TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիսի 15-ին ադրբեջանական ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի զենքերից մոտ 40 րոպե կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՄԻՊ

20:28 17.07.2021

ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի 2021 թվականի հուլիսի 15-ի կրակոցները ապացույց են, որ ինքնին նրանց ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի […]

̰
Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարների տեխնիկական վիճակը թույլ չի տալիս պահանջվող քանակի ջուր կուտակել

19:59 17.07.2021

Շիրակի մարզի Կառնուտի և Սառնաղբյուրի ջրամբարներում պատվարի վերանորոգումները հրատապ են: Դրանց խիստ վթարային լինելու պատճառով ջրամբարներում կուտակվող ջրի մեծ մասը կորչում է: Այսպիսի եզրակացության են եկել ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները, որոնք Շիրակի և Սյունիքի մարզերի ջրամբարներում համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրություններ են կատարել: Մասնագետները պարզել են, որ ջրամբարներում առկա են ֆիլտրացիոն երևույթներ, այսինքն՝ ջրամեկուսացման […]

̰
Հայտնի է ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնության Հայաստանի հավաքականի կազմը

19:52 17.07.2021

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 19-ից 25-ը տեղի կունենա ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը: Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցավայր մեկնող ըմբիշների անունները: Հունահռոմեկան ոճ. Բուդապեշտում հանդես կգան Լևոն Մարտիրոսյանը (45 կգ), Յուրի Կարապետյանը (48 կգ), Հայկ Լյուդվիգյանը (51 կգ), Ռոստոմ Մակիչյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (65 կգ), Հարություն Կիրակոսյանը (92 կգ) և Լյովա Սարգսյանը […]

̰
ՍԴ-ն ժամը 21.00-ին, դռնբաց նիստում, կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ որոշումը

19:46 17.07.2021

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը կհրապարակվի այսօր` 2021թվականի հուլիսի 17-ին, ժ.21:00-ին դռնբաց նիստում»։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ֆեյսբուքյան իր էջում։

̰
Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ

19:30 17.07.2021

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ:Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։ Հավելենք, որ Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

̰
Ներդրվում է հերթագրման էլեկտրոնային համակարգ՝ պատվաստումային շրջիկ կայաններում

19:05 17.07.2021

Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան, […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հանդիպել է գինեգործներին եւ կոնյակագործներին

18:13 17.07.2021

Հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերևս, ամենակարևորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը եւ մթերումների սահուն կազմակերպումն է։ Այս մասին նախարարի պաշտոնակատարը տեղեկացնում է  ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսել ենք միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային […]

̰
Հայկ Մարությանը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում

18:07 17.07.2021

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երևանի մետրոպոլիտենում:Այս մասին Երևանի քաղաքապետը գրել է ֆեյսբուքյանիր էջում։ «Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն: Մեր համագործակցությունը […]

̰
Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան հոգեբանական հարվածները․շվեյցարահայ հոգեվերլուծող, դոկտոր Պերճ Փափազյանը Գյումրիում հանդիպել է հոգեբանների հետ

17:45 17.07.2021

Տագնապ, անհանգստություն, վախեր, ինքնապաշտպանական տարբեր ռեակցիաներ… Սրանք հոգեկան այն ապրումներն են, որոնք հոգեբաններն արցախյան երկրորդ պատերազմից հետո հանդիպում են պատերազմի մասնակիցների մոտ: Պատերազմի առաջացրած հոգեբանական խնդիրները պետք արագ լուծել, հետո ուշ կլինի, ասում են հոգեբանները՝ ելնելով իրենց վարած դեպքերի վիճակից: Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում հոգեբանների մեծ դպրոց աշխատեց, նրանց հետ էր նաև շվեյցարահայ հոգեվերլուծող […]

̰
Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի երեխաների ամառային ճամբարը

17:29 17.07.2021

Այսօր մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը, որի առաջին հերթափոխին մասնակցում է շուրջ 1600 երեխա։Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ ՀՀ կառավարության հուլիսի 8-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 3200 երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար հատկացվել է 335 մլն […]

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում

17:00 17.07.2021

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին է ներկայացել 29-ամյա Գուրգեն Կ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Mazda-ն բախվել է կամրջի բետոնե հենապատին․ կամ 1 զոհ, 2 վիրավոր

16:58 17.07.2021

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի […]

̰
Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից. Շառլ Միշել

16:38 17.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ով մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից հանդես է գալիս Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին հռետորաբանությամբ, և այս համատեքստում ի՞նչ անելիք ունի Եվրոպան: Միշելի խոսքով` անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, […]

̰
Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք

16:25 17.07.2021

Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը: Հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության […]

̰
Արարատի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

15:59 17.07.2021

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 16-ին Արարատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկել 59-ամյա Մկրտիչ Մ.-ին, որը հունիսի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը), 34-177-րդ (Գողության փորձը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մկրտիչ Մ.-ն […]

̰
32-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

15:27 17.07.2021

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին Ահարոնյան փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Նատալյա Չ.-ին, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Հիմա բանակցում ենք սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման շուրջ. Փաշինյան

15:15 17.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հակասություն չի տեսնում Ադրբեջանի ղեկավարության՝ մի կողմից խաղաղություն հաստատելու, մյուս կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և սահմանին սադրանքներ կազմակերպելու միջև, նշել է, որ հակասություն չտեսնել հնարավոր չէ: «Մենք հստակ դիրքորոշում ունենք սահմաններին ստեղծված իրադրության վերաբերյալ: Ես ԱԽ նիստում առաջարկ […]

̰
Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք. Եվրոպական խորհրդի նախագահ

15:07 17.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված գործընկեր լինել Հայաստանի բարօրրության, անվտանգության ու կայունության համար։ «Այս շրջանակներում մենք առիթ ենք ունեցել մեր երկկողմ հարաբերությունների մասին խոսելու։ Ես մի շատ հզոր ուղերձ եմ ձեզ հղում՝ մենք ձեր կողքին ենք ու […]

̰
Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան

14:58 17.07.2021

Եվրոպական  խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորեց հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` համանախագահների հովանու […]

̰
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

14:53 17.07.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, […]

̰
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում. Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

14:44 17.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

14:26 17.07.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Երևան-Միներալնիե Վոդի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Դավիթ Մ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 15-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ

14:04 17.07.2021

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կրում է շարունակական բնույթ: Հերթական խումբը պատվաստվել է Սարուխանի և Նորատուսի բժշկական ամբուլատորիաներում, տեղեկացնում են մարզպետարանից:

̰
Գուգարքի ոստիկաններն ու վետերանները գողության փորձ են կանխել

13:55 17.07.2021

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները և վետերանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 16-ին համատեղ ձեռնարկած միջոցառումներով կանխել են Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հողամասերից մեկում տեղադրված տնակը ինքնաբարձիչի օգնությամբ գողանալու փորձը: Կասկածանքով բաժին հրավիրված երեք տղամարդիկ կատարվածի վերաբերյալ տվել են բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տնակի տիրոջ ինքնությունը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Տղամարդը ձերբակալվել է՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով. ՔԿ

13:46 17.07.2021

2021թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը 2021թ. հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՏիկՏոկ» սոցիալական կայք-էջի միջոցով իր 12-ամյա աղջկա հետ շփման ժամանակ կիսամերկ վիճակով տեսանկարել է նրան և նշված նկարները հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է գումար: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի […]

̰
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

13:37 17.07.2021

Հուլիսի 17-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Արթուր Մ.-ն, որը 2018 թ. դեկտեմեբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Արթուր Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցների համար անցկացվում է առաջին հարցախույզը

13:28 17.07.2021

«Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» Թվինինգ ծրագիրն արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության առաջարկով փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների շրջանում հետազոտություն է իրականացվում՝ ավելի խորը պատկերացում ունենալու համար անձնակազմի շարժիչ ուժերի և խթանող գործոնների մասին: Ծրագիրը մեթոդական աջակցություն և ուղեցույց է տրամադրել Փրկարար ուժերի աշխատակազմի աշխատակիցների հետազոտության իրականացման համար: Հետազոտությունը իրականացվում է ԱԻՆ մարդկային ռեսուրսների վարչության կողմից՝ Թվինինգ ծրագրի […]

̰
Աշխատանքային ժողով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում

13:12 17.07.2021

Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում տեղի է ունեցել աշխատանքային ժողով։ Քննարկվել է ծառայության ընթացքը, բարձրաձայնվել են առկա խնդիրները։ ՍԲՀԿ-ում շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքները։

̰ ̰
Գյումրիում գտնված նորածինն արդեն խնամակալ ընտանիքում է

12:58 17.07.2021

Հուլիսի 3-ին Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինն արդեն խնամակալ ընտանիքում է ապրում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը հայտնել է, որ նորածնի կենսաբանական ծնողներին իրավապահ մարմինները դեռ փնտրում են:  «Փոքրիկը լիարժեք առողջ դուրս գրվեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից, և հանձնվեց խնամակալ ընտանիքին։ Մեզ […]

̰
BACK_TO_TOP