TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ստուգվել է Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորախմբի պատրաստվածությունը

19:56 01.03.2021

Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել են ստուգումներ: Հրամանատարությունն ստուգել է հայ խաղաղապահների պատրաստվածությունն ու մասնագիտական հմտությունները, մշտական տեղակայման վայրի կահավորվածությունն ու ծառայության կրման պայմանները։ Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա խնդիրները։

̰
Երևանում այրվել են երկու տների տանիքների կառուցատարրեր

19:45 01.03.2021

Մարտի 1-ին՝ ժամը 17։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները հրդեհը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար

19:38 01.03.2021

  ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ […]

̰
Հաստատվել է մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգը

19:30 01.03.2021

Մարտի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են և հաստատվել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց: Կառավարության […]

̰
Օդային տագնապ պատերազմական իրավիճակում. քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով ուսումնավարժանք Գյումրիում

19:20 01.03.2021

ՀՀ արտակարգ իրավիճակների Շիրակի մազային վարչությունը դպրոցներում նախաձեռնել է տակտիկան ուսումնավարժանքների անցկացում, որոնց միջոցով ստուգում են արտակարգ իրավիճակներում քաղաքացիների  կազմակերպվելու, արագ կողմնորոշվելու գիտելիքները։ Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում այսօր պայմանական  օդային տագնապ է հնչել՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Աշակերտներին ու մանկավարժներին իրազեկել էին ուսումնավարժանքի սցենարի մասին: Աշակերտներն ու մանկավարժները քաղպաշտպանությանն […]

̰
Վալենտինա Մատվիենկոն խոսել է Արարատ Միրզոյանի հետ

19:10 01.03.2021

Միրզոյանը խնդրել է «հանուն մարդկային համընդհանուր արժեքների և հումանիզմի սկզբունքների պահպանման» աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ձերբակալված մի քանի հայ կանանց շուտափույթ վերադարձին հայրենիք:

̰
Հայաստանն առցանց կմասնակցի միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին

18:50 01.03.2021

Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա մարտի 9-12 կայանալիք միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկին՝ ITB Berlin, որն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով։ Հայաստանի 21 զբոսաշրջային ընկերություն մասնակցելու է ցուցահանդեսին՝ ներկայացնելով երկրի զբոսաշրջային ներուժը։ Տեղեկացնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։ Վերջերս ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հանդիպում էր նախաձեռնել ցուցահանդեսի մասնակից ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կոմիտեի թիմի անդամներ Անի […]

̰
«Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցման շահառուներ կհամարվեն Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցները և սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները

18:40 01.03.2021

Նախկին «Հայխնայբանկի» ավանդների փոխհատուցման գործընթացը սկսվել է: Այս տարի փոխհատուցում ստանալու իրավունք ունենք 1938 թվականի  ծնված քաղաքացիները: Փոխհատուցման համար պետական բյուջեից մեկ միլիարդ 200 միլիոն դրամ է հատկացվել: Անցած 15 տարիների ընթացքում ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվել է շուրջ 113 հազար ավանդառու։ Նախնական հաշվարկով այս տարի  ծրագրից Հանրապետությունում  կօգտվեն 7000 կենսաթոշակառուներ, որոնք արդեն 83 տարեկան են։ Միևնույն […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

18:31 01.03.2021

Փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
Հրդեհ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում

17:58 01.03.2021

Մարտի 1-ին՝ ժամը 17։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 17-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ […]

̰
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Բերդի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:49 01.03.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Բերդի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

17:44 01.03.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մատի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն […]

̰
Խաչքարը վնասած տղամարդը տվել է խոստովանական բացատրություն

17:38 01.03.2021

Փետրվարի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություն էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի՝ Գլաձոր համայնքում հաշվառված Վանական համալիր Սպիտակավոր Սուրբ Աստվածածին հանրապետական նշանակության հուշարձանը անհայտ անձը վնասել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երևանի 51-ամյա բնակիչը 2020 թ. հոկտեմբերին, քարով քերելով, դիտավորությամբ վնասել էր հուշարձանի հարավային պատի […]

̰
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հաշվետվություն է ներկայացրել

17:30 01.03.2021

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվություն է ներկայացրել նախարարի պաշտոնում 100 օրվա գործունեության ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Ներկայացվել են արցախահայության աջակցության ծրագրերը. Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին՝ 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ․ Աջակցություն է ստացել շուրջ 100,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ դրամ աջակցություն։ […]

̰
Գարնան առաջին օրը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում

17:14 01.03.2021

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Գարնան առաջին օրը՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում»:

̰
Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով. ՀՀ ՄԻՊ

17:04 01.03.2021

Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. «1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները: Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ […]

̰
Զանգվածային միջոցառումների ընթացքում կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում. ՀՀ ոստիկանություն

16:55 01.03.2021

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ։ Մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։ ՀՀ ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և իր գործառույթներին համապատասխան` ապահովելու […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

16:48 01.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ քաղաքներում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի […]

̰
Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

16:41 01.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

16:29 01.03.2021

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: «Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի […]

̰
41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու համար

16:24 01.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու, ինչպես նաև բնակարան ստանալու համար միջնորդավճարներ վճարելու պատրվակներով Կոտայքի մարզի երկու բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. […]

̰
ԱԻ նախարարը սպայական կոչումներ է հանձնել

16:16 01.03.2021

Այսօր՝ մարտի 1-ին, կայացել է արտակարգ իրավիճակների նախարարության ամենամսյա խորհրդակցությունը: Նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկաներին շնորհավորել է Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ՝ կարևորելով յուրաքանչյուրից պահանջվող ջանքերի գործադրումը՝ բնակչության պատրաստվածության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ: Մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Դավիթ Ավետիսյանը, Շենքերի, շինությունների պահպանման […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:00 01.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են: Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, […]

̰
Անիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկա հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերել

15:59 01.03.2021

Փետրվարի 22-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին նույն օրը։ Կասկածվողը հայտնաբերվեց Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Գյումրիում բնակվող 48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեներգործուն դեղահաբեր, սպիտակ փոշենման զանգված և այլն։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք […]

̰
Դիպլոմներ են հանձնվել ԱԻՆ ՃԿՊԱ շրջանավարտներին

15:53 01.03.2021

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2020-2021թթ. ուսումնական տարվա ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ և աղետների հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությունը: Շնորհավորանքներից բացի, այսօր խոսվել է նաև շրջանավարտներից ունեցած սպասելիքների մասին: «Հարգելի՛ գործընկերներ, ձեզ այսպես եմ դիմում, քանի որ ձեզանից շատերը համալրելու են մեր շարքերը, ուզում եմ հայտնի ճշմարտությունը բարձրաձայնել. […]

̰
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին

15:47 01.03.2021

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում ենթարկվել է որոշ փոփոխությունների: «Սա լրամշակված, վերջնական […]

̰
Պարզաբանումը վերածվել է վիճաբանության. մանրամասներ 62-ամյա տղամարդու սպանությունից

15:41 01.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Գետափ գյուղի 62-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ, 44-ամյա տղամարդուն: Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գետափ գյուղի 62-ամյա բնակիչը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Եղեգնաձոր քաղաքի […]

̰
Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները

15:33 01.03.2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանրային քննարկմանը մասնակցել են նաև Բարձագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Փաստաբանների պալատի, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, […]

̰
Ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

14:58 01.03.2021

Փետրվարի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել տեղեկություններ, որ Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք ունի։ Հարուցվեց քրեական գործ։ Տեղեկություններն իրացվեցին բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին դատարանի որոշմամբ տունը խուզարկվեց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվեց և առգրավվեց առանց […]

̰
Զորակոչիկները ստացան «Աշոտ Երկաթ» օրհնված խաչեր

14:43 01.03.2021

Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն։ Ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի և զրահատեխնիկայի վրա։ Կրծքանշանը, որը պահվում է Մայր Աթող Սուրբ Էջմիածնում, 2012-ին Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է որպես «Հայոց բանակի պահապան խաչ»։ Այն […]

̰
BACK_TO_TOP