12:17 21.02.2021
ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Դիլիջանի, Սպիտակի, Ստեփանավանի և Նոյեմբերյանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Սարավանում […]
11:41 21.02.2021
Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վ. Հարությունյանն իր վարած BMW մակնիշի 51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով […]
11:24 21.02.2021
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը նվաճել է Եվրոպայի բռնցքամարտի միության (EBU) միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին՝ նոկաուտի ենթարկելով բրիտանացի Ջոշ Քելլիին: Մենամարտը, որը տեղի ունեցել շաբաթ օրը Լոնդոնի «Ուեմբլիում», ավարտվել է Ավանեսյանի վեցերորդ ռաունդում տարած հաղթանակով: 32- ամյա մարտիկը հաղթել է իր պրոֆեսիոնալ կարիերայի 27-րդ մենամարտը (15-րդ նոկաուտով), երեք պարտությամբ և մեկ ոչ-ոքիով: Մարտն ավարտվել էր […]
11:07 21.02.2021
Փետրվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170402 դեպք, որոնցից 161994-ն` առողջացած, 3164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 704131 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3334 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 5 մահվան դեպք: […]
10:00 21.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-Զանգեր, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վեդի-Շաղափ-Լուսաշող, Ալագյազ-Արթիկ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, […]
23:56 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ հատվածը (բուք), Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սիսիան-Զանգեր և Սյունիքի […]
23:39 20.02.2021
Փետրվարի 20-ին` ժամը 19:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
23:03 20.02.2021
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 25-ի գիշերն […]
22:31 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ հատվածը (բուք), Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Տավուշի, […]
22:03 20.02.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։ «Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 19 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել […]
21:33 20.02.2021
Փետրվարի 20-ին, ժամը 09:40-ին Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 14:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է […]
20:30 20.02.2021
Այսօր՝ ժամը 15։00-ին, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը: Ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հավաքը տևել է երկու ժամ: Հավաքի ողջ ընթացքում ձյուն է տեղացել: Մինչ այս, վերջին օրերին «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այցելում էր Ազատություն հրապարակ և պատասխանում այստեղ հավաքվող քաղաքացիների հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:20 20.02.2021
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ձնաբքի պատճառով Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր, Զանգեր-Սիսիան, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը և համապաստասխան կառույցների աշախատակիցներ: «Հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:11 20.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին՝ ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 18.00, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:05 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ հատվածը (բուք), Արարատի մարզի […]
19:13 20.02.2021
Կառավարության դիմաց ավտոմեքենայից բարձրախոսով ելույթ է ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարել է, որ երկուշաբթի ժամը 18-ից Կոմիտասի «Պրագա» այգուց կրկին երթ է մեկնարկելու: Հիշեցնենք , Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո մասնակցները քայլերթ են սկսել՝ բաժանվելով 4 խմբերի և դուրս եկել փողոցներ, շարժվել տարբեր ուղղություններով:
18:46 20.02.2021
Իշխան Սաղաթելյանի կոչից հետո մոտ մեկ ժամ փակվել են կենտրոնական չորս փողոցներ: «Շանթնյուզի»նկարահանող խումբը եղել է փակ փողոցներից մեկում՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում: Ավտոմեքենայից բարձրախոսներով հավաքի մի քանի մասնակիցներ ելույթներ են ունեցել: Դրանք հիմնականում ունեցել են Ազատության հրապարակից հնչած քննադատական ելույթների բովանդակությունը: Այդ ընթացքում ոստիկանները բարձրախոսներով հորդորել են բացել փողոցների երթևեկելի հատվածը: Այդ ընթացքում ոստիկանները բարձրախոսներով հորդորել […]
18:40 20.02.2021
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածում ուժեղ քամին ու գետնաբուքը գիշերվանից չի դադարում, նույն վիճակն է ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձերից մեկում՝ Վարդաղբյուրի խաչմերուկում, որտեղից ճանապարհը շարունակվում է մինչև հայ- վրացական սահման։ Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պայմաններում գիշերը Վրաստան մեկնող տասնյակ բեռնատարների վարորդների Աշոցքի ճանշին ընկերության աշխատակիցները արգելել են ճանապարհը շարունակել։ «Բուքը ուժեղ էր ու մենք […]
18:25 20.02.2021
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։ ՀՀ գործընկերները նախ, ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։ Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող […]
18:12 20.02.2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ […]
18:05 20.02.2021
Սկսվում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության գարնանային փուլը: Նախ կանցկացվեն աշնանային խաղաշրջանում հետաձգված հանդիպումները: Մրցաշարային աղյուսակը այժմ հետևյալ տեսքն ունի. 18-ական միավորով առաջատար են «Արարատը», «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»: Հաջորդում են «Լոռին»՝ 17 միավոր, «Նոան»՝ 16, «Ուրարտուն»՝ 15 , «Վանը»՝10, «Փյունիկը» և «Շիրակը»՝ երկուսն էլ 5-ական միավոր:
17:55 20.02.2021
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը : Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի արդի փուլում կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Այս պահին Արցախում իր ուսումն է շարունակում 18 հազարից ավելի աշակերտ և 2 հազար նախադպրոցական տարիքի երեխա: Անդրադարձ […]
17:27 20.02.2021
Փետրվարի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու […]
17:15 20.02.2021
Գյումրիում բացված «Ֆոտո Արցախ» ցուցահանդեսի լուսանկարների հեղինակը գնդապետ Սուրեն Սարումյանն է՝ Արցախի Պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պատասխանատուն։ Սուրեն Սարումյանը նաև արձակագիր է, մի քանի պատմվածքների հեղինակ: Լուսանկարներում մինչև 44 օրյա պատերազմի Արցախն է՝ իր բնապատկերներով և իր մարդկանցով, որոնք խաղաղ էին մինչև սեպտեմբերի 27-ը ։ Արցախի մասին են պատմում հարուստ ու բազմերանգ բնապատկերներով, գյուղերի կոլորիտային […]
17:00 20.02.2021
Ազատության հրապարակում հարթակից ելույթ ունեցող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից՝ փետրվարի 20-ից, իրենց պայքարի համար նոր էջ են բացում: Նա հավաքվածներին կոչ արեց Ազատության հրապարակից բաժանվել 4 խմբի և դուրս գալ փողոցներ: Ըստ Իշխան Սաղաթելյանի, ամեն օր անհնազանդության տարբեր ակցիաներ կիրականացնեն, մինչև հասնեն իրենց նպատակին:
16:50 20.02.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է ցանկացած տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ավելի վաղ հայտնել էինք,որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ […]
16:45 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]
16:33 20.02.2021
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից կայացվեց պատմական որոշում՝ խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Այդ որոշումը պարտադրված էր տարածաշրջանի խորհրդայնացման տարիներին Արցախի կարգավիճակի վերաբերյալ կամայական վճիռներով, Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ հետապնդվող […]
16:21 20.02.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքին ելույթ ունենալով՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրել է երկու պլան, որոնցով պետք է առաջնորդվեն իրենք հետագա քայլերում: Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք հրաժարական չի տա: Հետևաբար իշխանափոխության երկու ճանապարհ են տեսնում. պլան Ա-ի համաձայն՝ պատրաստվում են կոտրել իշխանության երեք հենարանները, այն է՝ իշխանությանը հարող հայրենակիցների հատվածին, ուժային […]
16:10 20.02.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Օհանավան գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արսեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ (Բռնաբարությունը) և 34-139-րդ (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]