18:17 10.02.2021
«Նոր իրողություն է, նոր իրավիճակ: Մեր առջև բարձրացվում են նոր մարտահրավերներ».- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Վիճակը շատ բարդ է, մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որ ՀՀ և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի: Դա հեշտ հարց չի, քանի որ սա ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է: Որպես […]
18:12 10.02.2021
Խոսում ենք հազարավոր մեր եղբայրների կյանքերի մասին, զինված ուժերի զգալի հատվածի կորստի մասին և չե՞նք ուզում քննել, իմանալ, ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել: Այս հարցը տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ փաշինյանին: «Այս պահին պատերազմին առնչվող 1000-ից ավելի քրեական գործ կա քննվող: Կարծում եմ՝ քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ: […]
18:04 10.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին և 10-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
17:50 10.02.2021
Պատերազմի օրերին 6 ամսով արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ այդ որոշումից տուժվելու փոխարեն օգուտներ պետք է քաղենք։ «Այդ որոշման տնտեսական էֆեկտը նրանում է, որ մենք պետք է հնարավորինս շատ ընկերությունների օգնենք, որպեսզի իրենք տեղայնացնեն այն ապրանքները, որոնք առաջ ներմուծվում էին Թուրքիայից։ Մեկ տարում հնարավոր է հիմնել տարբեր արտադրություններ, և մենք […]
17:46 10.02.2021
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանել է մոբռեսուրսների վճարման հետ կապված հարցին: «Այսօր չի վճարվել մոբռեսուրսների մոտ 3-4 տոկոսը: Պատճառը. առաջին՝ նա, ով չի ներկայացրել անձնական տվյալները, երկրորդը՝ նա, ով դուրս է եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ ու զորամաս չի հասել: Բնական է՝ այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է: Մենք համարում […]
17:45 10.02.2021
Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով փետրվարի 8-10-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Ներկայացվել են մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են պարապմունքների մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։
17:41 10.02.2021
Վիրավոր զինծառայողների բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացվում է պետական միջոցների հաշվին՝ ստացիոնար և ամբուլատոր պայմաններում: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Կան դեպքեր, երբ վիրավորում ստացած զինծառայողները կարիք կունենան նաև արտերկրում լրացուցիչ կամ ավելի բարդ տեսակի բժշկական օգնություն ստանալու: Այս դեպքերի համար կա հստակ ընթացակարգ: Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է նման […]
17:40 10.02.2021
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նալբանդյան գյուղից բաժին բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու՝ «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ: Բացի վարորդից մեքենայում էին ևս երեք հոգի` Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչներ: Նրանցից մեկի` Արմավիր գյուղի 35-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է ծխած գլանակ` լցված յուրահատուկ սուր հոտ ունեցող, դեղնականաչավուն մարիխուանայի նմանվող զանգվածով: […]
17:35 10.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։ Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։ Կարեն Գիլոյանը […]
17:26 10.02.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Խ. Ա.-ն պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները չկատարելով, խմբային շահերից ելնելով, Վայոց ձորի մարզային ճանապարհների սպասարկման համար պետական միջոցներից փոխանցված […]
17:18 10.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը, ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու։ Երթևեկության համար […]
17:13 10.02.2021
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության՝ ներառյալ Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել […]
17:06 10.02.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Հեռանկարի» տաղավարում փակագծեր է բացել, թե ինչպես փոխշահավետ համագործակցություն ծավալել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ նրա՝ հայաստանցիները Իրանի հետ կարող են բացառիկ հնարավորություններով համագործակցել, քանի որ Իրանում կա ամենամեծ հայկական համայնքը, այնինչ այսօր Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը մոտ 400 միլիոն դոլար է, որը ամենափոքր թիվն է Իրանի ու իր հարևաններից […]
16:57 10.02.2021
Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ: Մասնավորապես` միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 119,9 մլրդ դրամ գումարի չափով: 2020 թ. ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ: Վերադարձման է ներկայացվել շահաբաժիններից […]
16:45 10.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այց է կատարել Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ոսկանյանը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ կազմի հետ։ ՍԲՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Մաղաքյանը տարածքային կենտրոնի ղեկավարին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են հետագա անելիքները։
16:40 10.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 1-ին զորամիավորման N զորամասի ուսումնական գումարտակի սպաների հետ անցկացվել են նորակոչիկների ընդունման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված պարապմունքներ։ Սպաներին ևս մեկ անգամ ներկայացվել են նորակոչիկների տեղավորման և տեղաբաշխման, միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անվտանգության կանոնների և անձնական հիգիենայի պահպանման կարգերը։
16:25 10.02.2021
Փետրվարի 9-ին՝ ժամը 07։50-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Սպիտակի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հաղորդում էր տվել, որ Վանաձոր քաղաքում մի անծանոթ տղամարդ կանգնեցրել էր իր վարած «Մերսեդես Բենց» ավտոմեքենան և խնդրել տեղափոխել Գյումրի։ Ճանապարհին՝ Շիրակամուտ համայնքի վարչական տարածքում, ուղևորն առաջարկել էր անձամբ վարել […]
16:19 10.02.2021
5-րդ զորամիավորումում փետրվարի 9-ին կայացել է զինծառայողների պարգևատրման արարողություն։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին արիության և բարձր մարտունակության համար, հույս հայտնել, որ նրանք այսուհետ ևս շարունակելու են նվիրումով ծառայել Հայոց բանակին և հայրենիքին։
16:14 10.02.2021
Կորոնավիրուսից տուժած ոլորտներից է նաև տուրիզմը։ Համաճարակով պայմանավորված Հայաստանը վերջին մեկ տարում չունեցավ տուրիստներ, ինչպես նաև հայաստանցիները չայցելեցին այլ երկրներ։ Արդյո՞ք այն գումարները, որ մեր քաղաքացիները պետք է դրսում ծախսեին իրենց հանգստի և շրջագայության նպատակով, ծախսել են Հայաստանում։ Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ տուրիստներն ավելի շատ դրսում են ծախսում, այնինչ երկրի ներսում չբացահայտված շատ վայրեր կան։ «Անցած […]
16:07 10.02.2021
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում։ Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, գումարտակների հրամանատարները, զորատեսակների և ծառայությունների պետերը։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը։ Գեներալ-գնդապետ Օնիկ […]
15:58 10.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փետրվարի 10-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը, ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու։ Երթևեկության համար […]
15:52 10.02.2021
Արդյո՞ք Հայաստանն ունի հավակնոտ ծրագրեր և բավարար ռեսուրսներ Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու համար։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի պատասխան Արամ Աբրահամյանի այս հարցին, նշեց, որ սերունդները նայելու են արդյունքներին, ոչ թե պատճառներին, ուստի հավակնոտ ծրագրերի ժամանակն է և հարկավոր է առաջին հերթին գտնել այն «խելքը», կարողությունները, ռեսուրսները, որոնք Հայաստանում կօգնեն հասնել մեծ արդյունքի։ […]
15:49 10.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի […]
15:43 10.02.2021
ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Անի միավորված համայնքը ստացել է երկու աղբատար մեքենա՝ յուրաքանչյուրը 20 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և մեկ կոյուղի մաքրող մեքենա՝ 19 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հատկացվել […]
15:36 10.02.2021
Հայաստանի բանկերի միությունում կայացել է Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ: Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից: Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքերով՝ ԱՀ կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագծի […]
15:13 10.02.2021
ԱԺ-ն այսօր քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որով մի շարք էական փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթական համակարգում: Ըստ այդմ՝ փոխվում է բուհերի ֆինանսավորման կարգը, կառավարման խորհուրդների կազմը, ԵՊՀ-ին տրվում է հատուկ կարգավիճակ, Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներին ինքնավարության հնարավորություն է տրվում: Օրենքով նաև քաղաքական սահմանափակումներ են դրվում. բուհերում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի […]
15:11 10.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձանց համար անձնական օգտագործման ապրանքներ արտոնություններով ներմուծելու կանոնների վերաբերյալ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված անձինք, մեծամասամբ, ծանոթ չեն նշված արտոնություններից օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին։ Ուղեցույցում […]
15:03 10.02.2021
«Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ շատ կարևոր է, թե Հայաստանն ինչպես է խոսում ներդրողների հետ։ Մի բան, որն ըստ Քերոբյանի, մինչև հիմա լավ չի արվում, փոխարենը, նախարարի կարծիքով ներդրողին պետք է խնդրել-համոզել, որ ներդրում անի։ «Դա շատ լավ երևում է պետական կառավարման բազմաթիվ օղակներում։ Ես դա համեմատում եմ, պատկերավոր ասած, […]
14:52 10.02.2021
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների մասամբ վերացումից հետո՝ քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությանը կրկին մասնակցել են գործընկեր կառույցների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Խոսելով օրակարգում ընդգրկված աշխատանքների ու ընթացիկ խնդիրների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք դիտարկումներ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ: Հաշվի առնելով արդեն իսկ նկատվող շինարարական աշխատանքների ակտիվությունը՝ քաղաքապետը Ճանապարհային ոստիկանության ուշադրությունն է հրավիրել […]
14:46 10.02.2021
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան […]