17:20 19.07.2021
Հուլիսի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի տարածքից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հանցագործությունը կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գողոնը։ Ոստիկանությունում պարզվել է, որ տղամարդը կատարել էր 8 նմանատիպ գողություններ ևս։ Հարուցվել է […]
17:14 19.07.2021
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, առաջին իսկ կրակով թիրախը ոչնչացնելու ունակությունները, կատարելագործվել են անձնակազմի հրաձգային կարողությունները։ Զինծառայողները տարբեր զինատեսակներից խոցել են բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
17:07 19.07.2021
Հուլիսի 14-ին՝ ժամը 6-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայում դանակահարություն է եղել։ Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Սայաթ-Նովայի և Տերյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց կասկածելի «Տոյոտա» մակնիշի մեքենան: 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա արդեն բաժնում էր, երբ հիվանդանոցից ահազանգ […]
17:00 19.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վահագն Մելիքյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
16:54 19.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է երկու ընկերների կողմից 35-ամյա տղամարդու նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երկու ընկերները 35-ամյա տղամարդուն ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2021թ․ հուլիսի […]
16:25 19.07.2021
2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում կայանված է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենա՝ առանց վարորդի, հայտնում են քննչական կոմիտեից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ավտոմեքենան պատկանում է […]
16:16 19.07.2021
Հուլիսի 17-ին ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։ 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական […]
16:11 19.07.2021
Ամիսներ շարունակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում բնապահպանական հանրության ներկայացուցիչներից, քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են սպիտակ արագիլների աղտոտման խնդրի մասին։ «Թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ […]
15:59 19.07.2021
2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները հնարավորություն ունեն ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ։ Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն, ներկայացնի գրավոր […]
15:48 19.07.2021
2021թ․ հուլիսի 17-ին` ժամը 15:45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 368-րդ կիլոմետրում Ագարակ քաղաքի 55-ամյա բնակիչը իր կողմից վարած «Մազդա ՄՊՎ 2.0» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները, ովքեր ընտանիքի անդամներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ, իսկ ուղևորներից մեկը՝ 79-ամյա կինը, […]
15:44 19.07.2021
Երևանյան բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, գործընթացն ավելի արդյունավետ է դառնում, երբ հենց համայնքի բնակիչներն են իրենց իսկ շրջակայքի բարեկարգման գաղափարներ տալիս: Տեսանյութը՝ այստեղ։
15:31 19.07.2021
2021թ. հուլիսի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Արարատի մարզի Լանջազատ համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում ծառայություն իրականացնելիս՝ ժամը 20։40-ի սահմաններում, նկատել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ երկու անձինք թմրանյութ են օգտագործում, և ցանկացել է նրանց բերման ենթարկել, սակայն հարակից տաղավարում գտնվող անձինք խոչընդոտել են բերման ենթարկելու […]
15:29 19.07.2021
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ: Դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների համար անվճար դասընթացներ կազմակերպել՝ հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով: Իսկ մայիսին արդեն համագործակցության հուշագիր է կնքվել՝ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական […]
15:25 19.07.2021
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 30 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 աշակերտներ: Երկրորդ փուլ անցած 30 մասնակիցներից 5-ը ՀՀ […]
15:18 19.07.2021
2021 թ. հունիսի 14-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ 29 ստուգում, որից՝ 13-ը՝ ընդերքօգտագործում 7-ը՝ ձկնաբուծարան 4-ը՝ արտադրություն 2-ը՝ թափոնների սպասարկում և տեղադրում 1-ը՝ անտառտնտեսություն 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի ծառայություն 1-ը՝ ՓՀԷԿ։ Նախկինում իրականացված 22 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 16 որոշում՝ 4.090.000 […]
15:00 19.07.2021
Կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։ Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին, աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք […]
14:52 19.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, […]
14:28 19.07.2021
Ոստիկանության Սևանի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին Սևան քաղաքի Չարենցի փողոցից բերման է ենթարկվել 30-ամյա Վանուշ Խ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես և ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
14:14 19.07.2021
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքերով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական […]
13:57 19.07.2021
Հանրապետությունում հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ թափուր տեղերի թիվը 15 հազար է: «Նախ ասեմ, որ ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացածների թիվը 2 հազար 935 է, դրանց մեջ մտնում են նաև մարդիկ, որոնք […]
13:50 19.07.2021
Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ: Խնդիրը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մշտական ուշադրության ներքո է, ինչի դրսևորումն էր նաև Տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում էին գիտական ու կրթական ոլորտների, միջազգային և հասարակական կազմակերպությունների՝ ի դեմս ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» և «Ռազմավարական […]
13:42 19.07.2021
Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորքի այգիների փողոցում հայտնաբերել և Սևանի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Հմայակ Ե.-ին, որը հուլիսի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:06 19.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 18-19-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
12:57 19.07.2021
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Շենգավիթի բաժին է ներկայացել 43-ամյա Արտյոմ Ա.-ն, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]
12:40 19.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 38, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման` 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ծեծի, մարդու թրաֆիքինգի և չարաշահման, […]
12:33 19.07.2021
2021թ. հուլիսի 17-ին՝ ժամը 09:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ձորն է ընկել: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում՝ կամրջին չհասած, 55-ամյա տղամարդն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է […]
12:00 19.07.2021
Հուլիսի 17-ին, ժամը 09.35-ին, հաղորդում էր ստացվել, որ Ախթալա քաղաքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը: Պարզվել է, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել շուրջ 100 մ խորությամբ ձորը. 55-ամյա վարորդ Արմեն Սարաջյանը մահացել է: Կատարվում է քննություն։
11:52 19.07.2021
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը գնահատվում է բավարար․ «Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրսգրման: Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից […]
11:43 19.07.2021
2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Ղազարյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի […]