00:00 07.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում […]
23:43 06.03.2021
Մարտի 5-ից 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում, Մալիշկա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել […]
22:45 06.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 6-ի ցերեկը, […]
22:30 06.03.2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ «Դալմա-մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Ինչպես հայտնում է աղբյուրը, նշված վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները:
21:44 06.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 520 կուտակված բեռնատար […]
21:29 06.03.2021
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Այդ բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո: Այս մասին գրված է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի կայքում: […]
21:04 06.03.2021
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է տեղեկություններ Մոսկվայից Երևան, Գյումրի և հակառակ ուղղությամբ չվերթների մասին / 2021թ. Մարտ/: ✔ ️06.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Smartavia» ընկերություն (ժամը 10:15-ին) ✔ ️06.03 – Երևան-Մոսկվա / «Զվարթնոց», «Smartavia» ընկերություն (ժամը 15:00-ին) ✔ ️08.03 – Մոսկվա – Երևան / «Դոմոդեդովո», «Red Wings» ընկերություն (ժամը 16:35-ին) ✔ ️08.03 – […]
20:07 06.03.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին բաժին է ներկայացել 58-ամյա Մկրտիչ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
19:56 06.03.2021
Գյումրիում օդային տրանսպորտ ունենալու ծրագիրը սառեցվել է: Խոսքը «Սքայ Գյումրի» օդային տրանսպորտի ծրագրի մասին է, որը ներկայացրել էր Տանզանիայում բնակվող գյումրեցի գործարարը: Հիշեցնենք, «Սքայ Գյումրի» ներդրումային ծրագիրը ներկայացրել էր «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընդհանուր արժեքը գնահատվել էր 500 միլիոն դոլար։ Նախատեսվում էր քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որն ունենալու էր 14 կանգառ և կայանատեղի, […]
19:20 06.03.2021
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց , որ շարունակում են առաջ տանել պայքարը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Այս Հայրենիքը միայն մերը չէ, այն նաև ձերն է: Ուզում եք միանալ, միացեք, ուզում եք համագործակցել, ուրեմն համագործակցեք: Չեք ուզում համագործակցել, ուրեմն ստեղծեք ձեր կազմակերպությունները, որոշումներ ընդունեք: Ինչքան […]
19:02 06.03.2021
Մարտի 6-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
18:50 06.03.2021
Տևական դադարից հետո Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռներն է բացել այցելուների առջև։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը: «Լոռին ժամանակների հանդիպման վայր» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես […]
18:30 06.03.2021
ՀՅԴ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ շարժման ներկայացուցիչներին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է հանդիպման: Նրա խոսքով՝ շատ հստակ Հանրապետության նախագահին ներկայացրել են իրենց պահանջը, ստացել են հավաստիացումներ, որ Գլխավոր շտաբի պետի ազատման պահանջով առաջարկություններով հարցը դիմվելու է Սահմանադրական դատարան: «Մենք մինչև այս պահը […]
17:51 06.03.2021
Հայաստանում մեկնարկել է գարնանացան հացահատիկային և այլ մշակաբույսերի արտադրության պետական աջակցության ծրագիրը:Անհատ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունները ծրագրից օգտվելու համար մինչև հունիսի 10-ը ժամանակ ունեն։ Շահառուին տրամադրվող բարձորակ սերմացուի արժեքի հիսուն տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Բարձրորակ սերմացուների մատակարարներ հանդիսանում են լիցենզավորված 18 ընկերություններ ,որոնցից 5-ը գործում են Շիրակի մարզում։ Գյումրիի սելեկցիոն կայանը միակն է ոչ միայն Հայաստանում, […]
17:17 06.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի այսօրվա հերթական հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա իր ելույթի սկզբում հայտարարեց, որ բեմում է ոչ թե որպես Փաստաբանների պալատի նախագահ, այլ որպես շարքային քաղաքացի: Նա հայտարարեց, որ կարևորագույն ինստիտուտներ իրենց բողոքի ձայնով արտահայտեցին և վարչապետի հրաժարականը պահանջեցին, այդպիսի պահանջ է ներկայացրել նաև ավելի քան 700 […]
17:10 06.03.2021
Գյումրիի բնակարանային շուկայում պահանջարկը մոտ 30 տոկոսով նվազել է: Սա ցույց են տալիս անշարժ գույքի գործակալությունների ուսումնասիրությունները: Համավարակով, ապա նաև հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ նվազել է գնողունակությունը, հետևաբար նաև պահանջարկը: Սա իր հերթին ազդել է գների վրա: Գյումրիի բնակարանային շուկայում առայժմ գնանկումը մեծ չէ, բայց մասնագետների կանխատեսումներով այն շարունակական է լինելու: Բնակարանային շուկայում գին ձևավորողը մի […]
16:57 06.03.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը մարտի 3-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել Արտյոմ Մ.-ին, որը 2016 թ. փետրվարի 8-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական oրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
16:54 06.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ […]
16:52 06.03.2021
Ժամը 15:20-ին Բաղրամյան պողոտայում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հերթական հանրահավաքը: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ այսօր հանրահավաքի կարևոր մասը տրամադրելու են երիտասարդներին: ՀՅԴ-ական երիտասարդ Սևակ Նազարյանը շարունակեց անցկացնել հանրահավաքը և իր ելույթում հայտնեց նաև, որ արդեն 10 օր է` Բաղրամյան պողոտայում գիշեր-ցերեկ շարունակում են իրենց պայքարը։ «Անցնող մի քանի ամիսների ընթացքում մեզանից […]
16:45 06.03.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված խնդիրներին. «Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված: Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի […]
16:24 06.03.2021
ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ԱԺ-ում կկազմակերպվի քննարկում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկումը կանցկացվի մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին:
15:55 06.03.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 5-ին Կոտայքի բաժին է ներկայացել 29-ամյա Սաշա Հ.-ն, որը 2020 թ. հուլիսի 7-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Այս մասին հայտնում են ՀՀ […]
15:44 06.03.2021
«Մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը դառնում է ԵՄ-ի գործընկեր երկիր, ինչն օտարերկրյա ներդրողների համար լուրջ երաշխիք է»։ «Մտադիր ենք ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը»: Կառավարությունը ներկայացրել է հարցազրույց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ:
15:30 06.03.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 5-ին բաժին է ներկայացել 66-ամյա Աշոտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
15:21 06.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
14:55 06.03.2021
Մարտի 6-ին, ժամը 11:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։34-ին, մարվել՝ 11։42-ին։ Այրվել է «Renault Logan» (վարորդ՝ Գ. Ա․) մակնիշի ավտոմեքենայի […]
14:50 06.03.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների, ծնելիության խթանման վերաբերյալ մի շարք առաջնահերթություններ: Կարևորել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերն ու համատեղ աշխատանքը ժողովրդագրության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության և երիտասարդությանն ուղղված […]
14:41 06.03.2021
Իլհամ Ալիևը շարունակաբար պնդում է, թե Ադրբեջանում այլևս չկան հայ ռազմագերիներ, կան, իր ձևակերպմամբ, միայն ահաբեկիչներ և դիվերսանտներ: Այս պնդումը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գնահատում է մանիպուլյատիվ. «Հեռանկարի» տաղավարում նա շեշտել է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: