TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ-ն վաղը արտահերթ նստաշրջան կգումարի

15:57 14.07.2021

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   

̰
ՄՊՀ-ն սահմանել է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը

15:53 14.07.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» որոշում է ընդունել: Տեղեկացնում ենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև տեղի ունեցող, օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, […]

̰
Պայթյուն Հրազդանի կենտրոնում

15:51 14.07.2021

Հուլիսի 11-ին՝ ժամը 19։45-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ստորին վերջույթների բեկորային վիրավորում, գլխի սալջարդ ու գանգուղեղային վնասվածք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել Կենտրոն թաղամասի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ կես ժամ առաջ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, տղամարդը տնից վերցրել էր նռնակի պայթուցիչ, […]

̰
Գիտության կոմիտեն ընդունում է մրցութային հայտեր

15:47 14.07.2021

Ընդունվում են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթի հայտեր՝ առցանց տարբերակով, մինչև 2021 թ. հուլիսի 30-ը ներառյալ: ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021» մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի […]

̰
Կորել է կապը երկու զինծառայողի հետ․ ՊՆ

15:40 14.07.2021

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Այս մասն տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ […]

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ՀՀ ներմուծված մեքենաների վերաբերյալ

15:15 14.07.2021

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ տարածքից չարտահանելու դեպքում կծագեն պարտավորություններ: ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև. «Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Հիշեցնենք, […]

̰
ՍԴ-ն հեռացավ դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու

14:58 14.07.2021

ՍԴ-ից տեղեկացնում են, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու: Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

̰
ՀՀ ՊՆ-ն հայտնել է զոհված զինծառայողի անունը

14:54 14.07.2021

Հուլիսի 14-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

̰
Երիտասարդությունը՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի». մրցույթ

14:48 14.07.2021

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) կազմակերպում է երիտասարդական սոցիալական հակակոռուպցիոն միջազգային մրցույթ՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» խորագրով: Մրցույթի նպատակն է ընդգծել երիտասարդության և ողջ հասարակության դերը կոռուպցիայի կանխարգելման և իրավական մշակույթի զարգացման գործում: Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել 14-35 տարեկան երիտասարդներ բոլոր երկրներից: Մրցույթն անցկացվում է 2 անվանակարգով՝ «Լավագույն տեսահոլովակ» և «Լավագույն պաստառ»: […]

̰
Դժբախտ պատահար Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում

14:37 14.07.2021

Հուլիսի 14-ին՝ ժամը 13:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ շատրվանների մոտ, ծառից կախված քաղաքացի կա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
ՃՇՀԱՀ ուսանողները` «Գոտի և ուղի» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի մրցանակակիրներ

14:21 14.07.2021

«Գոտի և ուղի» ճարտարապետական համալսարանների միջազգային կոնսորցիումի անդամ բուհերի նախագահական համաժողովի շրջանակում ամփոփվել են 2020 թվականին անցկացված ճարտարապետական ուսանողական մրցույթի արդյունքները: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները մրցույթի երկու անվանակարգում՝ «Ճարտարապետական նախագծում» և «Կոնստրուկտիվ նախագծում», ներկայացրել են 6 նախագիծ, որոնցից երկուսն արժանացել է մրցանակի: «Ճարտարապետական նախագծում» անվանակարգում ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ Վահրամ Աղաջանյանի և […]

̰
Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը պահպանվելու են

14:07 14.07.2021

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) առկա է պատմության և մշակույթի 11 հուշարձան։ 2020 թ. արժևորվել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը: Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ-ն, վերոնշյալ բոլոր շինությունները հուշարձանի […]

̰
Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին

14:01 14.07.2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին:   Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը […]

̰ ̰
Պարեկները հետապնդել են հետախուզվող «Լեքսուսին», կանգնեցրել այն ու վարորդին բերման ենթարկել

13:45 14.07.2021

Հուլիսի լույս 13-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող պարեկներին օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնվել է նաև այդ մեքենայի համարանիշերը։ Կարգախմբերից մեկը Արցախի փողոցում օպերատիվ կերպով հայտնաբերել է մեքենան, որն ընթանում էր բարձր արագությամբ։ Պարեկները փորձել են կանգնեցնել տրանսպորտային միջոցը, սակայն վարորդը չի ենթարկվել նրանց հրահանգներին։ Սկսվել […]

̰
Կրակոցներ Գորիսում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

13:02 14.07.2021

2021թ. հուլիսի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի […]

̰
Բաքվում երկու հայ ռազմագերիները կանգնել են դատարանի առջև

12:43 14.07.2021

Հուլիսի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունենում լրտեսության մեջ մեղադրվող Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի քրեական գործի քննությունը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստին դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ պարզվել են մեղադրյալների անձնական տվյալները: Մեղադրյալներին տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ: Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է հուլիսի 26-ին: Նշենք, որ Դավթյանին և […]

̰
Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից «Ֆեյսբուք»-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք

12:40 14.07.2021

ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական՝ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ա-ն և Մ.Բ-ն ֆեյսբուքյան օգտատերերից խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ միավորել են իրենց ջանքերը, ձևավորել կազմակերպված կայուն խումբ, մշակել են հանցավոր սխեմա՝ նպատակ ունենալով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր անձանցից հափշտակել առանձնապես խոշոր չափերով […]

̰
Հուլիսի 13-14-ը առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

12:35 14.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 13-14-ը գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում

12:33 14.07.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ու ԱՎՎ Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Ալբերտ Թ.-ն, որը հուլիսի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից […]

̰ ̰
Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետն և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյան

12:24 14.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն […]

̰
Արտակարգ դեպք Երևանում․ շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ

12:22 14.07.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։ Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, […]

̰
Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

12:16 14.07.2021

Հուլիսի 13-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

̰
Արտաշատի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

11:57 14.07.2021

«Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արտաշատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Տեղեկությունն իրացվեց հուլիսի 6-ին։ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերվեց ապօրինի աճեցված, մշակված ու խնամված կանեփի 15 թուփ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

̰

11:51 14.07.2021

Հուլիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 11:04-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող

11:41 14.07.2021

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել  հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն։ «Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու […]

̰
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկաններին

11:35 14.07.2021

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 13-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մալաթիայի բաժնի ծառայողներին է ներկայացել 39-ամյա Ալբերտ Հ.-ն, որը 2018 թ. մայիսի 23-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ալբերտ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

̰
Հայաստանն ավելացվել է Աբու Դաբիի «Green list»-ում. պարտադիր մեկուսացման պահանջը հանվել է

11:25 14.07.2021

Հայաստանը ավելացվել է Աբու Դաբիի «Green list»-ում։ Սա նշանակում է, որ Հայաստանից  Աբու Դաբի ժամանող ուղևորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և կարիք կունենան միայն Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես հանձնել ՊՇՌ թեստ: Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը: Ավելի վաղ Իսպանիան էր բացել սահմանները Հայաստանի զբոսաշրջիկների համար:  Շվեդիան որոշում էր կայացրել հուլիսի […]

̰
Այգեհովիտ համայնքում և Վազաշենում շչակներ են գործարկվելու

11:18 14.07.2021

2021թ. հուլիսի 14-ին Այգեհովիտ համայնքում, հուլիսի 15-ին` Վազաշենում, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ «Ժամը 11:00-ին գործարկվելու են բնակչության ազդարարման շչակները: Խնդրում ենք չանհանգստանալ»,- հաղորդում են Տավուշի մարզպետարանից:

̰
BACK_TO_TOP