14:17 16.04.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ 5 քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 4-10-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ալավերդիում, Հրազդանում, Վանաձորում, Արարատում գրեթե բոլոր օրերի ընթացքում:
14:10 16.04.2021
Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել են վեց կազմակերպություններ` […]
14:02 16.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ Ոստիկանության կոլեգիայի հարգելի անդամներ Ստորաբաժանումների […]
13:24 16.04.2021
Ապրիլի 11-ին՝ ժամը 03.35-ին, ոստիկանության Արարատի բաժանմունքում ահազանգ էր ստացվել, որ երկու անձինք բաժանմունքի սպասարկման տարածքում գտնվող մի ընկերության ցանկապատի տակ փորում են։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժանմունք բերման ենթարկվեցին 42 և 44 տարեկան երկու տղամարդ։ Պարզվել է, որ նրանք ապրիլի 11-ին ընկերության ցանկապատի տակի հատվածը փորելու […]
13:15 16.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար ավտոմեքենա։
12:57 16.04.2021
Արդեն երրորդ օրն է՝ Ազգային ժողովում շարունակվում է Կառավարության 2020թ-ի ծրագրի քննարկումը: Մասնակցում են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցնում պատերազմի հանգամանքների, տնտեսական իրավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը» որևէ տեսակետ չի հնչեցրել հարցի շուրջ: Նշենք, որ խորհրդարանի օրակարգում դեռ ավելի քան 20 չքննարկված օրինագիծ կա: Մանրամասները՝ տեսանյութում:
12:51 16.04.2021
Կայացել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։ Առցանց ձևաչափով կայացած նիստի աշխատանքների արդյունքներով տրվել է «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը։ ?Նիստին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների‚ ՀՀ էկոնոմիկայի‚ ՀՀ արտաքին գործերի‚ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների‚ ԱԱԾ-ի‚ […]
12:11 16.04.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 46, անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
12:03 16.04.2021
Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները: «Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև պատարագից հետո Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի […]
11:56 16.04.2021
Փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: «…Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկերը՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը, խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու […]
11:47 16.04.2021
Նախնական վարկածի համաձայն` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Այսօր՝ լուսադեմին, Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել,հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են […]
11:19 16.04.2021
Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Համաձայն ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում են նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, անհրաժեշտ փաստաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության նպատակով ֆինանսավորման տրամադրում, հանրային իրազեկման բարձրացում և […]
11:15 16.04.2021
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ՀՀ մեր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեկ հարյուրամյակից ավելի հայ ոստիկանը շարունակում է անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, բարձր պահելով նրա ժողովրդի ներքին անվտանգության երաշխավորը լինելու պատիվը: Բարդ, միաժամանակ փառավոր ուղի անցած համակարգը […]
11:09 16.04.2021
2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք: Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին. • Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն), • Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ, […]
11:03 16.04.2021
Ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք: […]
08:56 16.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 […]
08:47 16.04.2021
Ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել […]
08:24 16.04.2021
Հայ ռազմագերիների վերադարձի պահանջով լուռ հանրահավաք է անցկացվել Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտ։ Հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, լուռ ակցիային մասնակցել են նաև օտարերկրացիներ, որոնցից մեկն ամերիկյան կառավարությանն այսպիսի մեսիջ է հղել․ «Մարդիկ ավելի կարևոր են, քան եկամուտները»։ Ակցիայի ժամանակ առավելապես «խոսել են» պաստառները․ «Աշխա՛րհ, արթնացի՛ր», «Կանգնեցրե՛ք նոր Հիտլերին», «Պատժամիջոցներ Թուրքիային»։ Մասնակիցներն այս կերպ պահանջել են միջազգային […]
08:08 16.04.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 1, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության փ. 76, 78 շենքեր, Լեոյի փ. 20-101 սեփական տներ, Կոնդի փ. 53-99 սեփական տներ, Նալբանդյան փ. 7, 9 շենքեր, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, […]
23:56 15.04.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]
23:35 15.04.2021
Ապրիլի 14-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում՝ 200 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 4000 քմ, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 6000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 4000 […]
23:10 15.04.2021
Հանրապետության տարածքում` Ապրիլի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-20-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` աստիճանաբար կբարձրանա 8-10 […]
23:00 15.04.2021
Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի, ինչի շնորհիվ կընդլայնվեն տեղական արտադրության սպառման հնարավորությունները, այսօր ԱԺ-ում Կառավարության 2020-ի ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում հայ տնտեսվարողների համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:49 15.04.2021
Կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կազմավորման մասին որոշման նախագծին: Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այդ նախարարության մաս կկազմեն: Գործադիրն այսօր քննարկել է նաև Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:39 15.04.2021
Թուրքիայի արտգործնախարարն այսօր անրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Հաշվի առնելով, որ մոտ է ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայերին ուղղված ուղերձով, Մեվլյութ Չավուշօղլուն կոչ է արել Բայդենին խուսափել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:22 15.04.2021
Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Լեհաստանը հայ ռազմագերիների խնդրի հետ կապված, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր վարչակարգը անընդհատ հայտարարում են, թե իբր իրենք ռազմագերիներ […]
22:12 15.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Կողմերն ընդգծել են, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական […]
22:00 15.04.2021
Զախարովայի խոսքով՝ Հարավային Կովկասի կայունությունն ու կայուն տնտեսական զարգացումը բխում են այդ տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերից:
21:51 15.04.2021
2020 թվականին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում սահմանափակումները խնդիրներ են առաջացրել՝ կապված նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ մանկապարտեզ ընդունելության հետ: Այս մասին են վկայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքները, ինչպես նաև մշտադիտարկումը: Մասնավորապես, մանկապարտեզներում երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպվել է բեռնաթափված խմբերով: Նախապես սահմանվել են ֆիքսված առավելագույն թվաքանակներ և լրացուցիչ ընդունելություն […]
21:40 15.04.2021
Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը […]