TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր թշնամին նաև շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում. պարկը համալրվում է

15:54 15.04.2021

Հայաստանում շտապօգնության մեքենաների պարկը համալրվում է, առաջիկայում հատկապես Սյունիքում ամբուլատորիաները նոր մեքենաներ կստանան, ԱԺ-ում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե հատկապես Սյունիքում գյուղական ամբուլատորիաները երբ մեքենաներ կստանան: Նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում  կառավարության կողմից են ձեռք բերվել լրացուցիչ շտապօգնության մեքենաներ: «Պատերազմի ընթացքում մեր շտապօգնության մեքենաները 24 ժամ անընդհատ ճանապարհներին […]

̰
Բադասյանը պարզաբանում է՝ ո՞ր մարմինները ենթակա կլինեն ստեղծվելիք ՆԳՆ-ին

15:53 15.04.2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝  տեղեկացնելով ստեղծվելիք ներքին գործերի նախարարության և դրա գործառույթների մասին։ «Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Հիշեցնեմ, որ այս հարցը ներառված է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։ Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական […]

̰ ̰
Մատվիենկոն կոչ է արել պահպանել փխրուն խաղաղությունը ԼՂ հակամարտության գոտում

15:46 15.04.2021

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ կտրուկ հայտարարություններից և պահպանել հաստատված փխրուն խաղաղությանը՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում: «Հիմա գլխավորը՝ զերծ մնալ ցանկացած կտրուկ հայտարարություններից, պահպանել ձևավորված փխրուն, բայց և այնպես խաղաղությանը, և շարժվել դեպի վերջնական կարգավորում և տարածաշրջանում լարվածության վերացում»,- ասել է Մատվիենկոն Հայաստանի […]

̰
Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

15:44 15.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հայտ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների համար կկազմակերպվի հանդիպում՝ վերապատրաստման գործընթացի […]

̰
ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել. դատախազությունը անդրադարձել է նշված դեպքին

15:43 15.04.2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «ՀՀ Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը […]

̰
Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ

15:38 15.04.2021

Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման և նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով: Հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը: Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան […]

̰
Հրապարակվել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2020-ի ամփոփագիրը

15:37 15.04.2021

Հրապարակվել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2020 թվականի ամփոփագիրը: 2020 թվականին Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Կապան, Քաջարան, Չարենցավան քաղաքներում մթնոլորտի աղտոտվածության համալիր ցուցանիշը գնահատվել է միջինից ցածր մակարդակի: Ամփոփագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

̰
Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

15:35 15.04.2021

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հարգելի՛ դիմորդ Եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում […]

̰
ՀՀ-ն պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների, զինատեսակների մասին զեկույցներ է տրամադրել գործընկերներին, այդ թվում՝ Կանադային

15:12 15.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Կանադայի Հայ դատի գրասենյակի հայտարարությանը, որ Կանադան խնդրել է […]

̰
ԱԳ նախարարն ու Տոյվո Կլաարը երկուստեք կարևորել են հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը

15:05 15.04.2021

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման […]

̰
Ինչպե՞ս զարգացնել ներքին տուրիզմը. հարց փոխվարչապետին

15:03 15.04.2021

ԱԺ-ը շարունակում է կառավարության 2020 թվականի ծրագրի քննարկումը: Այն սկսվել էր երեկ, զեկույցով հանդես էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա անդրադարձել է երկու առանցքային թեմաների՝ Արցախի աջակցության ծրագրերին և կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներին: Նիստին մասնակցելու համար գրանցվել է 70 պատգամավոր: Չնայած ներկա պատգամավորների ոչ մեծ թվին՝ Ալեն […]

̰
Թուրքիան կզրկվի ԵԱՏՄ տարածքում արտոնյալ կարգավիճակից, ի՞նչ կտա դա Հայաստանին. Մհեր Գրիգորյան

14:52 15.04.2021

Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի, որի շնորհիվ կընդլայնվեն տեղական արտադրողների սպառման հնարավորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության 2020 թվականի ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում հայ տնտեսվարողների համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հուսով ենք՝ ընտրությունները Հայաստանում կլինեն բաց, ժողովրդավարական. Մատվիենկո

14:50 15.04.2021

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ակնկալում է, որ խորհրդարանականները մոտ ժամանակներս կկարողանան վերադառնալ Հայաստանի խորհրդարանի հետ նորմալ փոխգործակցության, ինչը խաթարվել էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մատվիենկոն այս մասին ասել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի գարնանային նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: «Մեր միջխորհրդարանական […]

̰
Ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները

14:40 15.04.2021

Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Հարգելի համաքաղաքացիներ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության […]

̰
Խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո. ՀՀ ԱԳՆ

14:26 15.04.2021

Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին խաղաղության պայմանագիր առաջարկվելու մասին հայտարարությանը: «Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում […]

̰
Նախադպրոցական ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

14:19 15.04.2021

Գործադիրը հաստատել է ՀՀ նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կկազմակերպվի 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: Համակարգի ներդրմանը նախորդելու է նախապատրաստական […]

̰
Վիրավորում ստացած զինծառայողները փոխհատուցում կստանան նաև ծննդյան վկայականի տվյալներով

14:05 15.04.2021

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում: Որոշման ընդունումը պայմանավորված է բազմաթիվ դիմումներով (նաև առաջարկությունների և բողոքների) բարձրացված հարցերին լուծումներ տալու անհրաժեշտությամբ: Միջոցառման գործող կարգով տրամադրվող սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմող […]

̰
Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը

13:57 15.04.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նրա խոսքերով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը: «Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,- […]

̰
Առաջարկվում է կրճատել ոչ աշխատանքային և տոնական օրերը․ Օրենսդրական նախաձեռնություններ

13:53 15.04.2021

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ […]

̰
Կստեղծվի ներքին գործերի նախարարություն 

13:49 15.04.2021

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ ներքին գործերի նախարարություն: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության […]

̰
Կառավարությունը 7,5 մլրդ դրամ կհատկացնի Արցախի քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու համար

13:43 15.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապրիլ ամսվա համար տրամադրելու նպատակով: […]

̰
Լարսը բաց է մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար

13:38 15.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա մոտ […]

̰
5 քաղաքացու վրաերթի ենթարկած անձը հայտնաբերվել է

13:21 15.04.2021

Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին ապրիլի 15-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: «Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- հայտնում են ոստիկանությունից: […]

̰
Պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի տարածքային նկրտումներն արտահայտող հայտարարություններին

13:18 15.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը զավեշտալի է համարում, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն՝ թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների, նաև Կանադային՝ «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների […]

̰
Արամուս գյուղի մոտակայքում վրաերթի են ենթարկվել զինծառայողներ. երկուսը տեղում մահացել են

13:13 15.04.2021

Ապրիլի 15-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում երթ իրականացնելիս վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Այս մասին տեղեկացին ՀՀ ՊՆ-ից։ Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է […]

̰
«Սևան» ՔԿՀ-ում պատերի միջնամասից հայտնաբերվել է արգելված իրերով երկու փաթեթ

12:58 15.04.2021

2021 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում քողարկող երկու պատերի միջնամասից հայտնաբերել են ներնետված երկու փաթեթ՝ պարուրված կպչուն ժապավենով։ Փաթեթներից մեկում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,7 գրամ քաշով կոշտ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,5 և 0,7 […]

̰
Կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային

12:50 15.04.2021

Կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Նախարարի խոսքով՝ օրենքի ընդունմամբ՝ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն կաճի մոտ 88 միլիարդ դրամով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, սակայն, դեմ է արտահայտվել նախագծին՝ առաջարկելով կրճատել ոչ թե 5, այլ 3 […]

̰
Ապրիլի 14-15-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք

12:47 15.04.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության և յուրացման կամ վատնման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, բնակարանային գողության՝ 2, սպանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի […]

̰
Ազատություն հայ ռազմագերիներին․ ակցիա Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև

12:44 15.04.2021

Այսօր աշխարհի մի շարք երկրներում հայերը ակցիա են իրականացնելու` Ազատություն հայ ռազմագերիներին պահանջով։ Երևանում ակցիան իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ Նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ հայ գերիների վերադարձի պահանջը բարձրաձայնվելու է նաև Տորոնտոյում, Մոնրեալում, Բեռլինում, Վարշավայում, Հռոմում, Ժնևում, Փարիզում և այլուր։ ՄԱԿ-ի գրասենյակի առջև նախաձեռնության անդամները հայտարարությամբ են հանդես եկել։ Նախատեսում են նաև նամակ […]

̰
BACK_TO_TOP