19:19 23.04.2021
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ճշգրտվել են պայմանական հակառակորդի տեղորոշիչները, բացազատվել կրակի կառավարման կետեր, մարտական վիճակի բերվել հրետանային միջոցները։
19:12 23.04.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
19:09 23.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՖՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Վարչապետը նշել է, որ վերջին 5 ամսվա ընթացքում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը 3-րդ անգամ է այցելում Հայաստան, և հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Մակրոնի՝ դժվար պահին հայ ժողովրդին ձեռք […]
19:00 23.04.2021
Վաղը լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Ծիծեռնակաբերդում այսօր կեսօրից արդեն մարդիկ հոծ խմբերով իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեկուկես միլիոն նահատակների հիշատակին։ Shantnews-ի նկարահանող խումբը զրուցել է հուշահամալիր այցելածների, այդ թվում՝ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:54 23.04.2021
3-րդ զորամիավորման զորամասերում ապրիլի 23-ին անցկացվել են նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Զորամասերի հրամանատարական կազմի ներկայությամբ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։
18:48 23.04.2021
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» […]
18:42 23.04.2021
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց […]
18:37 23.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի […]
18:35 23.04.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետի հրաժարականի ժամկետն ու անդրադարձել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին: Լիլիթ Մակունցն ասել է, որ նախարարի հրաժարականի պատճառներն իրեն հայտնի չեն, հաջորդ նախարարի անունը՝ նույնպես: Մանրամասները՝ տեսանյութում:
18:27 23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և ՊՆ առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչները ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ անցկացրել են սեմինար-քննարկում ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների, ազգային մակարդակում դրանց կյանքի կոչման կարևորության վերաբերյալ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների […]
18:21 23.04.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետև առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար: «AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: […]
18:16 23.04.2021
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Տավուշի Գետահովիտ համայնքում արձանագրված թունավորման դեպքին. «Ապրիլի 19-ին Գետահովիտ համայնքի 4 բնակիչ (նույն ընտանիքի անդամներ՝ հայր, մայր, որդի և դուստր) սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով ընդունվել են Իջևանի բժշկական կենտրոն։ Դուստրը (ծնված 2009 թվականին), ցավոք, մահացել է։ Ընտանիքի 3 անդամը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևանի առաջին համալսարանական և Մուրացանի բժշկական […]
18:10 23.04.2021
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարևոր օր է Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների համար, որոնք կապված են միմյանց դարերի պատմություն ունեցող կապերով: Նաև բարեկամությամբ, որը ձևավորվել է դժվարին պայմաններում: Այսօր մենք, ինչպես ամեն ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք անմեղ զոհերի հիշատակը՝ բարձրաձայնելով մեր հարգանքը մարդու կյանքի և […]
17:55 23.04.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի ապրիլի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին համապատասխան որոշմամբ Եվրասիական տնտեսական միության տարածքում կորոնավիրուսային վարակի նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափի կիրառումը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Նշված որոշումը հիմնականում վերաբերում է դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող ապրանքների, անհատական […]
17:49 23.04.2021
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն բանակցությունների և երկխոսության ուղին միակն է համարում, որը թույլ կտա հասնելու Լեռնային Ղարաբաղի ճանաչման, արդար և տևական խաղաղության։ Նրա խոսքերով՝ դա է միակ ճանապարհը, այլ ոչ թե ուժի կիրառման վրա հիմնված ստատուս քվոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սենատի նախագահը, որը ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, այդպիսի […]
17:43 23.04.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպած հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և մանրամասն պարզաբանել է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և […]
17:36 23.04.2021
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել նոր պրոթեզարանի բացման արարողությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների», Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հիմնած Հայ զինվորի պրոթեզավորման կենտրոնում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք կօգտվեն որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզավորման ծառայություններից: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, […]
17:28 23.04.2021
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 20-ին և 21-ին Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի (UNAIDS) համատեղ ջանքերով` ելնելով բնակչության համաճարակային բարեկեցության ապահովման անհրաժեշտությունից։ Համաժողովին մասնակցել […]
17:17 23.04.2021
Ապրիլի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՊԵԿ-ի կողմից մշակված «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ հանդիսացող մասնավոր հատվածի, Գործարարության աջակցման գրասենյակի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում […]
17:00 23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Անաստասովը նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու […]
16:59 23.04.2021
ԵՊՀ գիտխորհրդի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստին հայտարարել է, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին: Դիմումի մեջ նա խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
16:50 23.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը փայտանյութ ձեռք բերելու նպատակով 2020թ. հուլիսի 18-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարած «Օպել Աստրա Ա 1.6» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել […]
16:45 23.04.2021
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում: «Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց […]
16:44 23.04.2021
ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի դիմաց 2021 թվականի ապրիլի 22-ին մի խումբ անձանց կողմից հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձանց դիմադրելու, բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […]
16:35 23.04.2021
Ապրիլի 23-ին` ժամը 15:03-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Volkswagen Golf» (վարորդ՝ Մ․ Հ․) մակնիշի ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, […]
16:30 23.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 15-21-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 16-18-ը, 20-ին, 21-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 18-ին, 20-ին, 21-ին, Շենգավիթում՝ ապրիլի 18-ին, 19-ին: […]
16:10 23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է «USAID»-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը: Խոսքն ավելի քան 60 ծրագրի […]
15:55 23.04.2021
Ապրիլի 16-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Թումանյան փողոցի թերթի կրպակից փորձել են գողություն անել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ լինգով ցանկացել էին բացել կրպակի պատուհանը, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողության փորձը […]
15:35 23.04.2021
ԱԻՆ-ն այսօր կեսօրին ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք է իրականացրել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Ըստ սցենարի՝ շենքում հրդեհ է բռնկվել։ Փրկարարների խնդիրն է եղել՝ արագ մարել կրակը, զուգահեռաբար տարհանել անձնակազմին ու փրկել տուժածներին։ Ուսումնավարժանքի ընթացքում համատեղ աշխատել են հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկաներ: Մանրամասները՝ տեսանյութում։
15:29 23.04.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրի մեջ: