TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քարաթափման պատճառով երթևեկությունը Սարալանջի ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է

13:00 22.02.2021

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն 1 ժամից ավելի է՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ՝ Երևանի Սարալանջի փողոցում երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի որոշ վայ վարորդներ չխանգարեն օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք հատուկ տեխնիկաներով մաքրում են ճանապարհին քարաթափման հետևանքով կուտակված քարերն ու հողաշերտը։ Ֆոտոլրագրողը հայտնում […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն անհրաժեշտ չի համարում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայումը

12:37 22.02.2021

2010 թ.-ին փաստաթղթում փոփոխություններ են մտցվել, համաձայն որոնց ռազմաբազայի տեղակայումը նախնական 25 տարվա փոխարեն երկարաձգվել է մինչև 49 տարի՝ մինչև 2044 թ.-ը։

̰
Քննարկվել են արտակարգ իրավիճակների հաղթահարման հարցերում ՀՀ-Արցախ համագործակցության ուղղությունները

12:32 22.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը:

̰
Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց

12:22 22.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը։ «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց։ Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանի խոսքով՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը։ Հիշեցնենք, […]

̰
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը կոչ է արել ազատ արձակել ռազմագերիներին

12:07 22.02.2021

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Անդրադարձ կատարելով  ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի և Ամերիկյան […]

̰
Վերոնայի քաղաքային խորհուրդը զորակցություն է հայտնել ԼՂ բնակչությանը

11:58 22.02.2021

Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Անցնող ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձել էր զոհը սարսափելի զինված հակամարտության, որն իրականացվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թուրքական բանակի և ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է քաղաքային […]

̰
Ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկի հարակից տարածքներում. հարուցվել է քրգործ

11:53 22.02.2021

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և ««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրությամբ պարզվել […]

̰
Փետրվարի 19-22-ը բացահայտվել է հանցագործության 112 դեպք

11:48 22.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը […]

̰
ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Արցախում է

11:35 22.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ

11:22 22.02.2021

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․ ✔աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը, ✔ չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը, ✔ ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը, ✔զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու […]

̰
Գրանցվել է 426 դեպք, որից 167-ն՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

11:09 22.02.2021

Փետրվարի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 426 դեպք, որից 167-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 70, փլուզման 8, պայթյունի 1, քարաթափման 2, ինքնասպանության փորձի 9 դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 102 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 104-ով

11:02 22.02.2021

Փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 2030 ադամանդե քար

10:51 22.02.2021

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ» սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից […]

̰
Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

10:09 22.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և […]

̰
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

09:00 22.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 21.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա

23:49 21.02.2021

Փետրվարի 20-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Հայրավանք գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Մելիք գյուղում, Քուչակ-Ապարան, Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհներին, Քուչակ գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանապարհներին, Սյունիքի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:42 21.02.2021

Փետրվարի 21-ի ցերեկը` Սյունիքում և Արցախում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ին գիշերը կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Լեռնային Ղարաբաղում մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք

23:16 21.02.2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: «Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 […]

̰
Արա Սաղաթելյանը կալանավորվեց․ պաշտպան

23:02 21.02.2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Այս մասին հայտնել է Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանին։    

̰
Երևան-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

22:31 21.02.2021

Փետրվարի 21-ին, ժամը 15:11-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կցորդիչով բեռնատարը շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz Actros» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:15 21.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

18:19 21.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի […]

̰
Սննդաբան Օլգա Գրիգորյանը պատմել է, թե ինչպես պատրաստել օրգանիզմը գարնան գալուն

17:14 21.02.2021

Ռուսաստանի բժշկական գգիտահետազոտական ինստիտուտի Բուժական Սննդի կլինիկայի առաջատար գիտաշխատող Օլգա Գրիգորյանը պատմել է, թե ինչպես պատրաստել օրգանիզմը գարնանը գալստյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերահսկել ուտելիքի չափը և ուշադրություն դարձնել վիտամինային կոմպլեքսներին: «Բնականաբար, ձմռանը, հատկապես այս տարի դժվար, օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը մեծ է, այն կապված է նաև նոր վիրուսի հետ, շատ մարդիկ հիվանդանում են: Ընդհանրապես, շատ […]

̰
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի վթար

16:38 21.02.2021

Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրի վրա (Հրազդան քաղաքի մոտ) տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի վթար, ինչի հետևանքով որոշակի խոչընդոտներ են առաջացել երթևեկության համար։

̰
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին

15:47 21.02.2021

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում # ProtectPaylan հեշթեգով գրառում է կատարել՝ կոչ անելով պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, որը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի տակ է: «Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին եւ Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է […]

̰
Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. դատարանը ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ

15:38 21.02.2021

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կայացվել է։ Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Նարեկ Մալյանն ազատ է արձակվել։ Ինչպես երեկ հայտնել ենք, Նարեկ Մալյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն։

̰
Ճանապարհաշինարարներն Հայաստանի ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

15:12 21.02.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումնէ  արել. «Ճապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

̰
ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ

12:34 21.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա

12:29 21.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դիլիջանի ոլորանները, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Կոտայքի մարզի Զորաշեն-Հատիս ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի […]

̰
BACK_TO_TOP