Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերը զբոսաշրջային գրավիչ ուղղություններ դառնալու բավարար պոտենցիալ ունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերը զբոսաշրջային գրավիչ ուղղություններ դառնալու բավարար պոտենցիալ ունեն

20:15 17.02.2021

Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանները  զբոսաշրջային ուղղություններ դիտարկելու  համար ունեն  բավարար պոտենցիալ, հարուստ են բնական հուշարձաններով, սառնորակ աղբյուրներով ու անտառապատ տարածքներով, բայց  այդ ամենի մասին տեղեկատվությունն անհասանելի է տուրայցերով Շիրակի մարզ եկողներին։

Զբոսաշրջության ոլորտի փորձագետները անցած տարի են ուսումնասիրություններ կատարել Աշոցք և Սարապատ խոշորացված համայնքներում, քարտեզագրել են   հետաքրքրություն ներկայացնող վայրերը,  պարզել  են նաև այն խնդիրները ,որոնց պատճառով հյուսիսային բնակավայրերը դուրս են մնում տուրիստական գործակալությունների երթուղիներից։

Շիրակի մարզի Աշոցք ու Սարապատ համայնքների 26 բնակավայրերն առաձնանում են իրենց լանդշաֆտային գոտիներով, բնության գեղեցիկ ու տեսարժան վայրերով։ Այս բնական ռեսուրսները բավարար են  զբոսաշրջիների մուտք ապահովել համայնքներ ։

Բնության գրկում հանգիստը կազմակերպելու համար կան  բավարար պայմաններ, բայց մի քանի կիլոմետր հաղթահարել ու բարձր  լեռնային տարածքներ հասնել, տուրիստական խմբերը չեն համաձայնում։ Տվյալ համայնքների բնակիչները թվարկում են պատճառները ՝ ճանապարհները լավ չեն , այլ  ենթակառուցվածքները   բացակայում են, սպասարկման ծառայություններ չկան։

«Ենթակառուցվածքները խիստ անմխիթար վիճակում են գտնվում,գրեթե զրոյական մակարդակում են: Չկան հյուրատներ, սննդի օբյեկտներ, եթե կան էլ, մեծ մասը փակ վիճակում են գտնվում, առանձնապես հրապուրիչ չեն: Նույնը կարող եմ ասել ճանապարհների մասին՝ քանդված են, տրանսպորտային միջոցների  լիցքավորման կետեր գրեթե չկան»,- ուսումնասիրության արդյունքներն է ներկայացրել փորձագետ Ռաֆայել Մխիթարյանը:

Փորձագետների հանդիպումները Աշոցք, Սարապատ համայքների բնակիչների հետ, այնուհետ նրանց  կատարած դիտարկումները պարզել են , որ գյուղական բնակավայրերում շատերն են պատրաստ իրենց տներում զբոսաշրջիկների ընդունել, հետո  հյուրատներ բացել ու ընտանեկան բիզնեսով զբաղվել։ Որոշ բնակավայրերում  առաջին քայլերն  արդեն կատարել են ։

«Տուրիստները գալիս էին գյուղական համայնք և գիշերակացի խնդիր էին ունենում:Մենք  որոշեցինք մեր տան սենյակներից մեկը  տրամադրել  տուրիստներին, որ կարողանան գիշերել: Ասեմ,որ այն վարակիչ բնույթ կրեց  և զգացվում է տենդենց՝   Ցողամարգ գյուղում բնակիչները հետաքրքրված են և ցանկանում են իրենց տան սենյակներից մեկը, որպես կեցավայր, տրամադրել գյուղ եկած  զբոսաշրջիկներին»,-նշում  է Ցողամարգ գյուղի բնակիչ Արփինե Նիկոլյանը:

Մասնագետները նշում են ՝պատմական ու բնական հուշարձաններով հարուստ բնակավայրերի մասին տեղեկատվության պակաս կա։ Օն լայն հարթակում ստեղծվել է տեղեկատվական ուղեցույց-քարտեզ, որն էլ կօգնի գտնել Սարապատ և Աշոցք համայնքների տեսարժան վայրերն ու  տուրեր կազմակերպել։

ՈՒղեցույց քարտեզները գարնանը կտեղադրվեն խոշորացված համայնքների մուտքերին, գյուղերում բնակիչներից մի քանիսը  կվերապատրաստվեն  որպես զբոսավարներ, որոնք  իրենց տարածաշրջանների տեսարժան վայրերի տեղանքին ու պատմությանն ավելի լավ են տիրապետում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

BACK_TO_TOP