15:22 23.04.2021
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում Մասիսի ոստիկանների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի Արցախից բերված «Կալաշնիկովի» գնդացիրն ու 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտը թողել էր Այնթապ գյուղի կամրջի տակ ու զանգել ոստիկանություն։ Արդյունավետ էր նաև Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ Կարբի գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 […]
15:20 23.04.2021
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Գորիսի հիմնանորոգվող ավագ դպրոց՝ շինարարական աշխատանքների որակի ու ընթացքի տեխնիկական դիտարկում իրականացնելու նպատակով: «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները շրջել են հիմնանորոգվող տարածքում և ծանոթացել աշխատանքի ընթացքին: ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության […]
15:08 23.04.2021
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։ Նախարարին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային […]
14:56 23.04.2021
Ապրիլի 20-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու։ Նա հայտնել էր, որ Գալշոյան փողոցում ընկելիս է ստացել վնասվածքը։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալ: Ինչպես հայտնում են ՀՀ […]
14:53 23.04.2021
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի խորհրդարանի խոսնակ Վիկտորիյա Չմիլիտե-Նիելսենի (Viktorija Čmilytė-Nielsen) հետ։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Լիտվայի Սեյմասի խոսնակը բարձր է գնահատել դեսպան Մկրտչյանի ավանդը հայ-լիտվական հարաբերությունների, հայ և լիտվացի ժողովուրդների միջև կապերի խորացման գործում և հաջողություն մաղթել նրան իր հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։ Շնորհակալություն […]
14:43 23.04.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ խուլիգանություն կազմակերպելը։ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի […]
14:32 23.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ և ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր […]
14:14 23.04.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անվտանգության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ԱՄՆ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 22-ին ՀՀ է արտաքսվել 39-ամյա Գևորգ Գ.-ն, որը 2016 թ. փետրվարի 16-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 325-րդ (Փաստաթղթեր, […]
14:07 23.04.2021
Վթարի վերացման աշխատանքներն Արզնի-Երևան ջրատարի վրա ավարտական փուլում են: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ «Արաբկիրի Կորեայի ձոր կոչված տարածքով ձգվող խողովակաշարից հեռացվել է կոտրված 5 մետրանոց թուջե սեկցիան: Փոխարենը տեղադրվել է պողպատյա սեկցիա: Մնացել է վերջացնեն դրա եռակցումը, կարանահպումն ու ամրացումը: Մի քանի ժամից Արզնիի աղբյուրից ջուր բաց կթողնեն խողովակաշարով, և թաղամաս առ […]
13:40 23.04.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմային: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Չելիքը նշել է, որ իրենց դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը «հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին»: Այնուհետև շարունակել է միտքը. «Իրականում աշխարհի […]
13:27 23.04.2021
Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը գրում է, որ թեպետ Իսրայելը որպես պետություն ստեղծվել է Հոլոքոստից հետո, սակայն այդ երկրում մինչ օրս շատ քիչ է խոսվում […]
13:13 23.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ […]
12:58 23.04.2021
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջեւ ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
12:57 23.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խանութ-սրահից կատարված հեռախոսների գողության դեպքը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020թ. ապրիլի 17-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, երկաթե լինգի գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Իջևան քաղաքի Վասիլյան […]
12:53 23.04.2021
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեսրոպ Առաքելյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ […]
12:41 23.04.2021
Հայկական կոշկեղենն ու հագուստը Ռուսաստան արտահանել թույլատրվում է միայն մակնշմամբ: Ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց մակնշման կոշկեղենի և թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրում է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպում տեղեկատվության փոխանակում: Մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումը և շրջանառության ողջ ընթացքի […]
12:33 23.04.2021
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին զրուցել են, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին, հայտնել է Պետդումայի պաշտոնական կայքը: «Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր խորհրդարանական հարթությունում և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում», – նշված է Պետդումայի հաղորդագրության մեջ:
12:16 23.04.2021
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որի, նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ մեկ դար առաջ իրագործված ոճրագործությունը որպես ցեղասպանություն: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ սենատոր Էդվարդ Մարքին ողջունում է Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որը շատերն են խոստացել կատարել, սակայն […]
11:51 23.04.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ապօրինի ձեռնարկատիրության, ընդերքի պահպանման […]
11:02 23.04.2021
Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212114 դեպք, որոնցից 192281-ն` առողջացած, 3984-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955515 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Ունենք 1123 առողջացած և 15 մահվան դեպք: […]
10:50 23.04.2021
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։ Նամակում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու […]
10:32 23.04.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
10:28 23.04.2021
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է միջոցառումների շարք՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով: «Հիշատակի եռերգություն»-ը կսկսվի ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթերում: Ապրիլի 23-ի լույս […]
10:27 23.04.2021
Պոկված ժայռաբեկորը վնասել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը։ Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը: Աշխատանքներ դեռևս կան։ Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը:
10:18 23.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները: Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության […]
10:10 23.04.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ Նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև ՏԿԵ նախարարության‚ Համաշխարհային բանկի‚ Ճանապարհային ոստիկանության‚ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։ ?Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են արևելյան գործընկերության տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ […]
09:01 23.04.2021
Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Քվեբեկի Ազգային ժողովն ապրիլի 22-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև՝ միաժամանակ սատարելով Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարումը կասեցնելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշմանը։ ▪️«Հիշատակելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Քվեբեկի Ազգային ժողովը վկայակոչում է, որ այն հանգեցրել է 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան: ▪️Այն […]
08:14 23.04.2021
Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը: Նշենք, որ ազատ արձակման որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Հարությունյանը։
08:10 23.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5, 11/3, 11/4, 15/1, 17, 17/3 շենքեր, Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի […]
23:45 22.04.2021
Թուրքիան վերջնականապես զրկվել է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին մասնակցությունից: Թեև պաշտոնական տեղեկությունները դեռ չեն տարածվել, բայց Վաշինգտոնն Անկարային այդ մասին արդեն տեղեկացրել է: ԱՄՆ-ը վաղուց սպառնում էր Թուրքիային, որ կգնա այդ քայլին: Բայց չէր շտապում այդ քայլը կատարել: Հիմա արդեն կարող ենք կայացած փաստ համարել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Վաշինգտոնի այդ որոշումը անուղղակիորեն կապված […]