12:20 20.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միհրան Խաչատրյանը վերանշանակվել է քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
12:12 20.12.2024
Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։ Այդ նպատակով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն է գործուղվել Մոսկվա։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՀՀ պետական […]
12:05 20.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 19, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, մարմնական […]
11:55 20.12.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը և Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալների պաշտոններում։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
11:27 20.12.2024
Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջաառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով […]
11:19 20.12.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցումն ակտիվ ընթացքի մեջ է։ Հաշվի առնելով լեռնային բարդ տեղանքը և դրանով պայմանավորված՝ շինաշխատանքների դժվարությունները՝ հատուկ ուշադրություն է դարձվում անվտանգության ապահովման և բարելավման խնդիրներին։ Կապալառուի համապատասխան մասնագետների, ինչպես նաև տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում է շինարարության մեջ ներգրավված անձնակազմի հրահանգավորում՝ շինաշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ […]
10:55 20.12.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։ Արդյո՞ք ԱՄՆ-ն հիասթափված չէ, որ հայ-ադրբեջանական կարգավորման […]
10:27 20.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով՝ խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հզր ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը: 2024 թվականի դեկտեմբերի 9-ին հսկող […]
10:23 20.12.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.87 դրամ:
23:40 19.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «2009 թվականի փետրվարի 1-ին ընդհատակից _hrachyahakobyan_ի միջոցով ահա այսպես շնորհավորեցի Աննայի ծննդյան օրը։ Իսկ դեկտեմբերի 20-ին լրանում է մեր ամուսնության 27-րդ տարեդարձը❤️»”
22:40 19.12.2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նոր նախագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի դեմ: Հիմքը Արցախում իրականացված էթնիկ զտումն է ու Հայաստանի դեմ ագրեսիան: Ովքե՞ր են նախաձառնողները ու ի՞նչ մանրամասներ են հայտնի բովանդակության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադաձել է Արտյոմ Երկանյանը․ «Երկկուսակցական նախաձեռնություն է: Համահեղինակը Միչիգանը ներկայացնող դեմոկրատ սենատոր Գարի Փիթերսն է, ով անցած […]
22:28 19.12.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Մուշական 2, 4, 10 փողոցներ, 11։00-17:00 Վ․ Սարգսյան փ. 26/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աթոյան անց. 11, 13, 15, 19, 21 շենքեր, Դիմիտրովի փ. 76, 78, 80 շենքեր, Թբիլիսյան խճուղի […]
21:57 19.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք անտառների կառավարման եւ ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր»։
21:20 19.12.2024
2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի մի ծրագիր, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի։ Ի՞նչ ծրագիր է սա, ի՞նչ նպատակով է իրականացվում, և ի՞նչ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Այս ամենի մասին «Հեռանկարն» այսօր զրուցել […]
20:56 19.12.2024
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները։ Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ Պետք է խուսափել ուժեղ քամիների ժամանակ բաց տարածություններից հատկապես այն տարածքներում, որտեղ կան բարձր ու հին ծառեր, որոնք կարող են ընկնել։ Ուշադիր եղեք մոտակա կառույցներին՝ չամրացված կառուցատարրերը կարող են ընկնել, ուստի համոզվեք, որ շրջակայքը զերծ է հնարավոր վտանգներից։ […]
20:40 19.12.2024
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում բուք է (կցորդիչով բեռնատարներին խորհուրդ է տրվում կիրառել նվաշղթաներ)։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
20:32 19.12.2024
2022 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու իրավակարգավորումները, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Այնուհետև 2024 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել և սահմանվել է թույլատրելի նվերների շրջանակը․ ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերն այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց […]
20:16 19.12.2024
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր:
20:08 19.12.2024
Հնդկական կողմի հրավերով պաշտոնական այցով Նյու Դելի է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ բարեկամական, փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Այս համատեքստում առանցքային է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:55 19.12.2024
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ […]
19:47 19.12.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Փոխնախարարը հանդիպել է մարզպետի և համայնքապետերի հետ` քննարկելու համայնքային ամբուլատորիաների խոշորացման ծրագրի մանրամասները, ներկայացրել բարեփոխման բովանդակությունը: Արարատի մարզում ամբուլատորիաների մի մասը համայնքային, ոչ առևտրային կազմակերպություններ են, մյուս մասը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ուստի ամբուլատորիաների խոշորացումից առաջ առաջանում է կազմակերպաիրավական ձևի փոփոխություն, որի ընթացքն էլ […]
19:43 19.12.2024
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թ. դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման կիրառումն ապահովելու և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով գործադիրն […]
19:39 19.12.2024
Ապօրինի թմրամիջոց պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 16-ին Նոր Նորքի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 58 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով 26 փաթեթ: Երիտասարդը հայտել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել համացանցի միջոցով։ Հայտնել է նաև, որ 10 […]
19:35 19.12.2024
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեմաներն էին` Հանրապետական շտապօգնության ծառայության ներդրումն ու ընթացիկ աշխատանքները և Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները, մասնավորապես գյուղական ամբուլատորիաների միավորման գործընթացը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները, […]
19:26 19.12.2024
Հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Կաքավաձոր գյուղի բնակիչ 34-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից անհետացել է 90 հազար դրամ: Հայտնել էր նաև, որ նախկինում ևս բնակարանից անհետացել է 1000 դոլար, ինչի վերաբերյալ ոստիկանություն չի դիմել: Համայնքային ոստիկանության Թալինի բաժին հրավիրված կաքավաձորցի կինը հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 25-ի ժամը 17:30-ից […]
19:21 19.12.2024
Կհամաֆինանսավորվի 28 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր, որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի, Ալավերդու՝ աղետից տուժած վթարային 25 բնակարանի սեփականատերերին նոր բնակարաններ գնելու շանս կտրվի. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:12 19.12.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. -Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված […]
19:07 19.12.2024
Դեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով: Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով: Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո ՀՀ կողմից գործադրված ջանքերը՝ միտված ՍԾՏՀԿ շրջանակներում […]
19:03 19.12.2024
Դեկտեմբերի 17-18-ը Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպել էր վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակը հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև լրագրողների անվտանգության ապահովումն էր: Դասընթացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից […]
18:57 19.12.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին […]