TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան

11:31 18.02.2021

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ երկրում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով […]

̰
COVID-19. Ունենք վարակման 223 նոր դեպք

11:00 18.02.2021

Փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք: […]

̰
Զանգակատուն գյուղի մոտ բեռնատար է այրվել․ կա տուժած

10:40 18.02.2021

Փետրվարի 18-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է տեխնիկայով բեռնված բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
ԱՄՆ-ի հայկական համայնքը մտադիր է «պատժել» Պակիստանին՝ Արցախում վարձկաններին ֆինանսավորելու համար

10:03 18.02.2021

ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում: Հայ ակտիվիստները պնդում են, որ Պակիստանը ֆինանսավորում է իսլամական վարձկաններին Արցախում: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել FATF լիագումար նիստի նախօրեին: Դրա մասնակիցները պարզելու են՝ արդյոք Պակիստանը համարժե՞ք միջոցներ […]

̰
Սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

09:41 18.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արմավիրի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ ❄️Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ […]

̰
Արագածի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է․ կան փակ ճանապարհներ

09:05 18.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Կրակոցներ արձակած ադրբեջանցիները գտնվում են տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողերը դիտարկելի են․ ՄԻՊ

08:57 18.02.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, համայնքային այլ իրավասու […]

̰
Այսօր էլեկտրականության անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզում

08:09 18.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյանց փ. 1-30 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Նարեկացի թաղամաս 30, 43, 54, 1ա, 1բ, 36, 42 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ […]

̰
Մի շարք մարզերում տեղումներն առատ են․ խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

23:51 17.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: […]

̰
Դավիթ Բեկի փողոցում մեքենաներ են բախվել․ կա զոհ

23:45 17.02.2021

Փետրվարի 17-ին, ժամը 20:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղից դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա

23:37 17.02.2021

Փետրվարի 15-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Ապարան ավտոճանապարհին, Արագած, Ծաղկահովիտ գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն […]

̰
ԱԻՆ-ում մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով ավերածությունների վերաբերյալ

22:56 17.02.2021

Փետրվարի 17-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ Փրկարարները մի շարք տեղերում իրականացրել են սահմանազատման, ապամոնտաժման, ամրացման աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են ծառի ճյուղեր, քարեր, երեսպատման սալիկներ, դժվարամատչելի հատվածներից հեռացրել են ալեհավաքներ։

̰
Ձյուն, բուք, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:50 17.02.2021

Փետրվարի 17-ի ցերեկը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում […]

̰
Որքանով են սեյսմավտանգ հանրապետության դպրոցները․ հեռավար քննարկում

22:37 17.02.2021

Փետրվարի 13-ի երկրաշարժը վերհիշեցրեց սեյսմիկ անվտանգության և իրազեկվածության խնդրի մասին: Ցավոք, որքան  թարմ է վերջին ուժեղ երկրաշարժի մասին հիշողությունը, այնքան շատ է խոսվում խնդրի մասին, հետո՝ մոռացվում մինչև հաջորդ երկրաշարժը։ Մամուլի ակումբներից մեկում հեռավար քննարկման թեման հանրապետության դպրոցների սեյսմակայունության և աշակերտների իրազեկվածության խնդրի մասին էր։ Պարզվում է՝ հանրապետության դպրոցների մոտ 30 տոկոսը սեյսմավտանգության խնդիր ունի։ […]

̰
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

22:28 17.02.2021

Փետրվարի 17-ին ժամը՝ 21:30 դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը (Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ կմ65+000-կմ125+000 հատված) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

̰
Մեկ օրում Արցախում մաքրվել է 15 հա տարածք․ ՌԴ ՊՆ

22:10 17.02.2021

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկատվական տեղեկագիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին։ Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 փախստական։ «Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 631 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Հումանիտար ականազերծման […]

̰ ̰
Սաստիկ բուքը Շիրակի մարզում շարունակվում է․ մարզպետարանը տեսանյութ է հրապարակել

21:30 17.02.2021

Ժամը 21-ի դրությամբ սաստիկ բուքը Շիրակի մարզում շարունակվում է։ Այս մասին հաղորդվում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ «Խնդրում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով կան փակ ճանապարհներ

21:12 17.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում սաստիկ ձյուն է տեղում, իսկ Վայքի, Կոտայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են […]

̰
Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

20:58 17.02.2021

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:2018 թվականից […]

̰
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հարցում առկա են որոշակի դժգոհություններ․Մեսրոպ Առաքելյան

20:53 17.02.2021

«Կառավարության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հետ կապված առկա են որոշակի դժգոհություններ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը․ «Մասնավորապես, կան առաջարկներ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի այլ բնակավայրեր ցանկում ներառելու վերաբերյալ։ Բոլոր առաջարկները քննարկվում են, և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կդիտարկվի նաև ցանկում այդ համայնքների […]

̰
Բացվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նոր գրասենյակը 

20:26 17.02.2021

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և […]

̰
Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերը զբոսաշրջային գրավիչ  ուղղություններ դառնալու  բավարար պոտենցիալ ունեն

20:15 17.02.2021

Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները  զբոսաշրջային ուղղություններ դիտարկելու  համար ունեն  բավարար պոտենցիալ, հարուստ են բնական հուշարձաններով, սառնորակ աղբյուրներով ու անտառապատ տարածքներով, բայց  այդ ամենի մասին տեղեկատվությունն անհասանելի է տուրայցերով Շիրակի մարզ եկողներին։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետները անցած տարի են ուսումնասիրություններ կատարել Աշոցք և Սարապատ խոշորացված համայնքներում, քարտեզագրել են   հետաքրքրություն ներկայացնող վայրերը,  պարզել  են նաև այն խնդիրները ,որոնց […]

̰
Պաշտպանության նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը անդադարձել է ռազմագերիների վերադարձի, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերին

20:05 17.02.2021

  Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:   Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդական կողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, […]

̰
Երկկողմանի համաձայնությամբ «Արարատը» խզել է պայմանագրերը երկու ֆուտբոլիստի հետ

19:54 17.02.2021

Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը «Արարատի» ֆուտբոլիստներ Վահե Մուրադյանի և Ռոբերտ Մարությանի հետ։ Հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։ Ռոբերտ Մարությանը «Արարատի» կազմը համալրել էր 2019 թվականին, իսկ Վահե Մուրադյանը՝ 2020 թվականին։ «Ակումբը շնորհակալություն է հայտնում երկու խաղացողներին նվիրվածության, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարությունում։

̰
Ի՞նչ դատավճիռ կհնչի. ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն ավարտվեց

19:42 17.02.2021

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեղադրանքով Մեսրոպ Մակյանի  վարույթում քննվող քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Այսօր հնչել են վերջին պաշտպանական ճառերը, ռեպլիկներն ու ամբաստանյալների վերջին խոսքերը: Հիշեցնենք՝  դատավարությունը սկսվել է չորս տարի առաջ` հունիսի 8-ին: Ամբաստանյալները 31-ն են: Քրեական գործը բաժանվել է երեք վարույթի: Այս վարույթով  անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը և […]

̰
Նախարար Դումանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ

19:35 17.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է՝ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

19:25 17.02.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փոխվարչապետը հեռահար հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին […]

̰
Բուք, մառախուղ Հայաստանի ավտոճանապարհներին․ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

19:15 17.02.2021

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը ։ Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Շիրակի մարզի […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

19:04 17.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները: Քննարկվել են նաև Հայաստանի […]

̰
BACK_TO_TOP