TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տարածաշրջանի խաղաղությունը պայմանավորված չէ միայն Հայաստանով և Ադրբեջանով․ Պապիկյան

18:44 15.01.2025

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը Հարավային Կովկասում պայմանավորված չէ միայն Հայաստանով և  հարևան Ադրբեջանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարել է 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում՝ գնահատելով Հայաստանի ներկա անվտանգային իրավիճակը և անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի մասին հարցին։ «Ագրեսիվ հայտարարություններին չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու […]

̰
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար

18:17 15.01.2025

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ն ամփոփող ասուլիսում ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը: «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող […]

̰
Բաքվում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել

18:10 15.01.2025

Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այս օրերին հիշատակվում է Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների և զանգվածային տեղահանությունների 35-րդ տարելիցը։ Մեկ շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կազմակերպված խմբերը լիակատար անպատժելիության միջավայրում և ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, ինչպես նաև խորհրդային իշխանությունների լիակատար անգործության պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործություններ: Հայերի ճնշող մեծամասնությունը […]

̰
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը

18:07 15.01.2025

Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Հունվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ […]

̰
Հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն. Պապիկյան

17:56 15.01.2025

2024 թվականն ամփոփող ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն, սակայն նա չի բացառում դրանց հնարավորությունը տարվա ընթացքում: «Հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն: Տարին նոր է սկսվել, չեմ կարող ասել, թե չեն լինի, բայց այն, որ պլանավորված չեն, փաստ է»,-ասել է նախարարը: Թե տարվա ընթացքում Հայաստանն […]

̰
Կեղծ թղթադրամով լիցքավորել էր մեքենան․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

17:51 15.01.2025

Հունվարի 14-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 22:00-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Այնթապ գյուղի մոտ գործող իր բենզալցակայանում Օշական գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը «Տոյոտան» լիցքավորել է երեք հազար դրամի բենզինով և աշխատակցին վճարել է 20 հազար դրամանոց կեղծ թղթադրամ: Մասիսի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել […]

̰
Կոտայքի մարզում «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա տուժած

17:46 15.01.2025

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ

17:41 15.01.2025

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում. 1 […]

̰
Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքորոշումը լեգիտիմ է . Պապիկյան

17:26 15.01.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել է՝ քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի վերաբերմունք լեգիտիմ է և բխում է սեփական շահերից: «Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ […]

̰
Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

17:20 15.01.2025

Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 10-ին՝ կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա […]

̰
Յուրաքանչյուր խնդրի մասով ՀՀ-ն ունի առաջարկներ. Պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում

17:10 15.01.2025

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիմքեր չի տեսնում տարածաշրջանում էսկալացիայի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը նման դիրքորոշում է հայտնել 2024-ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու ագրեսիվ հայտարարություններին:  «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:05 15.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:00 15.01.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 9-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

̰
Պապիկյանը լիահույս է, որ 2025–ին ավելի կամրանա հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում

16:55 15.01.2025

Պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է երկու երկրների միջև նոր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հարցին: Պապիկյանը նշեց՝ շատ ուրախ է, որ հայ–ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին: «Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև […]

̰
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2024 թ․ ամենահաջողված միջոցառումներից է եղել․ նախարար

16:44 15.01.2025

Բնակարանային ապահովման, մասնավորապես՝ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2024 թ․ ամենահաջողված միջոցառումներից է եղել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։ քաղաքացիների մեծ հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ ծրագրով նախատեսված 2 հազար ընտանիքների շեմը շատ արագ լրացվել է, և սա հաշվի առնելով՝ ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և […]

̰
2024 թվականը ձեռքբերումների տարի էր. պաշտպանության նախարար

16:42 15.01.2025

2024 թվականը զինված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «2024 թվականը զինված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր: Այս հնարավորությունը նաև ԶՈՒ–ի համար ժամանակ էր, որ զինված ուժերը կարողանան իրենց առջև դրված խնդիրներն ըստ արժանվույն կատարել 2024–ի ընթացում: Իսկ մեր առաջ դրված […]

̰
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրի շրջանակում շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար

16:40 15.01.2025

2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տվել ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ։ Մեկնարկից սկսած՝ […]

̰
«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ»

16:34 15.01.2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս․ նախարարն ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2024 թ․ իրականացված աշխատանքները, նաև ներկայացրել 2025 թ․ նախատեսվող նախաձեռնությունները։ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

16:30 15.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 16։15 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

̰
Մշակութային ժառանգության ասիական դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար. Արթուր Մարտիրոսյան

16:27 15.01.2025

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված կանոնադրությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Դաշինքը ստեղծվել է 2021 թվականին: Այն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի […]

̰
Առաջարկվում է փոփոխություն կատարել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում

16:20 15.01.2025

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել […]

̰
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը

16:08 15.01.2025

Կառավարության գործունեության կարեւոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների ու միջավայրի ձեւավորումն է. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը: Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ սահմանվում է պետական երիտասարդական քաղաքականությունը: Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կբարձրանա […]

̰
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց

14:57 15.01.2025

Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ: Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում: Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին

14:45 15.01.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին: Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Նա ընդգծել է այդ միջոցառման ընթացքում հնչած ուղերձների և ներկայացված դատական համակարգի դերի առանձնահատուկ նշանակությունը մեր պետության համար։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, […]

̰
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների

14:37 15.01.2025

«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների: Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն: Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 […]

̰
ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ Օվերչուկ

14:24 15.01.2025

Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Թարմ վիճակագրություն է եկել 11 ամսվա վերաբերյալ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի […]

̰
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ

14:10 15.01.2025

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ։ «Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պատիվ ունեցավ հանդիպելու Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելանի հետ՝ քննարկելու համագործակցությունը և Հայաստանում Եվրամիության առաքելության տեղակայման հետ կապված հարցերը»,- նշված է ԵՄ դիտորական առաքելության X-ի էջում գրառման մեջ։ ԵՄ դիտորդական առաքելությունը հիշեցրել է, որ Վայոց […]

̰
Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

14:03 15.01.2025

Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նրանք (Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ այս իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են եղել, որ Հայաստանը մոտենում է Եվրամիությանը, սակայն […]

̰
Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից

13:58 15.01.2025

Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական […]

̰
Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

13:50 15.01.2025

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ […]

̰
BACK_TO_TOP