TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ

19:28 16.04.2021

ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Պետրոսյան Հովսեփ Կարբիսի, ծնվ. 2000թ. Վարդանյան Դավիթ Ռոբերտի, ծնվ. 2001թ. Նանյան Կամո Մխիթարի, ծնվ. 2002թ. Թիլիքյան Հարություն Դավթի, ծնվ. 1998թ. Ղարիբյան Սամվել Վարազդատի, ծնվ. 2000թ. Սարգսյան Վարուժան Գևորգի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Կարեն Արմենի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Սահակյան Տիգրան Վյաչեսլավի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Հարությունյան Դավիթ […]

̰
«Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում. ՔԿ

19:25 16.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների, տնտեսագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում քրեագիտական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Վարդանյանի և տնտեսագիտության բնագավառի փորձառու տնտեսագետ Վասիլի Առուստամյանի կողմից ներկայացվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագրերը, քննության սկզբնական և հետագա փուլերի, […]

̰
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանին

19:20 16.04.2021

Ապրիլի 16-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. ՊՆ

19:17 16.04.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 15-ին և 16-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

19:12 16.04.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։ Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է

18:55 16.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

18:22 16.04.2021

Մարտավարական տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 16-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ:

̰
ԱԻՆ-ում անցկացվել է շարային ստուգատես

18:16 16.04.2021

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի է ունեցել Փրկարար ծառայության ստորաբաժանումներում առկա գույք-սարքավորումներով ու տեխնիկայով շարային ստուգատես: Ներկայացվել են գերատեսչության Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումները: Ստուգատեսն անցկացրել են նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։ Միջոցառման հիմնական նպատակն էր ստուգել ստորաբաժանումների անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը, համազգեստի, ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ինչպես նաև տեխնիկայի […]

̰
Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի բացման մասին լուրերին

18:07 16.04.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի բացման մասին լուրերին և տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման գործընթացին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՍԴ-ն կարճել է քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների հարցով Գևորգ Կոստանյանի դիմումը

17:58 16.04.2021

Սահմանադրական դատարանը կարճել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով վարույթը: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում. «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի […]

̰
Քննարկվել են ԵՄ-ի կողմից Սյունիքում նախատեսվող աջակցության հնարավորությունները

17:55 16.04.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության, Սյունիքի մարզի ներկայացուցիչների հետ այսօր քննարկել է Հայաստանի հարավում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։ Առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար […]

̰
Կին զինծառայողների երդման արարողություն 4-րդ զորամիավորումում

17:42 16.04.2021

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 16-ին անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարության հրամանները, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

17:25 16.04.2021

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն: Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին […]

̰
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվել

17:00 16.04.2021

Ապրիլի 16-ին՝ ժամը 11։20-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սալյան փողոցում գտնվող գիշերային ակումբում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ղանդիլյան փողոցում գտնվող գիշերային ակումբում այրվում է բարի կանգնակը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:00 16.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]

̰
̰
«Օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից»․ Ա․ Խզմալյան

16:50 16.04.2021

Ապրիլի 18-ին միջազգային և մասնագիտական հանրությունը տոնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը: Օրվան ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային […]

̰
Գերիների հարցը լուծվելու է հօգուտ Հայաստանի Հանրապետության. ՊՆ փոխնախարար

16:36 16.04.2021

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ գերիների հարցը լուծվելու է հօգուտ Հայաստանի: Այս մասին նախարարի տեղակալն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Փոխնախարարը նշել է նաև, որ գերիների վերադարձի հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ:

̰
Ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

16:25 16.04.2021

Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի համաքաղաքացիներ Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին՝ ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով: Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում […]

̰
Շիրակի մարզում կմեկնարկեն աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր

16:21 16.04.2021

Շիրակի մարզի ուսհաստատություններում կներդրվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում (ԱՀՈՒ), որի շրջանակում նախատեսվում է պատրաստել տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ: Այդ նպատակով անցկացվել է ֆորմալ և ոչ ֆորմալ (կարճաժամկետ) կրթական ծրագրերի պիլոտավորման նախապատրաստական աշխատանքներին ուղղված երկօրյա աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական […]

̰
Կինոն նաև մշակութային քաղաքականության կարևոր օղակ է․ ԿԳՄՍ նախարար

16:15 16.04.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ․ «Հարգելի՛ կինոգործիչներ Կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս: Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:10 16.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]

̰
Վարդենիս քաղաքում այրվում է ավտոմեքենա

16:07 16.04.2021

Ապրիլի 16-ին, ժամը 15:15-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Լեոնիդ Ազգալդյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը, բեռնախցիկը և շարժիչի հատվածը՝ մասամբ:

̰
Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

16:02 16.04.2021

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Նարեկ Տերյանն նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Տերյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Միջգերատեսչական աշխատանքային քննարկում ԱԻՆ-ում

15:27 16.04.2021

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է հանրապետությունում գազասպառող բնակիչ-բաժանորդների բնակարաններում ներտնային սպասարկման ծառայության ոլորտը ազատականացնելու վերաբերյալ աշխատանքային քննարկում: Հանդիպման նպատակն էր ՀՀ շահագրգիռ կառույցների հետ քննարկել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել նոր մոտեցումներ ու կարգավորումներ: Քննարկմանը մասնակցել են՝ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի […]

̰
Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, հեղուկացված ածխաջրածնային գազերի և նավթամթերքի ոլորտներում

15:21 16.04.2021

Սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ են մտնելու 07.06.2021-ին: Կատարված փոփոխությունները նախատեսում են. • Հեղուկացված ածխաջրածնային գազերի լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի վերաբերյալ՝ կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար կամ որպես ավտոմոբիլային […]

̰
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բժիշկները տանը հայտնաբերել են 7 ամսական հղի կնոջը՝ մահացած

15:15 16.04.2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։ Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, […]

̰
Արաբկիրի թաղապետը Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման խնդրով դիմել է դատախազություն

14:38 16.04.2021

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը: «Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է […]

̰
ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

14:31 16.04.2021

Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը: Մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություններ է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին: Արդյունքում ստուգումները դառնում են առավել հասցեական: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքերով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը. ապրիլի 8-14

14:30 16.04.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 8-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 8-12-ը, Շենգավիթում՝ ապրիլի 9-ին և 10-ին, Արաբկիրում՝ ապրիլի 8-10-ը, Նոր Նորքում՝ ապրիլի 9-ին, 10-ին և 12-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 10-ին, 12-14-ը, Շենգավիթում՝ ապրիլի […]

̰
BACK_TO_TOP