբար նշվում է երկաթուղայինի մասնագիտական տոնը։ Առաջին անգամ նշվել է 1896 թվականին Ռուսաստանում։ Իսկ հայկական երկաթուղու պատմությունը սկսվում է Գյումրիից։ Այսօր տոնը նշել են երկաթուղային վարպետների հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում։
Հայկական երկաթուղու պատմությունը սկսվել է Ալեքպոլից, առաջին շոգեքարշը Ալեքպոլ է հասել 1899 թվականին: Այն երկաթուղու հնագույն թանգարանային նմուշ է հիմա։ Երկաթուղայինների հայտնի գերդաստաններ են ապրում այս քաղաքում: Ուրախալին այն է, որ այս մասնագիտությամբ հետաքրքրված են երիտասարդները և անգամ կանայք։
Երկաթուղին տնտեսության զարգացման կարևոր ճյուղերից մեկն է։ 90-ականներին, երբ Հայաստանում ծանր տնտեսական և էներգետիկ ճգնաժամ էր, մութ ու ցուրտ տարիներին անխափան աշխատող միակ տրանսպորտային հանգույցը երկաթգիծն էր, որով կարողանում էին բեռները հասցնել Հայաստան։
Երկաթուղայինների աշխատանքում կարևորը պարտաճանաչությունն ու նվիրվածությունն է։ Մասնագիտական տոնի առիթով գործընկերներին շնորհավորելիս նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենը։ Այս գործում մեծ է այն երկաթուղայինների ներդրումը, որոնք իրենց փորձն ու գիտելիքները շարունակում են փոխանցել նոր սերնդին։
«Որպես երկաթուղային՝ շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել այս մասնագիտության հետ։ Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել բոլոր երկաթուղայինների ընտանիքների անդամներին, քանի որ երկաթուղայինի ընտանիքում բոլորն են համարվում երկաթուղային։ Շնորհավորում եմ բոլոր մեր վետերաններին, որոնք իրենց ամբողջ ներուժը ներդրել են երկաթուղու զարգացման գործում»,-իր խոսքում նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Երկաթուղու անխափան աշխատանքը ապահովելու համար թարմացվում են վագոնային ու ռելսային համակարգերը, գործարկվում են ժամանակակից մարդատար ու բեռնատար գնացքները, որոնք հասնում են մինչև Վրաստան և Ռուսաստան։
«Համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվեց «Հարավկովկասյան երկաթուղում» 2020-24 թվականների ներդրումային ծավալները հասցնել մոտ 40 միլիարդ դրամի։ Միայն այս տարվա ծրագրով մոտ 17 միլիարդ դրամ ներդրումներ են իրականացվելու ենթակառուցվածքների արդիականացման և նոր շարժակազմի ձեռքբերման ուղղությամբ»,- նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Ոլորտում մեծ ներդրում ունեցած երկաթուղայինները մասնագիտական տոնի առիթով տարբեր գերատեսչությունների կողմից պարգևատրվել են պատվոգրերով և հուշանվերներով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...