11:18 14.07.2021
2021թ. հուլիսի 14-ին Այգեհովիտ համայնքում, հուլիսի 15-ին` Վազաշենում, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ «Ժամը 11:00-ին գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»,- հաղորդում են Տավուշի մարզպետարանից:
11:11 14.07.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18, մարմնական վնասվածք պատճառելու` 7, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 4, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, […]
11:04 14.07.2021
Հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 756 դեպք, որոնցից 217 896 -ն` առողջացած, 4552-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 247 362 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5001 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Ունենք 86 […]
10:54 14.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությամբ պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ ? Բաբաջանյան փողոցի 2-26 զույգ համարներ, 26/4, 26/5, 26/6, 28-40 զույգ համարներ, 44ա, 3/1, 5/1, 21, 23/1, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, […]
10:39 14.07.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված դիմում-բողոքի, սոցիալական ցանցերում տարածված ՀՀ Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչների ահազանգերում ու տեսանյութերում բարձրացված խնդրին հրատապ լուծում տալու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված գործառույթների շրջանակում ստուգում են իրականացրել խճի մանրեցմամբ, ասֆալտբետոնի և բետոնի արտադրությամբ զբաղվող «Ա.Ա.Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ում, որի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ. • Ընկերությունը 2019 […]
10:20 14.07.2021
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։50-ից 19։56-ը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, գովազդային վահանակներ, ծխատար և անձրևատար խողովակներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
10:14 14.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովսեփյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արթուր Հովսեփյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ ստորագրած մեկ այլ որոշմամբ, Արթուր Հովսեփյանն ազատվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից, որին նշանակվել էր այս […]
10:07 14.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
10:00 14.07.2021
Հուլիսի 13-ին՝ ժամը 19:23-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 23։05-ին։ Այրվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկը (ոչ բնակելի, մոտ 200 քմ)՝ գույքով։
09:10 14.07.2021
Հուլիսի 14-ին, ժամը 03:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթգծի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի […]
08:57 14.07.2021
Ժամեր առաջ Գորիսում կրակոցներ են հնչել, ինչի վերաբերյալ Tert.am-ին մանրամասներ են հայտնել դարձել։ Ըստ աղբյուրի` կրակոցները հնչել են Գորիս քաղաքի կենտրոնում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների, այդ թվում՝ ավագ որդու և Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ։ Ըստ աղբյուրի` կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ […]
08:41 14.07.2021
2021թ. ապրիլի 29-ին Իտալիայի Բրանկալեոնե քաղաքի (Ռեջիո Կալաբրիա) քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթ։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Կալաբրիայի հայ համայնքի կողմից ներկայացրած միջնորդությունը ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Մարտինա Տոսկանոն։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, […]
08:30 14.07.2021
Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքում հուլիսի 13-ին թեթևշարժիչային ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել բնակելի տան վրա: Վթարից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարակից տեղանքում բուսականության վրա։ Դեպքի մասին հաղորդում է thecalifornian.com-ը։ Արտակարգ պատահարի մասին հաղորդումը ստացվել է ժամը 10:45-ին: Տեղի ոստիկանության նախնական տվյալներով ՝ վթարի պահին տանը ոչ ոք չի եղել, ինքնաթիռում եղել է […]
08:17 14.07.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք` 7-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք` 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, […]
23:16 13.07.2021
Հուլիսի 13-18-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 13-ին, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում, 14-15-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]
22:45 13.07.2021
Հուլիսի 13-ին` ժամը 19:23-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում (ոչ բնակելի, մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել […]
22:33 13.07.2021
Արդեն 5-րդ օրն է` Սահմանադրական դատարանը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը: Կողմերին հարցեր են ուղղել դատավորները, մյուսներն էլ հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել երրորդ անձին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:57 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված […]
19:46 13.07.2021
Ախուրյան խոշորացված համայնքի Կամո գյուղում այսօր շահագործման է հանձնվել մանկապարտեզի շենքը, այն երկհարկանի է։ Կառուցվել է համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզն առաջին սաներին է ընդունել։ Ապրիլից է մանկապարտեզում ընդունելությունը կազմակերպվել, և 26 սաներով ձևավորվել է 1 խումբ։ Թեև շենքային պայմանները հնարավորություն տալիս են լիարժեք նաև երկրորդ խումբը ձևավորել, բայց առայժմ գյուղում այդքան երեխա […]
19:40 13.07.2021
Հայտնի է նախնական ժամկետը, թե երբ Գյումրիում ու Վանաձորում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Գյումրին ու Վանաձորը քաղաքապետ և ավագանի են ընտրելու հոկտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ նրա, այժմ քննարկումների մեջ է, թե Հանրապետության երկու խոշոր քաղաքներում ում են առաջադրելու քաղաքապետի […]
19:25 13.07.2021
Վերանորոգվում է Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը: «Կումայրի» արգելոց- թանգարանի պատմական կառույցի ստորգետնյա հարկաբաժնի վերանորոգումը քաղաքային բյուջեով է: Շինարարական աշխատանքների ընթացքում վերականգնվում ու պահպանվում են ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքները։ Սլաբոտկա թաղամասի հին շինություններից մեկն է, սև տուֆից՝ կառուցված 1800-ականներին: Ալեքպոլի ճարտարապետությանը բնորոշ զարդաքանդակներով այս շենքում 1925-27 թվականներին ապրել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան […]
19:05 13.07.2021
Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մասին պատմող ժողովածուն՝ «Մեր ներսի հայը (1915-2015)» խորագրով։ Տեղեկացնում է Еrmenihaber.am-ը։ Գրքի թուրքերեն տարբերակը կազմել է Յիղիթ Բեները։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի […]
18:57 13.07.2021
Սահմանադրական դատարանն ավարտել է ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի հարցուպատասխանի փուլը: Հերթը միջնորդությունների քննարկմանն է հասել: Քաղաքական ուժերը հայտնել են, որ պնդում են դրանք: Բարձր դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարել է որոշման մասին։ «Զարթոնքի» միջնորդություններից մեկը՝ ընտրությանը մասնակցած զինվորականների թվի վերաբերյալ, հետաձգվել է։ Մերժվել է ընտրատեղամասերում հոսանքազրկումների հետ կապված միջնորդությունը: Ինչ վերաբերում է «Հայաստան» […]
18:55 13.07.2021
Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին: Ոռոգման ջրի պակասի հիմնական պատճառն, ըստ նրա, այն է, որ Հրազդան, Արաքս և Ախուրյան գետերի մակարդակը, սկսած մայիս ամսից, իջել է: Հիշեցնենք, ոռոգման ջուրը չի բավականացնում հիմնականում Շիրակի և Արմավիրի մարզերին: Շիրակի մարզի ցանքերի մեծ մասը […]
18:46 13.07.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից ռեստորանի աշխատակցի առևանգման, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրի տնօրենի օգնականը իր հորեղբոր որդուն և ընկերոջը պատմել է ռեստորանի աշխատակցի ու սեփականատիրոջ […]
18:40 13.07.2021
Փողոցաշինական մեծ ծրագրի այս փուլում ընդգրկված են երկրորդական համարվող, բայց կենտրոնին կապող 15 փողոցներ։ Ասֆալտապատումը գրեթե ավարտված է: Լուսավորության համար է մրցույթ հայտարարվելու: Արդյունքում, եթե տնտեսված գումարներ ունենան, կուղղվեն Անի թաղամասի փողոցաշինությանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարն է նշում՝ ՎԶԵԲ ծրագիրը խոշոր, բայց ոչ միակ փողոցաշինական ծրագիրն է Գյումրիում: «Երբ անցում կատարենք արդեն Սլաբոտկա […]
18:33 13.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նիկողոսյանին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ […]
18:20 13.07.2021
COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է։ Շիրակի մարզպետարանի աշխատակիցների մի մասն արդեն երկրորդ անգամ է պատվաստվում, մի մասն էլ այսօր պատվաստվեց։ Շիրակի մարզպետարանը կոչ է անում պայքարել կորոնավիրուսի դեմ՝ պատվաստվելով և պաշտպանված լինելով։
18:09 13.07.2021
Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև […]