16:04 21.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։
Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։
Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների և պրակտիկայի լավարկման հնարավոր քայլերը, ներկայացվել՝ Հայաստանում այլընտրանքային ծառայության հետ կապված մարտահրավերներն ու լուծումները և այդ համատեքստում միջազգային իրավական չափորոշիչները:
Պաշտպան Անահիտ Մանասյանն ու Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հանդես են եկել բացման խոսքով:
Շնորհակալություն հայտնելով ԵԽ երևանյան գրասենյակին այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար՝ Պաշտպանը նշել է, որ այլընտրանքային ծառայության հետ կապված բոլոր հարցերը թեև շատ կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից, բայց հաճախ դուրս են մնում ուշադրությունից։
«Հարկ եմ համարում շեշտել, որ թեև ՄԻԵԴ վճիռներն էական դրական ազդեցություն են ունեցել ոլորտի կատարելագործման վրա, այնուամենայնիվ, այն Հայաստանում դեռ ամբողջությամբ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Թեմայի վերաբերյալ շատ քիչ են նաև հանրային քննարկումները, քանի որ մարդիկ այստեղ առկա խնդիրները չեն դիտարկում որպես մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներ»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն անդրադառնալով թեմային` նշել է, որ ոլորտում Պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները հիմնված են ինչպես այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացիներից ստացվող բողոքների, այնպես էլ ՀԿ-ների և մյուս գործընկերների մտահոգությունների վրա։
«Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ` ամբողջ գործընթացը պետք է պատշաճ իրականացվի ոչ միայն մինչև քաղաքացու այլընտրանքային ծառայության անցնելը, այլև բուն ծառայության ընթացքում: Այս ոլորտը գտնվելու է մեր հատուկ ուշադրության ներքո» – նշել է Անդրանիկ Եղոյանը։
Միջոցառման մասնակիցները դիտարկումներ ու կարծիքներ են փոխանակել ներպետական և միջազգային իրավակարգավորումների ու չափորոշիչների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ։
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...