TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էրեբունու ոստիկանները բացահայտել են հիվանդանոցում կատարված գողությունը

14:30 06.03.2021

Մարտի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում տված կինը հայտնել էր, որ հիվանդանոցի իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էին նույնականացման և բանկային քարտեր, 83.000 դրամ և 100 դոլար: Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 27-ամյա կասկածյալը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: […]

̰
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

14:20 06.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է: Ստեփանակերտում Երևանից ժամանած հյուրերին դիմավորել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Կողմերը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին, քննարկել հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և […]

̰
Ի պաշտպանություն Օնիկ Գասպարյանի. բողոքի ակցիա ՊՆ շենքի մոտ

14:07 06.03.2021

Պաշտպանության նախարարության շենքի դիմաց են հավաքվել պահեստազորային սպաներ, նախկին զինվորականներ, քաղաքական ու մշակութային գործիչներ ու այլ քաղաքացիներ՝ աջակցելու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և վերջինիս պաշտոնաթող անելու հրամանագրի որոշման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Բողոքի ակցիայի ընթացքում հնչել են քննադատական ելույթներ, բանախոսները կոչով դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա Սահմանադրական դատարան վիճարկելու ներկայացնի Օնիկ […]

̰
Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

13:53 06.03.2021

Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ քաղաքի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005 թ. ծնված […]

̰

13:35 06.03.2021

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում և քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական նպատակը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում 2020 թվականին կատարված փոփոխությունների քննարկումն էր, դրանից բխող համապատասխան միջոցառումները, հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականությանը վերաբերող հարցերը։ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունների ոլորտում բարեփոխումներն առարկայական են դարձել՝ […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

13:26 06.03.2021

Մարտի 6-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և, վերահաստատվել փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել […]

̰
Ի՞նչ դեր ունի ՄԻԵԴ-ը ռազմագերիների վերադարձման հարցում․ զրույց Եղիշե Կիրակոսյանի հետ

12:47 06.03.2021

Պատերազմի ավարտից 4 ամից անց Ադրբեջանում շարունակում են մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ և գերիներ: Նրանց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են թե՛ պետական կառույցները, թե՛ հասարակական ու միջազգային կազմակերպությունները: Ի՞նչ դեր է կատարում այդ հարցում ՄԻԵԴ-ը: Հեղինակավոր միջազգային այդ կառույցում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Հեռանկարի» տաղավարում որոշ պարզաբանումներ է տվել, մասնավորապես նշել, որ ՄԻԵԴ-ի դերը […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

12:23 06.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար)։

̰
Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին

12:10 06.03.2021

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը պահանջում է նախագահ Բայդենի վարչակազմից միանալ Կոնգրեսին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև աշխատել Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ես հույս ունեմ, որ նախագահը կպահպանի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր հանձնառությունը: ԱՄՆ-ի Սենատը միաձայն […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք

11:01 06.03.2021

Մարտի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174257 դեպք, որոնցից 164654-ն` առողջացած, 3219-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 747879 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 191 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:23 06.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰

09:13 06.03.2021

Մարտի 6-ին՝ ժամը 05:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին: Տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է […]

̰
Էլեկտրաէներգիայի սպասվող անջատումների մասին

08:09 06.03.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

00:00 06.03.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 05.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:08 05.03.2021

Հանրապետության տարածքում՝ Մարտի 5-ի ցերեկը, 9-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը կնվազի 5-7 […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15․7 հա տարածքում բռնկված հրդեհները

22:57 05.03.2021

Մարտի 4-ից 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Փարպի գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 1․5 հա, Մասիս քաղաքում՝ 4000 քմ, 3000 […]

̰
Նորակոչիկների հետ անցկացվել են շարային պարապմունքներ

22:21 05.03.2021

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտի 4-ին նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են շարային պատրաստության պարապմունքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, պարապմունքների ընթացքում նորակոչիկները կատարել են շարային պատրաստության վարժություններ։

̰
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ

21:52 05.03.2021

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Երևան քաղաքին վերադարձրել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ «B+» վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով՝ «Կայուն» կանխատեսմամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Վարկանիշերը արտացոլում են քաղաքի վարկունակությունը՝ ինքնուրույն «bb-» հիմքի վրա, որը պայմանավորված է ռիսկ-պրոֆիլի «խոցելի» գնահատականի և պարտքային «aaa» բեռի գնահատականի կայունության համադրմամբ: Թողարկողի դեֆոլտի վերջնական վարկանիշը սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկանիշով […]

̰
Զորամասերից մեկում գործնական պարապմունքներ են անցկացվել հերթափոխի մեկնող անձնակազմի հետ

21:34 05.03.2021

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների բնույթն ու առանձնահատկությունները, հրահանգավորել են հերթափոխի մեկնող զինծառայողներին:

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

21:13 05.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

̰
Պետպատվերով կատարվող հակահամաճարակային միջոցառումների ցանկից հանվել են  խոզերի ու թռչունների պլանային պատվաստումները

20:45 05.03.2021

Շիրակի մարզում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների պլանային պատվաստում է  իրականացվում դաբաղի դեմ : Ստացվել է հաշվառված գլխաքանակին համապատասխան պատվաստանյութ։ Շիրակի մարզի Հացիկ, Կարմրաքար և Շիրակ գյուղերի անասնաբույժը  սկսել է անասնագլխաքանակի այս տարվա առաջին պատվաստումը: Մեկ՝ 100 միլիգրամանոց սրվակը օգտագործման ժամկետ ունի։ «Պատվաստանյութը՝ փակ վիճակում, 18 ամիս է ժամկետի մեջ, բացելուց՝ 4 ժամ է պիտանելի […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ

20:25 05.03.2021

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության և ենթակա վարչությունների ու բաժինների անձնակազմերի հետ։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը պաշտպանության նախարարին ներկայացրել է ենթակա վարչությունների ու բաժինների ղեկավարներին։ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ղեկավար կազմի հետ անցկացված խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարին ներկայացվել են  անձնակազմի աշխատանքային պայմանները, ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ Այնուհետև Վաղարշակ Հարությունյանը շրջայց է կատարել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունում։ Վարչության պետ, գնդապետ Արա Պետրոսյանի հետ քննարկվել են զորքերի ծառայության հիմնական միջոցառումների պլանավորմանը, զորքերում ներքին, պահակային ու կայազորային ծառայություններին, ինչպես նաև զինվորական ծառայության անվտանգության կազմակերպչական ու մեթոդական ապահովմանը վերաբերող հարցեր։ Խորհրդակցության ավարտին Վաղարշակ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։

̰
Վերսկսվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման դրամաշնորհային ծրագրերը

19:42 05.03.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերսկսում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում դրամաշնորհների տրամադրման գործընթացը։ Մինչև ս․թ․ մարտի 30-ն իրականացվելու են դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերի վերանայման, հաղթող կազմակերպությունների հետ դրամաշնորհային պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն իսկ կայացել է շահառուների ներկայացրած ծրագրերի վերանայման  հանձնաժողովի առաջին նիստը, և հանձնաժողովի դիտարկմանն են հանձնվել վերաձևակերպված հայտերը: Տեղեկացնենք, […]

̰
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

19:25 05.03.2021

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալասարանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։ Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։ Արցախում ծավալված պատերազմին մասնակցած […]

̰
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք

19:22 05.03.2021

Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։

̰
Տեղի է ունեցել ԱԱՏՄ ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը

19:20 05.03.2021

Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել մասնակցության համար։ Հակոբ Ավագյանը, ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը, կարևորել է երկխոսության հարթակի դերը։ Օրակարգում 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված […]

̰
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ. ՊՆ

19:06 05.03.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ […]

̰
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Արման Թաթոյան

18:59 05.03.2021

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թաթոյանը ասել է, որ այդ գոտու ստեղծման կարևորությունը ներկայացրել է միջազգային կառույցներին: Խոսելով սահմանների ճշգրտման գործընթացի մասին՝ նա նշել է, որ այդ հարցում պետք է պատասխանել կոնկրետ հարցերի՝ արդյո՞ք չկա սահմանում ապրող բնակչության կյանքի […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները

18:36 05.03.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով վերջին օրերին կորոնավիրուսի (Covid-19) համավարակի դեպքերի թվի աճի միտումը, հորդորում է հանրային տրանսպորտից օգտվելիս խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, տրանսպորտային միջոց նստելիս պարտադիր ախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով, նախապես ուղեվարձի չափով մանրադրամ ունենալ՝ հնարավորինս բացառելով մանրը վերադարձնելու կամ ստանալու անհրաժեշտությունը։ «Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող […]

̰
BACK_TO_TOP