TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տավուշի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

13:26 24.04.2021

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը և մի շարք պաշտոնատար անձինք Իջևանում այցելել են 1915թ. անմեղ զոհերի հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել նրանց հիշատակին:

̰
Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար. ԱԽ քարտուղար

13:14 24.04.2021

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին, մենք գլուխ ենք խոնարհում մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ վերհիշելով այն տառապանքներն ու հայրենազրկումը, որի միջով անցավ մեր ժողովուրդը: Այս օրերին ցեղասպանության իրողությամբ պայմանավորված հարյուր հազարավոր […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը

12:51 24.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Երևան այցելած միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներն ու ՀՀ-ում հավատարմագրված տարբեր պետությունների արտակարգ […]

̰
Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում. Սեդա Ազնավուր

12:47 24.04.2021

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստր Սեդա Ազնավուրն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ «1975 թվականի ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով որպես «Մարդու դեմ մարդկային անմարդկայնության ազգային օր»։ Բանաձևում շեշտը դրված է ցեղասպանությունների և հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի վրա։ Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում», – ֆեյսբուքյան իր էջում գրել […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:44 24.04.2021

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։ Ինչպես երեկ գրել էր Bloomberg պարբերականը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

̰
«Աշխարհի բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ապրելու խաղաղ և արժանապատվորեն». ԵԺԿ-ի գրառումը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ

12:30 24.04.2021

Եվրախորհրդարանում ամենամեծ ուժը հանդիսացող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ:

̰
«Մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա». Գարիկ Մարտիրոսյանի գրառումը Մեծ Եղեռնի օրվա կապակցությամբ

12:20 24.04.2021

Հանրահայտ հաղորդավոր, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկար:

̰
Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր․ Տիգրան Ավինյան

12:15 24.04.2021

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 106-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեղի ունեցածը բնույթով ոչ միայն անձնական ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր հայի համար, այլև համազգային աղետ, որ արժեցավ միլիոնավոր կյանքեր, խեղված ճակատագրեր և հայրենազրկություն: Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովուրդը […]

̰
Ես եկել եմ այստեղ` բերելով երեք ուղերձ. Քերոլայն Քոքսը Ծիծեռնակաբերդում էր

12:13 24.04.2021

Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդ է այցելել նաև հայ-բրիտանական խորհրդարանական խմբի փոխնախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: SHANTNEWS-ը բարոնուհու հետ զրուցել է իր այցի, ցեղասպանության և արցախյան երկրորդ պատերազմի մասին: Քերոլայն Քոքսը Արցախյան պատերազմի ընթացքում նյութական ու բարոյական մեծ ու անգնահատելի օգնություն է ցույց տվել Հայաստանին ու Արցախին։ Զինադադարից հետո նրա ակտիվ աջակցությամբ և […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

11:48 24.04.2021

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա […]

̰
ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն օրինակ կծառայի աշխարհի մնացած երկրների համար. ԱԳ փոխնախարար

11:37 24.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է օրինակ ծառայել դեռևս իրենց դիրքորոշումը չհայտնած քաղաքակիրթ աշխարհի մյուս երկրների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն ասել-չասելու հարցին: «Շատ կարևոր քայլ կլինի, […]

̰
Հայաստանը բավական մեծ գին է վճարել ազատության համար. Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ

11:24 24.04.2021

Հայ ժողովուրդը երկար ժամանակ բազմաթիվ զոհեր է տվել, որպեսզի կարողանա պահպանել իր հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը ու գոյատևի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո իր ելույթում նշեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին: «Հայոց եղեռնի հիշատակի օրը մենք ձեզ հետ ենք: Ազատություն բառը` «libertad»-ը, աշխարհի լավագույն բառերից […]

̰
Առավել քան երբևէ պետք է համախմբվել մեր պետականության շուրջ, ազգովի միաբանվել և կառուցել հզոր երկիր․ Գնել Սանոսյան

11:19 24.04.2021

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձով է հանդես եկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ավելի քան 1 դար առաջ Թուրքիան սկիզբ դրեց մի հրեշավոր ոճրագործության, ինչի արդյունքում իր պատմական հայրենիքից բնաջնջվեց ու հայրենազրկվեց մեկուկես միլիոնից ավելի հայ, իսկ ցեղասպանությունից հրաշքով վերապրած հայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ: Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը կրեց անասելի տառապանքներ ու […]

̰
ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի օր

11:06 24.04.2021

Հայտարարությունը ստորագրել է Այդահոյի նահանգապետ Բրեդ Լիթլը:

̰
Մենք՝ գերմանացիներս, մեր առջև խնդիր ենք դրել՝ նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանն ու մերձեցմանը․ Բունդեսթագի փոխնախագահ

11:05 24.04.2021

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Հանս-Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում: «Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում ենք դաժանաբար ցեղասպանված հարյուր հազարավոր հայ տղամարդկանց, կանանց, երեխաներին, ինչպես նաև նրանց, ովքեր փորձում էին ապահովել կամ փրկել այդ մարդկանց […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք

10:57 24.04.2021

Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212878 դեպք, որոնցից 193360-ն` առողջացած, 4001-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14517 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 960067 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4552 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 1079 առողջացած և 17 մահվան դեպք: Նախորդ […]

̰
«Մենք մերժում ենք կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը». Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյան

10:47 24.04.2021

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդինե Օհանյանը, ով Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին մասնակցում է որպես Լիբանանի նախագահ Միշել Աունի ներկայացուցիչ, իր ուղերձը հղեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Տառապանքի հիշատակման ցավի առիթի նկատմամբ խորագույն հարգանքով ու […]

̰
Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ

10:43 24.04.2021

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սենատի նախագահն ասաց Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից […]

̰
Ցեղասպանության համար պատասխանատվությունը, ոչ միայն բարոյական, այլև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ․ ՀՀ գլխավոր դատախազ

10:42 24.04.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ․ «Հայ ժողովուրդն իր պատմության ամենաողբերգական էջի՝ 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակում և ողջակիզված իր զավակների հիշատակը ոգեկոչում է իրեն պարտադրված գոյաբանական պատերազմի վերապրումի, պատերազմի ողբերգական հետևանքների ծանր բեռի տակ։ Պատերազմ, որ սանձազերծվեց էթնիկական ատելության, իր ազգային պատկանելության բերումով հայ բնակչության նկատմամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

10:34 24.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի

̰
Եվրախորհրդարանի պատգամավոր Լեֆթերիս Քրիստոֆորուն ակտիվորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

10:31 24.04.2021

Վերջին մի քանի օրերի ընթացքում Լեֆթերիս Քրիստոֆորուն բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային:

̰
Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել ծաղկեպսակների դրման արարողություն

10:23 24.04.2021

Արարողությանը մասնակցել են Բրիտանիայի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան, Հայոց առաջնորդարանի ներկայացուցիչներ և հայ-բրիտանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

̰
Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը. ԵԽ պատգամավորի ուղերձը

10:15 24.04.2021

Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար, հայտնում է «Արմենպրես»-ը։ «Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք քաղել: Այսօր անմեղ մարդիկ […]

̰
Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակի ձևավորումն ավելի քան արդիական է Հայաստանի պետականության կայացման և հարատևման գործում․ Զարեհ Սինանյան

10:14 24.04.2021

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք կրկին բախվել ենք Ցեղասպանության վտանգին, առերեսվել են թուրքական ագրեսիային, որին մենք ականտես եղանք վերջին Արցախյան պատերազմի օրերին։ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակի ձևավորումն ավելի քան արդիական է Հայաստանի պետականության կայացման և հարատևման գործում։ Ցեղասպանության ողջ պատմությունը, զոհերի և վերապրածների […]

̰
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին. Արա Այվազյան

10:06 24.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեսանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Այս մասին Այվազյանն ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո։ «Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության հաստատման, պատմական իր հայրենիքում […]

̰
Ֆրանսիայի Սենատի նախագահը և Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ

09:58 24.04.2021

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշահամալիրի անմար կրակի մոտ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նրան  ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ, նույնպես հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող հյուրերը շրջայց կկատարեն […]

̰
Հալեպում հայ համայնքը ջահերով երթ է անցկացրել

09:48 24.04.2021

Հալեպում հայ համայնքն անցկացրել է ջահերով երթ։ Այն իրականացվել է ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միության (ՍԵՄ) Կենտրոնական վարչության կազմակերպությամբ՝ մասնակցությամբ հայ հոգևոր և համայնքային կազմակերպությունների ղեկավարների և անդամների, ՀՄԸՄ-ականների ու հարյուրավոր երիտասարդների։

̰
Լիահույս եմ, որ հայ ժողովուրդը ուժ կգտնի միավորվելու և սեփական ապագան կերտելու համար․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

09:39 24.04.2021

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին համոզված է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ Ժան Ասելբորնը նշել է, որ որոշակի հանգամանքների բերումով այս տարի չի կարող ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, սակայն վստահեցրել է՝ այսօր հայ ժողովուրդն իր սրտում է: Նա վերհիշել […]

̰
Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ

09:32 24.04.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ․ «Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է: 1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: […]

̰
Պետք է ճանաչենք անցյալի սարսափները՝ ապագայում դրանցից խուսափելու համար. ամերիկացի սենատոր

09:30 24.04.2021

ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Ջո Բայդենի մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ կիսվելով Bloomberg-ի տարածած տեղեկատվությամբ այն մասին, որ Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին: «Ողջունում եմ Բայդենի որոշումը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: […]

̰
BACK_TO_TOP