08:12 17.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 5, 5ա, 7, 9, 9ա շենքեր, Հանրապետության 2-րդ նրբ․19 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք՝ 7-րդ փողոցի սեփական տներ, 11:00-15:00 Ռոստովյան փ. 50-74 սեփական տներ, Նոր Արեշ 3փ. 13-30; 24-40; 14փ. […]
23:59 16.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:55 16.07.2021
Հուլիսի 13-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 15 քմ) և […]
23:46 16.07.2021
ՀՀ տարածքում օրերս կորած երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին մեր աղբյուրները։ Զինծառայողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Բանակցություններ են ընթանում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ ՊՆ-ից Sputnik Արմենիային հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Ավելին, այս պահին շարունակվում են տղաների որոնողափրկարարական աշխատանքները։ ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։ Հիշեցնենք, որ […]
23:40 16.07.2021
Հուլիսի 15-ից 16-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա։
22:59 16.07.2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության կարգը։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։ Ներկայում նախադպրոցական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների կողմից սահմանված կարգով և ժամկետներում: Տարբերվում են ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը: Կարգով ոլորտում կսահմանվի միասնական քաղաքականություն, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։ Մասնավորապես, նախագծով կարգավորվում են երեխայի` նախադպրոցական […]
22:43 16.07.2021
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20- ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին […]
22:19 16.07.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]
22:08 16.07.2021
Հուլիսի 16-ին` ժամը 18:57-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ […]
21:41 16.07.2021
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հուլիսի 16-ին անցկացվել է մարտական հերթափոխ: Հերթափոխից առաջ ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ, զինծառայողները հրահանգավորվել են կցագրված զենքերի կիրառման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
21:30 16.07.2021
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում: Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում […]
20:48 16.07.2021
2021 թվականին Շիրակի մարզի համայնքներից ներկայացված 70 սուբվենցիոն ծրագրերից 62-ն են հաստատվել, բայց դրանցից երեքն են միայն ընթացքի մեջ։ Ուշացումների պատճառը նաև այն է, որ ամիսներ առաջ ծրագրերը տարբեր դիտողություններով կառավարությունը հետ է ուղարկել համայնքներին։ Ըստ այդմ՝ կանխատեսվում է, որ բոլոր ծրագրերը կփոխանցվեն հաջորդ տարի։ «Օրինակ, Քաղաքաշինության կոմիտեից փաթեթները հետ են գալիս ու պահանջում են, […]
20:15 16.07.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է «ՏՈԿԻՈ–2020»՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության հավաքականում ընդգրկված շիրակցի մարզիկներին։ Հայաստանը կներկայացնեն 17 մարզիկներ, նրանցից 3-ը Շիրակի մարզից են՝ հունահռոմեական ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ես հպարտությամբ եմ ձեզ ընդունում, քանզի գիտեմ, որ մարզական հարուստ ավանդույթներով Շիրակի մարզը ներկայացնող մեր […]
20:07 16.07.2021
Կորոնավիրուսային հիվանդության պիկ փուլերում մարզում ստացիոնար բուժման ծառայություններ են մատուցել Ինֆեկցիոն հիվանդանոցը և Գյումրի բժշկական կենտրոնը։Մարզում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ կազմում 9582 ։ Վարակի տարածումն ու մահվան դեպքերի կանխարգելման նպատակով մարզում մինչ օրս պատվաստվել է 9904 քաղաքացի կամ մարզի բնակչության ընդամենը 4,1 տոկոսը։ Շիրակի մարզպետի հանձնարարականով առողջապահության վարչությունը պատվաստման հրահանգով շրջաբերականներ կուղարկի բոլոր […]
19:49 16.07.2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով: Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ […]
19:40 16.07.2021
Այսօր կայացել է Շիրակի մարզխորհրդի նիստը։ Օրակարգում հինգ հարց էր, հինգն էլ վերաբերում էր մարզի տարբեր ոլորտներում անցած վեց ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներին։ Ներկայացվել են համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Մարզում բյուջեի կատարողականը անցած վեց ամիսների ընթացքում կազմել է ընդամենը 56,7 տոկոս, իսկ թերակատարումները տարբեր հարկատեսակների ուղղությամբ են։ Կիսամյակի համար պլանավորել էին մեկ միլիարդ […]
19:27 16.07.2021
Հուլիսի 16-ին՝ ժամը 12:05-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ. Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարևանին և անհանգստացնում է մյուս բնակիչներին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ․-ին (ծնված 2000 […]
19:25 16.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում Սիսիան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են Քննչական կոմիտեից: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Սարգսյանը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից […]
19:19 16.07.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ Մեղրու համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին, բազմաբնակավայր համայնքի կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարներին է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։ Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Արարատ Թումանյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում՝ կարևորելով համայնքի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծումը։
19:10 16.07.2021
ՀՀ փաստաբանների պալատն անցկացրել է Ադրբեջանում գտնվող հայ գերեվարված անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով երրորդ հանդիպումը, որի ժամանակ նշվել է, որ գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում դիմել կամավորագրված փաստաբանների օժանդակությանը «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի […]
19:00 16.07.2021
ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ծրագրի անվտանգության ոլորտի կառավարման նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում hուլիսի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ թեժ գծի և ԶՈՒ ԳՇ վստահության գծի օպերատորների համար անցկացվել է հերթական առցանց դասընթացը` «Հոգեբանական աջակցություն» թեմայով: Դասընթացի ընթացքում քննարկվել են սթրեսի, կոնֆլիկտի և զայրույթի կառավարման […]
18:52 16.07.2021
ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
18:36 16.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Գնահատման […]
18:30 16.07.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն Հարավային Կովկասում» գերմանական ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները։ Որպես առաջնահերթություն նշել է մասնագիտական կողմնորոշման ոլորտի զարգացումն ու հզորացումը, քանի որ գործազրկության կանխարգելման մեխանիզմներից մեկն էլ հենց դա է։ Վերջերս […]
18:24 16.07.2021
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին մարզպետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանի, Ռուբեն Սարգսյանի և Աննա Ժամակոչյանի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարի հետ քննարկեցինք […]
18:17 16.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում: Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է կոմիտեի ծավալած գործունեության կարևորությունը կրթության ոլորտում. […]
18:11 16.07.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան, այս մասին գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա […]
18:06 16.07.2021
Հուլիսի 19-ին՝ ժամը 11:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կազդարարվի «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի մեկնարկը կհայտարարի և աշակերտներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի նպատակն ու ընթացքը կներկայացնի ծրագրի ղեկավար, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի […]
17:58 16.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և կարևորել հետագա արդյունավետ փոխգործակցությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, երկու երկրների գլխավոր շտաբների միջև փոխգործակցության օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
17:55 16.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում հուլիսի 5-ին, 6-ին և 8-ին, Արարատում՝ հուլիսի 7-ին և 9-ին: Հրազդանում փոշու պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»: