23:15 09.02.2021
ԱԺ-ում այսօր քննարկել են Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Քննարկումը 4 ժամ է տևել: Մինչ այդ հարցին անդրադառնալը ընդդիմությունը դժգոհել է, թե օրակարգում ընդգրկված չեն հետպատերազմյան իրավիճակին վերաբերող հարցեր: Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:03 09.02.2021
Վերանայվել է օտարերկրյա քաղաքացիների Արցախ այցելելու կարգը: Այդ կապակցությամբ պարզաբանումներ է արել Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:01 09.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
23:00 09.02.2021
Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mazda, ВАЗ 21101 մակնիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը: Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը […]
22:52 09.02.2021
Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը: «Այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող […]
22:47 09.02.2021
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ ապօրինի որսի վերաբերյալ։ Տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները համագործակցեցին մարզային ոստիկանության գործընկերների և «Վայոց ձորի անտառտնտեսության» աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ի երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով […]
22:29 09.02.2021
Փետրվարի 9-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման բակից Հայոց բանակ է ճանապարհվել Գեղարքունիքի մարզի նորակոչիկների առաջին խումբը։ Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչի նախապատրաստական բոլոր աշխատանքներն անցել են առանց խոչընդոտների։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ։ Նորակոչիկներին և նրանց ծնողներին […]
22:18 09.02.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 51-ամյա տղամարդու կողմից մոր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. սեպտեմբերի 26-ի ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա 09:40-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը, մոր […]
22:14 09.02.2021
Երևանի ավագանու փետրվարի 9-ին գումարված 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում մի շարք որոշումներ են կայացվել: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու քվեարկությամբ հաստատվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 15 մանկապարտեզ, որից 3-ի դեպքում […]
22:03 09.02.2021
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 10-ից վերսկսում է փաստաթղթերի ընդունումը: Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների տրամադրումը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին հետևյալ կատեգորիաներին․ Քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ապրում են Հայաստանում եւ ունեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու հաստատված նմուշի հրավեր կամ Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ձեւակերպված փաստաթուղթ, որը հաստատում է ռուսաց լեզուն կրողի կարգավիճակը: Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստանի […]
21:52 09.02.2021
Հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր վարչական շրջանում արձանագրվեցին բնակարանային գողության դեպքեր։ Հափշտակում էին տարբեր իրեր՝ համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ինչպես և փող, ոսկյա ու արծաթյա զարդեր։ Բնակարանների դռները բացում էին կա՛մ հարմարեցված բանալիներով, կա՛մ կոտրելով։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու նպատակով Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցեցին ՔՈԳՎ ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ […]
21:41 09.02.2021
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ: Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։
21:28 09.02.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ծառայողները, շարունակելով իրենց անզիջում և հետևողական աշխատանքներն արգելված իրերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով գործուն միջոցառումներ՝ սույն թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, զննություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խուզարկությունների համար նախատեսված սենյակում: Զննությամբ լվացարանի տակից՝ կերամիկական ոտնակի ներսի հատվածից, […]
21:09 09.02.2021
Փետրվարի 9-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի (մոտ 60 քմ) հյուրասենյակում (մոտ 20 […]
20:50 09.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, այլ տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
20:27 09.02.2021
Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի երեկվա հայտարարության առնչությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։ Հիշեցնենք, որ ի աջակցություն Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ Պավլիկ Մանուկյանը Գլխավոր դատախազության շենքի մոտ էր։ Ակցիայի ընթացքում […]
20:14 09.02.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 9-ին ժամը 20.00-ից մինչև փետրվարի 10-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արարատյան 10-րդ բարաք թաղամասի, Արարատյան փողոցի 60-ից մինչև 117/16 և Մանանդյան փողոցի 41/15 – 41/61 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]
20:04 09.02.2021
Փետրվարի 8-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Էդվարդ Կիրակոսյանի ծնողներին, հարազատներին և ծառայակիցներին: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ […]
20:01 09.02.2021
Փետրվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
19:55 09.02.2021
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է հանցավորության դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների, քրեական վարույթների շրջանակներում դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման արդյունքները: Արձանագրվել է, որ մարզի տարածքում 2020թ. ընթացքում տեղի է ունեցել մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 8 դեպք՝ որը 3-ով կամ 33,3%-ով նվազ է 2019թ. համեմատ։ Դրան զուգահեռ բարելավվել է նաև այս բնույթի […]
19:48 09.02.2021
Այսօրվա Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային 20 հարցերից մի քանիսը վերաբերել են դրամական աջակցություններին ու բյուջեի ֆինանսական փաստաթղթի դրույթների փոփոխությանը։ Դրանց թվում էր նաև քաղաքապետի աշխատավարձի չափի սահմանման մասին նախագիծը։ Գյումրիի ավագանուն առաջարկ էր ներկայացվել քաղաքապետի աշխատավարձը բարձրացնել 10%-ով։ «Գյումրիի ավագանին որոշում է՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանել […]
19:42 09.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի […]
19:30 09.02.2021
Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատմական շենքի պահպանությանը: Այն գտնվում է քաղաքի պատմական միջուկում, համարվում է «Կումայրի» արգելոց-թանգարանի հաշվեկշռում գտնվող կառույց, հայտնի է դարձել որպես Հայ կինոյի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբով։ Շենքի պահպանության, հետո վերակառուցման ուղղությամբ տասնյակ տարիներով բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, բայց ոչ մեկը չի իրականացվել։ […]
19:20 09.02.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 6-ի երեկոյան: Ժամը 18.50-ին մայրաքաղաքի Անդրանիկ Իոսիֆյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ` իր «Մերսեդեսով» հանդերձ: Նրա մոտից հայտնաբերվեց «Լիրիկա» հոգեներգործուն դեղահաբ և պլաստիկ տարա` «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Նշանակվեցին տոքսիկոքիմիական և դատաքիմիական […]
19:10 09.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 10-ին, ժամը 15:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում Գետարգել և Բալահովիտ համայնքներում էլեկտրաշչակ է փորձարկվելու: «Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:
18:40 09.02.2021
Երևանի ավագանու այսօրվա նիստում՝ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ավտոկայանատեղիները վաճառքի և վարձակալության համար նախատեսված մեքենաներով ծանրաբեռնելուն։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը տրանսպորտի վարչության պետից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր չէ՞ զգուշացնել այդ մեքենաների սեփականատերերին դրանք համապատասխան վայրեր տեղափոխելու համար։ Նա նկատել է, որ այդ մեքենաները խանգարում են նաև փողոցների […]
18:20 09.02.2021
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն անդրադարձել է երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հայտարարությանը: «Այդ հայտարարությամբ արձանագրվում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը և հանրային շրջանակներից եկող ազդակները վկայում են, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի զգացվում: Սա ոչ ավելին է, քան իշխանությունների հերթական մանիպուլյացիան […]
18:12 09.02.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019թ. Չինաստան կատարած իր այցը և ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող […]
18:03 09.02.2021
ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ Լիլիթ Թադևոսյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 1-ը։ Քվեարկության արդյունքները ներկայացրել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:
17:58 09.02.2021
Փետրվարի 8-ին՝ ժամը 18։55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի տղամարդ ահազանգել էր 1-02 ու հայտնել, որ Նորագավիթի 1-ին փողոցի տանն իր մորաքույրը մահացել է։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու դատաբժիշկը տեղում պարզեցին, որ 81-ամյա Լուսյա Մկրտչյանի պարանոցին կտրած-ծակած վնասվածքներ կային. միայնակ ապրող կնոջը սպանել էին։ Դեպքի առթիվ տարածքային […]