18:38 18.12.2024
ՀՀ ԱԳ նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին։ «Ամենաջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Թող այս օրը միասնություն, առաջընթաց և բարեկեցիկ ապագա ոգեշնչի բարեկամական Կատարին»,-նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Warmest congratulations & best wishes to the Government & people of […]
18:27 18.12.2024
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։ Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։ Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են […]
18:22 18.12.2024
Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել […]
18:17 18.12.2024
ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։
17:52 18.12.2024
Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը`5սմ: Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C, իսկ ամենատաքը` 2017 թվականին, երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ […]
17:48 18.12.2024
ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության […]
17:44 18.12.2024
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ վերջինիս տեղակալ Յան Պլեշինգերի հետ: Դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, […]
17:39 18.12.2024
Ոստիկանության զորքերում ամփոփվեցին նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ ենթակա զորամասերի 2024 թ. ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները։ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով մասնակից անձնակազմին՝ կարևորել է կատարված աշխատանքները գնահատելու, թերությունները վեր հանելու և շտկելու համար ստուգումները կազմակերպված և լիարժեք անցկացնելու հանգամանքը։ Հանձնաժողի կողմից ստուգվել են ենթակա զորամասերի մարտական պատրաստականությունը և պատրաստությունը, […]
17:34 18.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ […]
17:26 18.12.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միևնույն տարածքի համար մեկից ավելի ներդրումային ծրագրերի առկայության պարագայում վերջիններիս գնահատման իրականացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առանձին ներդրումային ծրագրերի իրականացման […]
17:22 18.12.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած արձանագրության մեջ նշված է. «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ […]
17:14 18.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
17:09 18.12.2024
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին: Անկախ պետութունների համագործակցության գերագույն դատարանների խորհրդի առաջին նիստն անցկացվել է Երևանում, որի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։ Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ այս հանդիպումը Հայաստանում անցկացնելը մեծ պատիվ է և հնարավորություն ԱՊՀ պետությունների միջև իրավական համագործակցությանը նոր […]
17:05 18.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Կատարի Պետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին: «Կարևորում ենք բարեկամ Կատարի հետ բարձրաստիճան երկխոսության աշխուժացումը և քաղաքական ու տնտեսական փոխշահավետ օրակարգի առաջ մղումը: Վստահ եմ, որ առկա են երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ նախադրյալներ»,- ասել է նախագահը: Կատարի գործերի ժամանակավոր […]
16:50 18.12.2024
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու: Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու […]
16:45 18.12.2024
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի տարածաշրջանում բուք է։ Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում նույնպես բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով […]
15:50 18.12.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեզղ գործունեության կանոնակարգի քննարկման, հաստատման փուլերում […]
15:27 18.12.2024
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։ «Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է […]
15:23 18.12.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը․ «Հարգարժա՛ն նախարարներ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ պատվիրակներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի […]
15:07 18.12.2024
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, և մեծապես այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ «Ի հակակշիռ Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում, մեծ մասամբ մեր պետության ջանքերի […]
13:36 18.12.2024
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր։ Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել Պարեկային ծառայության վարչակազմի մասնաշենքի, Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին։ Արփինե Սարգսյանը կատարված աշխատանքներին և տեխնիկական […]
13:13 18.12.2024
2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել: Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են […]
12:50 18.12.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչներին՝ դիտորդ խորհրդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ»-ի հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ այն պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության հաջողված […]
12:43 18.12.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի պետ Ա. Ա.-ն, իր տեղակալի և նույն ստորաբաժանման աշխատակից Հ. Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառք տվողի օգտին գործողություններ կատարելու համար ստացել […]
12:27 18.12.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։ Կայացել է մասնակիցների համատեղ լուսանկարահանում։
12:20 18.12.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը միմյանց կապող փոխհատման կամուրջ։ Իրականացվում են նաև կամրջի տակով անցնող հիմնական ճանապարհի լիցքի և այլ աշխատանքներ։ Փոխհատման կամրջի երկարությունը 36 մետր է։ Լայնությունը 10.88մ է, որից 8մ-ն երթևեկելի գոտին է, 1.44մ-ն՝ մայթերը։ Կամրջի բարձրությունը 5.44մ է։
12:07 18.12.2024
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը՝ 55-ամյա Շուրիկ Ե.-ն, և ուղևորը՝ 34-ամյա Մուշեղ Գ.-ն, տեղում մահացել են, իսկ 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:50 18.12.2024
Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել ապագա խաղաղության պայմանագրի 2 հոդվածների շուրջ՝ միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալը և սահմանին երրորդ երկրների ներկայությունը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի հարցում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է 2-ը»,-ասել է նա։
11:42 18.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի ժողովրդին Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում ենք Ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ: Լիահույս ենք, որ Կատարի Պետության գործուն […]