10:11 23.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.88 դրամ:
23:20 22.12.2024
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրված է․ «Ամենամշակութային, ամենամարզական, ամենահումորասեր ու հյուրասեր Գյումրիում հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը»։
20:20 22.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պող. 40, 68, 69-71, 70-84 շենքեր, Խնկո Ապոր փ. 3 շենք և […]
19:43 22.12.2024
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է․ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»:
18:20 22.12.2024
Կառուցի՛ր կամ գնի՛ր քո նոր տունը Արմավիրի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Հայաստանի արևմուտքում գտնվող Արմավիրի մարզում զարգացած են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, մարզի բնակլիմայական պայմանները նպաստավոր են նաև բուսաբուծության և անասնաբուծության համար։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/
17:20 22.12.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառուցներում անցած աշխատանքային շաբաթում իրականացված աշխատանքները։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում՝ Իրականացվել են տարեվերջյան էկոկրթական հանդիպումներ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։ ՊՈԱԿ-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ Կարճևանի, Շվանիձորի և Ալվանքի միջնակարգ դպրոցներում անցկացրել են էկոդասընթացներ, ՊՈԱԿ-ը մասնակցել է AFRAT […]
17:15 22.12.2024
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
14:40 22.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:
14:20 22.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի […]
13:40 22.12.2024
Երևանում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը, 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
13:30 22.12.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի։ Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, ներմուծման և արտահանման գործընթացներին, սահմանամերձ բնակավայրերում հացի և հրուշակեղենի արտադրամասերի հիմնմանը, կաթի գնին, սպանդանոցներ հիմնելու ծրագրերին, գործարար […]
13:10 22.12.2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային […]
12:40 22.12.2024
Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։ Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի […]
12:20 22.12.2024
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում […]
10:20 22.12.2024
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են […]
10:10 22.12.2024
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
09:50 22.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․ «Մեր «Բոլերոն» 12-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Առավոտյան արթնացա Մորիս Ռավելի «Բոլերո» ֆանտազիայի ձայնից։ Ապշած էի. ո՞վ պիտի «Բոլերո» լսի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ այս ժամին, հետն էլ՝ այնքան բարձր, որ հնարավոր լինի արթնացնել քնած կալանավորին։ Այդ ո՞ր խցից է հնչում Ռավելի «Բոլերոն»։ Ոչ […]
09:46 22.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում»։
22:46 21.12.2024
2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով: Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, […]
21:40 21.12.2024
Այս շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հարցով հայտարարություններ արեցին թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը: Միաժամանակ նոր տեղեկություններ հնչեցին հայ-թուրքական օրակարգի վերաբերյալ: Ի՞նչ են նշանակում այդ հայտարարությունները. այս ու այլ հարցերի անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:34 21.12.2024
Ծաղկաձորում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում իրականացված «Հաքաթոն»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հայտարարվել են 3 հաղթող թիմերի անունները: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ողջունելով և շնորհավորելով մասնակիցներին և ներկաներին, անդրադարձել է ծրագրի առջև դրված նպատակներին և խնդիրներին, ընդգծելով, որ […]
21:20 21.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Մագդեբուրգում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Վարչապետը X-ում գրել է․ «Ցնցված եմ և տխուր Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են այդ հոգեցունց արարքից»:
21:10 21.12.2024
2024 թվականին Արաբկիր վարչական շրջանում ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան: Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք: 4300 քմ թեք տանիքներ […]
16:10 21.12.2024
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […]
16:04 21.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […]
15:50 21.12.2024
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 […]
15:24 21.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների […]
15:12 21.12.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի կապակցությամբ, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը: Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ […]
14:47 21.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում: