TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԿԸՀ-ն արտահերթ նիստում ԱԺ պատգամավորի մանդատ է տվել

14:36 19.12.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։

̰
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

13:56 19.12.2024

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]

̰
«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»

13:48 19.12.2024

Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։ Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի […]

̰
Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

12:55 19.12.2024

Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն դեկտմեբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

̰
Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի

12:36 19.12.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։ Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության […]

̰
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տրամադրված է ամրապնդել և կիրառել նախնական քվեարկության ինստիտուտը․ վարչապետ

12:20 19.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական ընտրությունների ինստիտուտի ներդրումը համարում է ժողովրդավարության ամրապնդման կարևոր քայլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետը նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները թեև ճգնաժամային և ցավալի էին, սակայն կարևոր քայլ են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին։«Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր […]

̰
Շուրջ 70 հայ վարպետի ձեռագործ աշխատանք՝ Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում

11:50 19.12.2024

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ: Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից […]

̰
Միջին նորոգման աշխատանքներ՝ Դսեղ տանող ավտոճանապարհի մի հատվածում

11:36 19.12.2024

Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ7+540 հատվածում։ Մոտ 7.5կմ ճանապարհի միջին նորոգումն ավարտական փուլում է։ Շինաշխատանքների շրջանակում իրականացվել է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվում է առուների մաքրում, կողնակների լրացում, խտացում։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ Միջին նորոգումը կատարվել է ՀՀ […]

̰
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

11:09 19.12.2024

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք»,-ասել է Առուշանյանը։

̰
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբիի հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը

11:06 19.12.2024

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով։ Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։ Ավտոճանապարհի […]

̰
2016 թվականի այս օրը Երևանում մինչև -22 աստիճան սառնամանիք էր

10:52 19.12.2024

2016թ-ի այս օրը հանրապետության լեռնային շրջաններում գիշերային ժամերին գրանցվել է մինչև -26․․․-32, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում -20․․․-22 աստիճան սառնամանիք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 19-ին

10:14 19.12.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.87 դրամ:  

̰
Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներ

23:28 18.12.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ներկա է գտնվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Ինստիտուտի կողմից անցկացված որակավորման եռամսյա հեռավար դասընթացին, ի թիվս այլոց, մասնակցել էին «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների 10 սոցիալական աշխատողներ։ […]

̰
Մի շարք քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Եղիշե Չարենցի տուն-թանգարան

22:20 18.12.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի թանգարանների հետ, կազմակերպել է հերթական միաժամանակյա հեռավար այցելությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանի ուղեկցությամբ «այցելել են» թանգարանի սրահները, դիտել ցուցանմուշները։ Ազատազրկված անձանց ներկայացվել են նաև մեծ գրողի բանտային կյանքի դրվագներից, ստեղծագործական ուղին, կյանքն ու ժառանգների […]

̰
Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

22:10 18.12.2024

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։ Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու […]

̰
Քննարկվել են 2022-2027թթ համար Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի շրջանակներում գրանցված առաջընթացն ու զարգացումները

21:38 18.12.2024

Այսօր առցանց ձևաչափով կայացել է Հայաստանի Հանրապետություն–Ռուսաստանի Դաշնություն միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը, որը վարում էին աշխատանքային խմբի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը: Համանախագահները քննարկել են 2022-2027թթ համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի […]

̰
Հովիկ Աղազարյանը դեռ շատ մեղմ ճակատագրի է արժանացել. Արթուր Հովհաննիսյան

21:28 18.12.2024

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր արդեն նախկին պատգամավորներին առնչվող աղմկահարույց իրադարձություններից հետո որոշել է բարեվարքության նոր կանոններ մշակել կուսակիցների համար։ Ի՞նչ նոր կանոններ են սահմանվելու իշխող կուսակցության անդամների համար, ի՞նչ են թույլատրելու և ի՞նչն արգելելու։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

21:08 18.12.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Աշոցք-Բավրա, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները

20:44 18.12.2024

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրինք Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ, իրականացվել է աշխատանքների 90%֊ը»։

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

20:36 18.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

̰
Հոսանքանջատումներ դեկտեմբերի 19-ին

20:12 18.12.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Ա-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 11։00-15:00 Ջրաշեն 3 և 4 փողոցներ, 11։00-17:00 Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Պուշկինի փ. 50 շենք […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը

20:04 18.12.2024

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հետ, ով Հայաստանում է գտնվում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը՝ ներառյալ մշակույթի, հանրային դիվանագիտության և զբոսաշրջության ոլորտներում: […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ

19:52 18.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 […]

̰
Գյումրիի օդանավակայանը մեկնման նոր ու ժամանակակից սրահ ունի. վարչապետ

19:42 18.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Գյումրիի օդանավակայան: «Գյումրիի օդանավակայանը մեկնման նոր ու ժամանակակից սրահ ունի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Բուք, մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:38 18.12.2024

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի է։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]

̰
«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. վարչապետի տեսանյութը

19:18 18.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը անդրադարձել են «Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքներին: Մանրամասները՝ վարչապետի հրապարակած տեսանյութում:

̰
Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը. Արարատ Միրզոյան

19:12 18.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։ Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:   Profondément attristé par […]

̰
Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

19:07 18.12.2024

Կորեան Հայաստանի առանցքային գործընկերներից է Արեւելյան Ասիայի տարածաշրջանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. ողջունելով Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) Զարգացման պաշտոնական աջակցության հետազոտության եւ կրթության կենտրոնի ղեկավար Պարկ Սունջինին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, որին մասնակցել […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

18:48 18.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: «Գյումրիում ներկա գտնվեցինք Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Արաբկիրի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

18:44 18.12.2024

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրյա քաղաքացի մի կին թմրանյութ է իրացնելու Երևանի բնակիչ 66-ամյա տղամարդուն: Տեղեկությունն իրացվեց օպերատիվորեն: Թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Արաբկիրի բաժին են տեղափոխվել Երևանում բնակվող օտարերկրյա քաղաքացին և 66-ամյա տղամարդը: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: 25-ամյա […]

̰
BACK_TO_TOP