16:58 20.07.2021
Հուլիսի 15-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի մի բնակիչ պատրաստում և պահում է թմրամիջոցներ: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին 50-ամյա տղամարդու տանն ու մեքենայում։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 15 գրամից ավելի քաշով։ Նմանատիպ 5 գրամից ավելի քաշով զանգված ու ծալովի դանակ հայտնաբերվեց նաև […]
16:52 20.07.2021
ՀՀ նախագահի աշխատակազմն այսօր ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին նշանակելու մասին: Տեղեկությունը ՀԺ-ին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Պետրոսյանը: Գեներալ-մայոր Կարապետյանը մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր: Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, […]
16:32 20.07.2021
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախագահականից հաստատել են, որ վարչապետի պաշտոնակատարից ստացել են առաջարկություն՝ Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին:
16:27 20.07.2021
Հուլիսի 20-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության […]
16:11 20.07.2021
Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է: Նախարարի պաշտոնակատարն այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ, տեղեկացնում են նախարարությունից: «Նախարարի պաշտոնակատարը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվել են նոր մշակված տուրիստական բաղադրիչի զարգացման, […]
15:55 20.07.2021
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված և մարզի տարբեր համայնքներում բնակության անցած արցախցիների խնդիրներին ծանոթանալու նպատակով հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցները աշխատանքային այցով եղան Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը: Հանդիպման ընթացքում մարզպետի խորհրդականը ներկայացրեց մարզում […]
15:27 20.07.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 18-ին այցելել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզպետի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի, Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնով, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին, […]
14:48 20.07.2021
2021թ. հուլիսի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1969թ., իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել, որի հետևանքով երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ վարորդը, ստացած մարմնական վնասվածքներից, տեղում մահացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական […]
14:44 20.07.2021
Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նատալի Լուազոն ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար […]
14:16 20.07.2021
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ): ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը: […]
13:59 20.07.2021
Կարևորելով կրթական բարեփոխումների վերաբերյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների առաջարկությունները և մտահոգությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում: ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել են Կոտայքի մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 170 աշխատակիցներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա […]
13:53 20.07.2021
Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել հուլիսի 19-ին Վարշավա-Երևան չվերթով ժամանած 47-ամյա Հրաչ Ջ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:38 20.07.2021
Հիդրոօդերևութաբանոըհթյան և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 19-20-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:22 20.07.2021
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և տուրիզմի բաժնից՝ ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ […]
13:15 20.07.2021
Սարալանջի փողոցի մոտակայքում գտնվող խոտածածկ տարածքում հուլիսի 20-ին հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Փրկարար ծառայողները ժամը 12:00-ին հրդեհը մեկուսացրել են: Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի
13:00 20.07.2021
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Խոր մտահոգիչ զարգացումները շարունակվում են հայ-ադրբեջանական պետական սահմանին: Մենք կրկնում են մեր կոչը՝ զսպվածության, ուժերի տարանջատման ու սահմանային հարցերով կառուցողական երկխոսության, քանի դեռ նոր զոհեր չեն եղել։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցելու կողմերին»,- […]
12:38 20.07.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Երևան քաղաքի Սասունցի Դավթի հրապարակում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտակ Ա.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արտակ Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:
12:33 20.07.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Լիդա Մուրադյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից տեղեկատվություն պահանջելու և ստանալու լիազորությունը։ Ինչպես հայտնեցին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, տեղեկատվություն պահանջելը և ստանալը Հանձնաժողովի կողմից կիրառվող կարևորագույն գործիքակազմերից է և կիրառվում է ընթացակարգային գրեթե բոլոր գործողությունների ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով։ Ո՞րոնք են Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու […]
12:22 20.07.2021
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության […]
12:10 20.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն զեկույց ստանալով, որ դիրքի […]
12:03 20.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 19, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության, հարկերից խուսափելու՝ 4, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող […]
11:48 20.07.2021
«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։ Տեղեկությունն «Ազատության»-ը հաղորդեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանը երեկ «Ազատության»-ը փոխանցել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած Մակունցն առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Սմբատյանի խոսքով՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում […]
11:33 20.07.2021
Հուլիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.10-ին անհայտ անձը Մամիկոնյանց փողոցի շենքերի բակում, քաշել պոկելով, հափշտակել էր 64-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկանները պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել և, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին […]
11:17 20.07.2021
«Ռոսատոմ» պետկորպորացիան ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ և Երևանում Ռուսական տան աջակցությամբ: Միջոցառումը, որին կարող են մասնակցել բուհերի ուսանողները և բարձր դասարանների աշակերտները, տեղի կունենա Թումոյի այգում (ք. Երևան, Հալաբյան 16): Նախատեսվում են դասախոսություններ միջուկային բժշկության, […]
11:09 20.07.2021
2021 թվականի հուլիսի 20-ին ՀայՓոստը շրջանառության մեջ է դրել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 230, 290 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ ՀայՓոստը թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը: 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի […]
10:40 20.07.2021
Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանյը։ «Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: Գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», – ասել է համայնքապետը։ Նա նշել է, որ կրակոցները հնչել են ժամը 22-ից […]
10:25 20.07.2021
Հուլիսի 20-ին` ժամը 01:15-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, […]
10:16 20.07.2021
2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 17:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի […]