11:44 17.01.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 401 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:
10:28 17.01.2025
ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 15-ին ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության հետ ձևավորած բազմաշերտ համագործակցության համար, կարևորել են համատեղ գրանցած շոշափելի արդյունքները, ընդգծել դրանք առաջիկայում ավելի համակարգային դարձնելու հեռանկարները՝ […]
22:05 16.01.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Զրույցը ծավալվել է վերջին օրերի քաղաքական անցուդարձի շուրջ: Պատմաբանը անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագրի կարևորությանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին, Ռուսաստանի արձագանքին, Կիսիլյովի՝ աղմկահարույց խոսքերին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին նոր էսկալացիայի հավանականությանը: «Խաղաղության և կայուն անվտանգության հաստատման ամենակարճ ճանապարհը հայոց բանակի մարտունակության և ռազմատեխնիկական մակարդակի […]
19:58 16.01.2025
Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում հունվարի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք ավագ դպրոցների տնօրենների։ Ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ընդգծելով բանիմաց, հոգեբանորեն, ֆիզիկապես ու մասնագիտական ունակություններով պատրաստված զինվորականների դերը մեր երկրի անվտանգության ապահովման ու բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում, չափազանց կարևորել […]
19:54 16.01.2025
ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը: Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն): […]
19:47 16.01.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սևանի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Տիգրանաշենի ոլորաններում և Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին և Ռյա Թազա բնակավայրի մոտ տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
19:39 16.01.2025
Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին մրցանակային տեղեր զբաղեցրած ժամկետային զինծառայողներն իրենց ուսուցիչների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից զինծառայողներին և նրանց ուսուցիչներին են հանձնել մրցանակները։ Երկուստեք կարևորվել […]
19:30 16.01.2025
Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հրանտ Պետրոսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դիմել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ վնասվածքներ չի […]
19:20 16.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի դեկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132,709-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.1%), Վրաստանից (13%) և Իրանից (8.4%):
19:10 16.01.2025
Պետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար: Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կախված տնտեսական սցենարից, չի բացառում 2025-ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահն այս մասին ասել է 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով 2024-ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների […]
18:47 16.01.2025
Հունվարի լույս 14-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի դիմաց տեղի ունեցած վրաերթի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Աշտարակի և Երևանի բնակիչներ, 25 տարեկան երկու երիտասարդ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 4:20-ին նշված վայրում մի խումբ անձանց միջև […]
18:41 16.01.2025
Ի պատասխան ԶԼՄ հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ: «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։ Կանոնադրությամբ […]
18:32 16.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ, ներկայացվել են նախորդ տարվա ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են ապագա ծրագրերի իրականացման հեռանկարները։
18:20 16.01.2025
Հայաստանը 2024 թվականին ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 76 մլրդ դրամ, տվել է՝ 129 մլրդ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Ստացածը 2023-ի համեմատ էականորեն չի փոխվել, աճել է 1.2 տոկոսով»,-ասել է ՊԵԿ նախագահը:
18:07 16.01.2025
2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում […]
17:53 16.01.2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով և դիտվել է ամպամածության էական նոսրացում: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում:
17:48 16.01.2025
Հունվարի 16-ին՝ ժամը 13:22-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սարիար գյուղում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 27 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ […]
17:42 16.01.2025
Հունվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել […]
17:35 16.01.2025
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների […]
17:29 16.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ոչ պետական հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և կարևորել կրթական բարեփոխումների արդյունավետության համատեքստում պետության համագործակցությունը մասնավոր հաստատությունների հետ: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոչ պետական հանրակրթական հաստատություններում հանրակրթական պետական և առարկայական չափորոշիչների պատշաճ […]
17:21 16.01.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավասու մարմնի միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող՝ հետախուզվող անձ Է.Ժ․Բ.-ն 2025 թվականի հունվարի 16-ին հանձնվել է վերոնշյալ երկրի իրավասու մարմիններին:
17:17 16.01.2025
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի […]
17:14 16.01.2025
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի կողմից ՌԴ-ին փոխանցված բողոքի հայտագրին՝ կապված Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Զախարովան հայտարարել է, որ լրագրողի արտահայտած կարծիքին Երևանի արձագանքը Մոսկվայում տարակուսանք է առաջացրել, քանի որ այն ՌԴ պաշտոնական տեսակետը չէ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը […]
17:00 16.01.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Շնորհավորելով ծառայության նոր ղեկավարին՝ նախարարը խոսել է նրա մասնագիտական բարձր որակների մասին: Նախարարը շեշտել է իրավական ոլորտում Սիրո Ամիրխանյանի մեծ փորձը՝ համոզմունք հայտնելով, որ նրա գործնական, տեսական հմտություններն ու գիտելիքները նպաստելու […]
16:52 16.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Երևան-Արմավիր և Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տաշիր քաղաքում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:41 16.01.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցության օրակարգային առաջին հարցով քննարկվել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին համայնքային թիմերի մասնակցության վերաբերյալ հարցեր։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-7-ը՝ Ջերմուկ քաղաքում։ Օրակարգի մյուս հարցերը վերաբերել են ՏԿԵՆ համակարգման ոլորտներում առաջիկա անելիքներին, ընթացիկ ծրագրերին։
16:35 16.01.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, […]
16:16 16.01.2025
Ոստիկանությունից երեկ հայտնել էին, որ հունվարի 13-ին գողություն էր կատարվել Գավառ քաղաքի ոսկյա զարդերի խանութից։ Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն էր տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել էր, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը […]