Քննարկվում են Արտաշատի քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Քննարկվում են Արտաշատի քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը. ԿԳՄՍՆ

17:35 10.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։

Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման աշխատանքները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին դիտարկում է ներդրումային ծրագրի միջոցով մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները վերանորոգելու և խաղադաշտում բարձրակարգ խոտածածկ տեղադրելու հարցերը, ինչն այդտեղ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն կտա։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերանորոգման դեպքում ֆեդերացիայի միակ պայմանը լինելու է բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և ընդգծել հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու կարևորությունը. «Արարատի մարզը սպորտային լուրջ ավանդույթներ ունի, իսկ Արտաշատի մարզադաշտը հաճախ ասոցացվում է հենց աթլետիկայի հետ։ Նպատակաուղղված աշխատանքը և ներդրումները կնպաստեն ոլորտի զարգացմանը։ Ռոբերտ Էմմիյանը շուրջ 10 տարի փորձում է իրականություն դարձնել վազքուղու կառուցումը, այժմ խնդիրը վերջապես լուծման փուլում է: Եթե արտառոց ոչինչ չպատահի, մինչև մայիս կսկսվի վերանորոգման աշխատանքների առաջնային փուլը»։

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ռազմիկ Գոլեցյանի օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Այգեզարդ համայնքում գտնվող բացօթյա հրաձգարան (ստենդային): Նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցների շենքային և գույքային պայմաններին, լսել աշխատակիցների բարձրաձայնած խնդիրները և քննարկել դրանք լուծելու ուղիները:

«Հնարավոր չէ մեկ օրում վերացնել բոլոր խնդիրները, սակայն հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Կ. Գիլոյանը։

Շրջայցի ավարտին նախարարի տեղակալն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ քննարկել է համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, եղածների բարեկարգման հնարավորությունները և մարզում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։ Ռ. Թևոնյանը տեղեկացրել է, որ Լանջազատ համայնքի մարզադպրոցը, որտեղ կան ազատ ոճի ըմբշամարտի և ձյուդոյի խմբակներ, գործում է համայնքային ֆինանսավորմամբ, որը, սակայն, բավարար չէ գործունեությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Մարզպետն առաջարկել է հնարավորության դեպքում դիտարկել մարզադպրոցի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործելու հնարավորությունը, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հարցն անպայման կքննարկվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP