15:45 20.02.2021
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը: Հարթակից ելույթ է ունեցել վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Դիմելով ներկաներին՝ Վազգեն Մանուկյանը ելույթը սկսել է պատմական ակնարկով և հիշեցրել, որ Ազատության հրապարակում երեք տասնամյակ առաջ կրկին հավաքվել է ժողովուրդը և որոշել Արցախի ապագան: Այնուհետև Վազգեն Մանուկյանն իր դժգոհությունն է արտահայտել երկրում տիրող իրավիճակի շուրջ […]
15:11 20.02.2021
Փետրվարի 19-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Վարդենիս քաղաքի Ստեփանյան փողոցից ոստիկանություն բերման են ենթարկել Սամվել Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
14:51 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների […]
14:02 20.02.2021
Փետրվարի 20-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի տներից մեկում միայնակ ապրող տարեց տղամարդու վրա հարձակվել են, դանակով հարվածել ոտքին և տնից գումար հափշտակել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ փետրվարի 19-ին, ժամը 22.30-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանի ցանցը պոկել և մտել է նշված […]
13:40 20.02.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. «33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը: Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի […]
13:35 20.02.2021
«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և ադրբեջանագետ […]
13:30 20.02.2021
Փետրվարի 19-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գիշերային ծառայություն իրականացնելիս Մասիս քաղաքի Արարատյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ԳԱԶ-3221» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել 26 և 33 տարեկան երկու տղամարդու։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է երկաթով: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են, որ երկաթները գողացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Մասիս […]
13:20 20.02.2021
«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է հերթական նիստը: Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին: «ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել […]
13:10 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների […]
12:46 20.02.2021
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման էին ենթարկվել երեկոյան: Մինչ այդ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել նրանց բնակարաններում և աշխատասենյակներում: ԱԱԾ-ն ձերբակալությունների վերաբերյալ […]
12:32 20.02.2021
Փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակվելով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ, Լոռու մարզի Վահագնի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել Հրաչյա Ս.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:09 20.02.2021
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։ Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց […]
11:02 20.02.2021
Փետրվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 113 առողջացած և 1 մահվան դեպք: […]
10:52 20.02.2021
Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի […]
10:39 20.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Բաղրամյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են […]
10:13 20.02.2021
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։
08:56 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների […]
08:19 20.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշումներ է ներկայացրել հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ․ «Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու […]
08:10 20.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 13 շենք, 11:00-17:00 Բաբայան փ. 26 […]
00:00 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]
23:29 19.02.2021
Փետրվարի 18-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Կոտայքի մարզի Առինջ գյուղերում։ Դեպքի […]
23:17 19.02.2021
ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։ ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկվում […]
23:08 19.02.2021
Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ […]
22:09 19.02.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնy ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Շենգավիթում՝ փետրվարի 16-ին և 17-ին, իսկ Նոր Նորքում՝ փետրվարի 11-13-ը, 16-ին, 17-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոնում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան փետրվարի 11-14-ը:
21:24 19.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով […]
21:13 19.02.2021
Փետրվարի 12-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը մտել են Քաջարանի Աբովյան փողոցի խանութներից մեկն ու գողացել փող, բջջային հեռախոսներ, հուշանվերներ, լիցքավորիչներ և այլ աքսեսուարներ։ Խանութի սեփականատիրոջը պատճառվել է շուրջ 800 000 դրամի նյութական վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումների շրջանակներում […]
20:53 19.02.2021
Գյումրիի գրախանութներն այսօր մարդաշատ էին, տարբեր ժանրի՝ հայ և օտարազգի գրականություն էին գնում, նվիրելու մտերիմներին , ընկերներին, բարեկամներին։ Ուսուցիչն՝ աշակերտին, աշակերտն էլ՝ ուսուցչին այսօր գրքեր են նվիրե։ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսօր գիրք նվիրելու միջոցառում են անցկացրել։ Դպրոցի պատմության ուսուցիչը SHNATNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նախ իրենց դպրոցում գրքային […]
20:24 19.02.2021
Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները երևանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այնուհետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայմանն առնչվող […]
20:19 19.02.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Երևանի թիվ 51 և «Հերացի» դպրոցների շինհարապարակում հետևել է դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով իրականացվող շինարարության ընթացքին։ Նախարարին ուղեկցել են ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
19:30 19.02.2021
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երրորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները: ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, շնորհավորելով ուսումնառողներին, նշել է, որ դասընթացի նպատակն է վերապատրաստել սպաներին, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր […]