Հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

Հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը

13:57 19.07.2021

Հանրապետությունում հուլիսի 19-ին մեկնարկում է 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ թափուր տեղերի թիվը 15 հազար է:

«Նախ ասեմ, որ ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացածների թիվը 2 հազար 935 է, դրանց մեջ մտնում են նաև մարդիկ, որոնք կտրվել են. այդ թիվը 1546 է: Կան դիմորդներ, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսն էլ անբավարար են ստացել, կան դիմորդներ, որոնք հանձնել են մեկ քննություն և դրանից էլ անբավարար են ստացել: Այն երկու քննություն հանձնողներից մեկը, եթե դրական գնահատական է ստացել, ապա կկարողանա մասնակցել թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթին: Թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15 հազար»,- ասաց Կարո Նասիբյանը:

Հուլիսի 19-ից մեկնարկող բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի դիմումների ընդունման գործընթացը կշարունակվի մինչը հուլիսի 26-ը: Հայտագրումը կատարվելու է հետևյալ կերպ՝ դիմորդն ընտրելու է մինչև վեց մասնագիտություն: Նա կարող է այդ մասնագիտություններն ընտրել տարբեր բուհերում: Կարո Նասիբյանը նշեց, որ այդ վեց մասնագիտությունների դեպքում առավելությունը տրվելու է միավորին:

«Հաշվի կառնվի ոչ թե այն, որ առաջինն են նշել այս կամ այն մասնագիտությունը, այլ դիմորդների ավելի բարձր միավոր հավաքելը: Հուլիսի 26-ից հետո կազմակերպվելու է մրցույթը, հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստից հետո՝ արդեն հուլիսի 30-ին, հրապարակվելու են թափուր տեղերի մրցույթի վերջնական արդյունքները»,- հավելեց Կարո Նասիբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

12:52 26.06.2025

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

12:45 26.06.2025

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:38 26.06.2025

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP