TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տարադրամի փոխարժեքները հունվարի 16-ին

16:11 16.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:  

̰
Քննարկվել են «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» կառուցմանը վերաբերող հարցեր

16:06 16.01.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր […]

̰
Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիր

16:00 16.01.2025

Կառավարությունը հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը: Որոշման ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրերի իրականացման իրավական հիմքը, որը համապատասխանելու է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի բովանդակությունը, թե՛ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրն […]

̰
Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

15:38 16.01.2025

Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու նպատակով ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի […]

̰
Կկանոնակարգվի պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադրման կամ նվիրատվության գործընթացը

15:23 16.01.2025

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական […]

̰
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

15:12 16.01.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:05-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
ԱՄՆ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել Լոս Անջելեսի հրդեհների ժամանակ հանցագործությունների դեմ պայքարելու համար

14:26 16.01.2025

Միացյալ Նահանգներում աշխատանքային խումբը կհետաքննի Լոս Անջելեսի շրջանի հրդեհների հետ կապված հանցագործությունները և քրեական պատասխանատվության կենթարկի կողոպտիչներին: ԱՄՆ արդարադատության նախարարությունն է հայտարարել դրա ստեղծման մասին։ Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ նոր թիմը կկենտրոնանա թալանի, հրկիզման, անօդաչու թռչող սարքերի անօրինական թռիչքների և ֆինանսական խարդախությունների դեպքերի հետաքննության վրա։ «Երբ վերակառուցման գործընթացը սկսվում է, նվիրատվություններն ու օգնության […]

̰
Փարաքար համայնքում մարտի 31-ին ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

13:34 16.01.2025

Կառավարությունն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց․ ընտրությունները նշանակված են 2025 թվականի մարտի 31-ին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով որոշումը, հիշեցրեց, որ Փարաքար համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը 2024 թվականի […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

13:21 16.01.2025

Հունվարի 16-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն Ձոր 1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա. Հ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:07 16.01.2025

Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-20-ին առանձին […]

̰
Ի՞նչն է հարիր, և ինչը՝ ոչ. «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկումը

12:58 16.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ընթացքում զրուցել են պետության մոդելի ընտրության հարցի մասին՝ ի՞նչն է հարիր, և ինչը՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո

12:52 16.01.2025

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիս Մորենո Օկամպոն այդ մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ միաժամանակ հիշեցնելով, որ հունվարի 17-ին […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին

12:38 16.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին: Այս մասինհայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Համաժողովը կայանալու է հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կա համաժողովի մասնակիցների ցանկում:  

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

12:35 16.01.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Տաշիր քաղաքում, Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է: Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում և Վարդենիսի, Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին

12:29 16.01.2025

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել  հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ «Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ […]

̰
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ

12:02 16.01.2025

Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմից էլ պատանդների և պահվող անձանց ազատ արձակում. այս մասին ասվում է X-ում ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «Հուսով ենք, որ սա պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների անվտանգության երաշխավորման գործիք կդառնա՝ ուղի հարթելով դեպի Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն: Բարձր […]

̰
Կատարը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից

11:35 16.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կիրակի օրը՝ հունվարի 19-ին։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։ «Քաթարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները ուրախ են հայտարարել իրենց համատեղ միջնորդական ջանքերի հաջողության մասին, որի շնորհիվ Գազայի հատվածում հակամարտող կողմերը պայմանավորվեցին փոխանակել պատանդներին և գերիներին […]

̰
Հունվարից բոլոր մարզերը և Երևանը սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով

11:23 16.01.2025

2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերը և Երևանն սկսել են կառուցապատման թույլտվություններին առնչվող գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am թվային հարթակի միջոցով։ Համակարգի կիրառության վերաբերյալ հարցերը պարզաբանելու նպատակով «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ պատասխանատուների ներգրավմամբ Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է համայնքների և նախագծային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք։ Հանդիպումների ընթացքում դիտարկվում են հարթակում ներգրավված բոլոր կառույցների գործառույթները, քննարկվում […]

̰
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

11:17 16.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման մեջ։

̰
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան

11:12 16.01.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի […]

̰
Էդվարդ Ասրյանը Բրյուսելում է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով

11:03 16.01.2025

Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ Քննարկվում […]

̰
Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ

10:54 16.01.2025

Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:50 16.01.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության` 11, ֆիզիկական ներգործության` 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ […]

̰
Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը

10:45 16.01.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել և վկայականներ է հանձնել սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաղթահարած 11 անձի: Նախարարի տեղակալը հաջողություններ է մաղթել նրանց, ակնկալելով, որ նրանք մեծ ներդրում կունենան մասնագիտական ոլորտի կատարելագործման գործում։ Սնանկության կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ Տիգրան Սահակյանը ևս շնորհավորել է ստուգումը հաղթահարած անձանց […]

̰
Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները

10:29 16.01.2025

Շարունակվում են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցման աշխատանքները։ Ընթանում են հողային, ինչպես նաև թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքները։ Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում […]

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:16 16.01.2025

Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանել է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն […]

̰
Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է․ Փաշինյան

10:11 16.01.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է այն թեմային, թե ինչ է խաղաղությունը։ «Խաղաղությունը հարեւանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է»,-գրել է Փաշինյանը:

̰
ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

22:46 15.01.2025

«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […]

̰
Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

21:54 15.01.2025

Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […]

̰
Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետ

21:20 15.01.2025

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […]

̰
BACK_TO_TOP