13:42 02.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ […]
13:31 02.03.2021
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Շարուրի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Համազասպ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ […]
13:15 02.03.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
13:07 02.03.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Էջմիածին քաղաքի Շոլոխովի փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Էրիկ Վ.-ն, որը փետրվարի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:41 02.03.2021
Շատ հավանական է` հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը հասնի երկիր։ Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V» -ն է լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ «Այս պահին ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրման փուլում ենք։ Շատ հավանական է, […]
12:22 02.03.2021
ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները․ օրակարգում ընդգրկված է նաև գերիների հայրենադարձությունը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հարցը: Խորհրդարանը որոշում է կայացրել այն քննարկել փակ նիստում: Իսկ մինչ այդ, ընդդիմության պատգամավորները հարցեր են ուղղել ԱԺ նախագահին ընդդիմության առաջարկած օրակարգով խորհրդի նիստին չներկայանալու, երկրի ճգնաժամային իրավիճակին չվերաբերող հարցեր քննարկելու և այլնի վերաբերյալ: Կողմերի միջև հարցուպատասխանն […]
11:57 02.03.2021
Դեռևս 2020թ.-ի սկզբից ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ մարզերի դատախազությունների նախաձեռնությամբ սկսվել էր հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ հանրապետական ընդգրկման գործընթաց: Մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020թ.-ից նախապատրաստված նյութերի հիման վրա […]
11:30 02.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1-ական դեպք։ […]
11:13 02.03.2021
ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հարցի քննարկումը: ԱԺ պատգամավորների 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հարցը քննարկել փակ նիստում: Այս ընթացակարգով քննարկում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության։ 110 կողմ, […]
11:04 02.03.2021
Մարտի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736590 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք: […]
10:36 02.03.2021
Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարար Արա Այվազյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին միմյանց շնորհավորեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ […]
10:33 02.03.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի և Շիրակի մարզային վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Ղ.-ն` տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին` անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. […]
10:07 02.03.2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լիսագորում տեղում է թաց ձյուն: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:04 02.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ […]
08:09 02.03.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1, Արշակունյաց պող․ 42, Չեխովի փ․ 15 շենքեր, 11:00-17:00 Ներքին Չարբախ […]
23:53 01.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Բերդ, Սյունիքի մարզի Քաջարան, […]
23:45 01.03.2021
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400 մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 30-35 տարեկան աղջիկ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել […]
23:36 01.03.2021
Հանրապետության տարածքում՝ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 3-4-ը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 […]
23:27 01.03.2021
Մարտի 1-ին, ժամը 21։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գյումրի ավտոճանապարհին՝ Գեղաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1995 թ.) դուրս […]
23:09 01.03.2021
Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ ՀՀ ԶՈՒ-ն նոր հայտարարություն է տարածել։ «Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված […]
22:55 01.03.2021
Մարտի 1-ին` ժամը 19:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel […]
22:38 01.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Բերդ, Սյունիքի մարզի Քաջարան, […]
22:30 01.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, խոսել ոչ միայն գործող, այլև նախկին իշխանությունների թույլ տված սխալների, դրանց պատճառների մասին: Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ վճռական են` պահպանել ժողովրդի իշխանությունը, հայտարարել, որ գոյություն ունեցող ճգնաժամները չպետք է լուծվեն […]
22:15 01.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, խոսել ոչ միայն գործող, այլև նախկին իշխանությունների թույլ տված սխալների, դրանց պատճառների մասին: Նախատեսված ելույթից հետո վարչապետն անդրադարձել է այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի հնչեցրած այն մտքին, թե իրավիճակի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն […]
21:34 01.03.2021
Այսօր Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված 18.30-ից մի փոքր անց մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև տասներեք տարի առաջ այս օրը՝ մարտի մեկին զոհվածների հիշատակը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով իր կողմից նախապես հայտարարված թեմաներին: Փաշինյանն անդրադարձել […]
21:20 01.03.2021
Մարտի 1-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Պարապմունքի ընթացքում կատարելագործվել են հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման հմտությունները, ստուգվել է զինծառայողների անհատական պատրաստվածությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրված կրակային խնդիրները, հաջողությամբ խոցել կրակադաշտի շարժական և […]
20:30 01.03.2021
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորումում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Զորամիավորման հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է, որ պատասխանատվության տարածքում գտնվող սահմանային բնագծերում ծառայություն իրականացնող զինծառայողները մարտական հերթապահությունը շարունակում են կրել սահմանված կարգով, սահմանագոտու վստահված հատվածում միջադեպեր չեն գրանցվել: Ընդգծվել է, որ տեսադիտարկման համակարգերի արդյունքներով ևս հակառակորդի […]
20:21 01.03.2021
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մարտ ամսվա եղանակային կանխատեսումը։ Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը […]
20:07 01.03.2021
Փետրվարի 27-ին 2-րդ զորամիավորման զորամասերի կրակային աջակցման և նռնականետային ստորաբաժանումների հրամանատարների ներգրավմամբ անցկացվել են հավաք-պարապմունքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Տեսական պարապմունքները միտված էին զինծառայողների մասնագիտական հմտությունների և հրամանատարական կարողությունների զարգացմանը։