18:06 13.07.2021
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, […]
18:00 13.07.2021
Ապրիլի 28-ին արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։ Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։ Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում […]
17:56 13.07.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։ Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից […]
17:55 13.07.2021
Հուլիսի 13-ին 5-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում զորամիավորման հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։ Ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքները, դասախոսությունների և խմբային վարժանքների միջոցով կատարելագործվել են մասնակիցների ունակությունները, հստակեցվել են առաջիկա խնդիրները, տրվել ցուցումներ մարտական փաստաթղթերի մշակման հաջորդականության վերաբերյալ։
17:52 13.07.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 12-ին հրավիրվել էր խորհրդակցություն։ Ամփոփել են Ծառայության 2021 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը։ Խորհրդակցություն-քննարկման ժամանակ զեկուցվել են Ծառայության բոլոր բաժինների կողմից հարուցված, ավարտված, վերսկսված, կարճված կատարողական վարույթների […]
17:49 13.07.2021
2020թ․ հաշվետու տարվա համար սահմանված վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային գործակալները պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին։ Տեղեկությունների փոխանակման պահանջը նախատեսված է «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությամբ, որն ապահովելու նպատակով […]
17:43 13.07.2021
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աթանեսյանը: Պաշտպանի խոսքերով` այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չի կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները: […]
17:38 13.07.2021
Հուլիսի 12-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը, գնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք: Կարևորելով 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների լուծման ուղիների վերհանումը, ամփոփվել են զորամիավորումների, ՌՈՒՀ-երի և կայազորների իրավաբանների 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Ներկայացվել է նաև զինված ուժերում իրավական աշխատանքների […]
17:30 13.07.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները: Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար. […]
17:23 13.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ագրոօդերևութաբանական դիտարկումներ հուլիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածի համար: «Շաբաթվա ընթացքում բարձր ջերմային ֆոնը պահպանվել է, սակայն ժամանակ առ ժամանակ դիտված տեղումները փոքր-ինչ բարձրացրել են հողի խոնավությունը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային և մոմային հասունացման փուլերում, Գյումրիում կատարվել է բերքահավաք՝ սիլոսի (անասնակեր) համար։ Սկսվել է կաղամբի գլխի ձևավորումը, […]
17:07 13.07.2021
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նախարարության պատասխանատուների հետ, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում […]
17:00 13.07.2021
Հուլիսի 13-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021 թ. երրորդ եռամսյակի խնդիրները:
16:52 13.07.2021
«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով վարժանքները շարունակվում են հանրապետության տարբեր մարզերում: Արմավիր մարզի Փարաքար, Գայի և Դողս համայնքներում, միջնակարգ դպրոցներում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են բնակչության, մանկավարժական անձնակազմի և աշակերտների պատսպարումներ: Ուսումնավարժությունների ընթացքում համայնքի ղեկավարների հետ իրականացվել են բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, […]
16:44 13.07.2021
Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր «SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի «Anima’t»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում: Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ […]
16:37 13.07.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու, ինչպես նաև այն սպասարկելու հնարավորությունները սահմանափակվել են համակարգի դանդաղ աշխատելու հետևանքով: Խնդիրը պայմանավորված է առկա սերվերային հզորություններով, որոնք տարիներ շարունակ թվային ծառայությունների մատուցման, դրանք հարստացնելու և ընդլայնելու արդյունքում չեն թարմացվել։ Համակարգում ներկայումս ընդգրկված տեղեկատվությունն ահռելի չափերի է հասնում, մեծացել է հիշողության ծավալը, […]
16:30 13.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 13-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 163 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 7.40 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 16.7 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 3.21 մլն մ³-ով: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 11.6 մլն մ³-ով ավելի […]
16:22 13.07.2021
Հուլիսի 12-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: ««ՀՄԿ» ՊՈԱԿ-ը հորդորում է պատվաստվել COVID-19-ի դեմ և կանգնեցնել համավարակի շղթան: Ինչպես փաստում է ՀՀ առողջապահության նախարարությունը համավարակի դեմ պայքարի առկա միակ միջոցը պատվաստանյութն է: Դրա շնորհիվ է հնարավոր վերադառնալ կյանքի բնականոն հունին»։
16:16 13.07.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերին։ Բարձր գնահատելով միջազգային փորձագիտական աշխատանքների դերը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է GIZ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված և նախատեսվող ծրագրերը։ Վերջինս ընդգծել է՝ որոշ դեպքերում փորձի փոխանակումն ու փորձագիտական աշխատանքները կարող են առավել օգտակար […]
15:49 13.07.2021
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում […]
15:43 13.07.2021
Հրեա գիտնական Իսրայել Չարնին վերջերս խնդրել է Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր ձախողումը, գրում է Jpost.com-ը: Իր նոր գրքում Չարնին բացահայտում է, թե ինչպես է Թուրքիան ճնշել Իսրայելին`ժխտելու ցեղասպանությունը, Իսրայելի ձախողված արձագանքը Հայոց ցեղասպանությանը. ժխտումը, պետության խաբեությունը, ճշմարտությունն ընդդեմ պատմության քաղաքականացման: Այս ճնշումները ներառում էին այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը չհիշատակելը, ցեղասպանության […]
15:35 13.07.2021
Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկեցին մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով ու կարճեցված փողով հրացան, 16 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ, հրացանի գոտի, ծաղկամանով կանեփանման բույս, կանեփի սերմի հատիկներ, կաթուցիչներ ու հոգեներգործուն դեղահաբեր: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
15:25 13.07.2021
Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» ճանապարհի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի շինարարությունը: Ճանապարհային միջանցքի ասֆալտբետոնե հատվածի փռման աշխատանքներին ծանոթանալու համար հուլիսի 13-ին Շիրակի մարզում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները: Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի […]
15:20 13.07.2021
Մայիսի 29-ին՝ գիշերվա ժամը չորսի մոտ, ոստիկանություն էր զանգել մայրաքաղաքի Հերացու փողոցի խանութներից մեկի վաճառողը և հայտնել, որ քիչ առաջ դիմակով մի մարդ մտել է խանութ, զենքի նմանվող առարկայով սպառնացել ու պահանջել գումար, սակայն այդ պահին հաճախորդ է մտել, և նա փախել է: Մեկնել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի աշխատակիցներ, նաև՝ փորձագետ ու շնավարժ: […]
15:08 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
15:00 13.07.2021
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև երեք այլ անձի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի […]
14:43 13.07.2021
Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցն այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից: Այսօր կայացած արտահերթ նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հարկ է նշել, որ քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունը օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Որոշման նախագծի վերաբերյալ […]
14:31 13.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի – Լանջազատ» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ հուլիսի 13-ին՝ ժամը 14:30-ից մինչև հուլիս 15-ը ժամը 02:30-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, […]
14:30 13.07.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտներին հուլիսի 12-ին կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնվել են ավարտական վկայականները (դիպլոմներ): Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բուհի աշխատակիցներ։ Այս ուսումնական տարում ՀՊՏՀ-ն ավարտել է 1392 […]