TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

14:18 01.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են: Գեղարքունիքի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, […]

̰
Ոստիկանները բնակարանագողին բռնեցին հենց դեպքի վայրում․ 64-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:13 01.03.2021

Փետրվարի  28-ի գիշերը՝ ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկը մարդ է մտել, հնարավոր է՝ գողություն է անում։ Հինգ րոպե անց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։ Արագ արձագանքման արդյունքում տուն մտած տղամարդը տեղում բռնվեց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվեց  ինքնությունը՝ Քաջարանի բնակիչ էր, 64 […]

̰
ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ Մանե Գևորգյան

14:00 01.03.2021

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ […]

̰
Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը քննարկման ենթակա չի. Մակունց

13:56 01.03.2021

Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն այն մասին, որ պետք է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կա Սահմանադրություն, և […]

̰
2020-ին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 26.468 դեպք

13:49 01.03.2021

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020-ին հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը և դատախազության գործունեության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: 2020-ի ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 […]

̰
Ցուցարարները մտել են Կառավարության երրորդ մասնաշենք․ Armtimes.com

13:42 01.03.2021

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները մուտք գործեցին Կառավարության երրորդ մասնաշենք: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Նրանք նախարարության աշխատակիցներին կոչ արեցին չմասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին: «Հարգելի նախարարությունների աշխատակիցներ, մենք այսօր եկել ենք ձեզ տեղեկացնելու, հատկապես՝ պետական աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր և դժվար փուլում է գտնվում, նախարարները չզբաղվեն վարչական […]

̰
Ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրները

12:48 01.03.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և տեղակալները հանդիպել են հանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ` լսելու բիզնեսին մտահոգող խնդիրները, առաջարկները և պայմանավորվելու հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ: Այս հանդիպմամբ եզրափակվել է հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդման համատեքստում ոլորտային տարբեր ուղղություններով փետրվարի 10-ից մեկնարկած հանդիպումների շարքը, որի նպատակն էր քննարկել հարկային և մաքսային ոլորտներին առնչվող […]

̰
Նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ․ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

12:40 01.03.2021

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: «Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով: Հանրապետության նախագահը […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ

12:36 01.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

̰
Արարատի մարզում հայտնաբերվել է 4 կգ «հերոին», 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված. կասկածյալներից մեկն իրանցի է

12:20 01.03.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ պայքարի վարչության ծառայողներն, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի իրենց գործընկերների հետ, ձեռնարկված հատուկ միջոցառումների ադյունքում փետրվարի 22-ին […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց պողոտայում

12:09 01.03.2021

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և այսուհետ […]

̰
Փետրվարի 26-ից մարտի 1-ը բացահայտվել է հանցագործության 125 դեպք

12:08 01.03.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության` 16, յուրացման կամ վատնման՝ 11, ծեծի՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի իրացման […]

̰
Հանրապետությունում գրանցվել են մահվան ելքով վրաերթեր

11:46 01.03.2021

Փետրվարի 27-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև քաղաքացիներից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. կրկնակի վրաերթի ենթարկված 66-ամյա Անուշ Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ Փետրվարի 28-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […]

̰
ԱԺ պատգամավորին հարվածած անձը ձերբակալվել է

11:38 01.03.2021

Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։ Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների […]

̰
Շիրակի մարզում անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքներն ակտիվացնելու հարցով մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին

11:26 01.03.2021

2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Մասնավորապես, ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահասներ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով […]

̰
Աշտարակի խճուղում BMW-X5-ը բախվել է երկաթե ցանկապատին և բարձրությունից ընկել ու կողաշրջվել

11:07 01.03.2021

Փետրվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Ալվարդ Վարդանյանը՝ իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Shamshyan.com-ի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք

11:02 01.03.2021

Մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք: […]

̰
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ն՝ արտակարգ

10:54 01.03.2021

Փետրվարի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 91, փլուզման 6, հեղեղման 1, քարաթափման 2 , ինքնասպանության փորձի 6 դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 122 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում […]

̰
ԱԻ նախարարի ուղերձը` նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան

10:32 01.03.2021

Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առիթով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Այսօր մեզ համար այն առանձնահատուկ նշանակություն ունի՝ ելնելով քաղպաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հրատապությունից: Կրկին ուզում եմ զգոնության ու պատասխանատվության կոչ անել` կարևորելով բնակչության ուսուցումը, կանխարգելիչ […]

̰
Արթիկի տարածաշրջանում և Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բուք է

10:09 01.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Իջևանի տարածաշրջաններում՝ անձրև։ ?Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է […]

̰
Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ձյան տեսքով տեղումներ են

09:14 01.03.2021

Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար: Հաշվի առնելով վերը նշվածը` Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արարատի մարզում

08:09 01.03.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալ․ Մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Անդրֆեդերացիայի փ. 18-39, 133-169 սեփական տներ, Արցախի փ. 1, 1բ շենքեր, Մուրացան […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:59 28.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա: […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:53 28.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, Մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 28-ի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

23:43 28.02.2021

Փետրվարի 27-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում, Վայք-Հերհեր ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքը․ ՄԻՊ

23:38 28.02.2021

Այն, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գյուղերի բնակիչների համար […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 11․5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:35 28.02.2021

Փետրվարի 27-ից 28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Բազմաղբյուր գյուղում՝ 3 հա, […]

̰
Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել

22:46 28.02.2021

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է երկիրը ցնցումներից դուրս հանելու համար անհապաղ դադարեցնել երկրում ստեղծված խառնաշփոթը, հետ կանչել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ցրել խորհրդարանը և օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել։ «Մենք, ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:22 28.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Հայրենիքի փրկության շարժումը մարտի 1-ին, ժամը 18.00-ին հանրահավաքը կանցկացնի Բաղրամյան պողոտայում

19:55 28.02.2021

Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։Շարժման խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։ Այս հանրահավաքին կարևոր է […]

̰
BACK_TO_TOP