20:40 20.12.2024
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա երիտասարդի։ Նա իրավապահներին հայտնել է, որ պահում է մարիխուանա։ Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու բնակության վայրում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […]
20:24 20.12.2024
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մշակվում են քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգեր, ինչպես նաև պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրեր։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի լրամշակված նախագծի քննարկման նպատակով Քաղաքաշինության կոմիտեում կայացել է հանդիպում նախագիծը մշակող Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Փաստաթղթով նախատեսվում է կանոնակարգել քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման […]
20:13 20.12.2024
Դեկտեմբերի 20-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև հայկական ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ակտիվ մասնակցությունը զենքի և զինամթերքի, տեխնիկական տարբեր միջոցների […]
20:08 20.12.2024
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 28 և 20-ամյա երեք երիտասարդ «Նիսան» մակնիշի մեքենայով շրջում են մայրաքաղաքում, և մեքենայում զենք կա։ Իրավապահները արձագանքել են անմիջապես և գործել օպերատիվորեն։ Երիտասարդնեը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […]
19:52 20.12.2024
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
19:48 20.12.2024
Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Լադա» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայի սրահից պարեկներին է ներկայացրել կռփազենք և մարիխուանա։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանա և կաթուցիչ։ «Օպել» մակնիշի մեկ այլ մեքենայի ստուգման ընթացքում պարեկները պարզել են, որ 36-ամյա […]
19:42 20.12.2024
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է։ «Իհարկե, աշխատելու շատ հարցեր կան՝ ի նպաստ այդ համագործակցության զարգացման, բայց առևտրի աճը գրեթե երկու անգամ […]
19:35 20.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:
19:28 20.12.2024
Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 45 փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։ Հանգամանքները պարզվում են։
19:22 20.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզի համայնքների ղեկավարների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ոլորտային ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, սուբվենցիաների կատարողականները, շինարարական աշխատանքների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։
19:16 20.12.2024
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում դեկտեմբերի 11-ին տեղեկություն էր ստացվել Անուշավան գյուղի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով տղամարդը Արթիկ քաղաքում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նա հայտնել է, որ իրեն պատկանող շինությունում պահում է կանեփ տեսակի թմրամիջոց, որը պատրաստ է ներկայացնել: 66-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։ […]
19:06 20.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ: Նպատակն էր մարդու իրավունքների կրթության համատեքստում իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ: Պաշտպանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակին ու աշխատանքների հիմնական ուղղություններին: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ […]
19:00 20.12.2024
«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00-ն: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար […]
18:56 20.12.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց […]
18:45 20.12.2024
Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստում նախատեսվում է առաջարկել նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուժի մեջ կմնան գործող ուղեվարձերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու […]
18:39 20.12.2024
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել […]
18:35 20.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ: Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, […]
18:30 20.12.2024
ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի երդման արարողությունը: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»,-երդվել է […]
18:21 20.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: […]
18:17 20.12.2024
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա և 38-ամյա երկու տղամարդ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող վճարահաշվարկային տերմինալներից, նախապես պատրաստված թղթադրամների միջոցով, տարբեր բանկային հաշիվներին գումար են փոխանցում, որոնք մուտք չեն լինում վճարային տերմինալներում: Պարզվել է, որ նրանք խարդախությամբ դեկտեմբերի 19-ին Աճառյան փողոցում գտնվող տերմինալից՝ 10 հազար, իսկ Թոթովենցի […]
18:11 20.12.2024
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: Ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների […]
17:55 20.12.2024
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Բարիևիչի գլխավորած պատվիրակությանը։ ԲԴԽ նախագահը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամությունը, որն ըստ նախագահի՝ ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն ու ապագայի հուսալի գրավականն են։ «Մեր երկրները շարունակաբար ընդլայնում են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում և հատկապես մեր պետությունների համար կենսական նշանակություն ունեցող […]
17:45 20.12.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Նարեկ Բաբայանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերում տեղի է ունեցել կազմի փոփոխություն եւ համոզմունք հայտնել, որ նոր անդամներն իրենց գործուն ազդեցությունը կունենան միջխորհրդարանական հետագա կապերի խորացման գործում: Մեհդի Սոբհանին […]
17:37 20.12.2024
Դեկտեմբերի 19-ին Գյումրի քաղաքի բնակիչ 31-ամյա երիտասարդը Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված՝ իրեն պատկանող էլեկտրական սրճեփ սարքը՝ պատճառելով մոտ 800 հազար դրամի վնաս: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել և Մուշի բաժին են տեղափոխվել 23-ամյա և 21-ամյա […]
15:25 20.12.2024
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-20-ը Դիլիջանում տեղի է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի գործընկեր կառույցների երկխոսության հարթակի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Ռազմավարական զարգացման գործակալության նախագահ Մկրտիչ Այվազյանը, Շվեյցարիայի զարգացման […]
14:21 20.12.2024
Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և […]
14:00 20.12.2024
Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանին վերանշանակել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:
13:09 20.12.2024
Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես […]
13:00 20.12.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Մուշեղ Մուրադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Խուդաթյանը շնորհավորել է Դավիթ Առուշանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ կարճ ժամանակում նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք դրվել են ՀՀ կառավարության […]