TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ տալիս է 2021 թվականի ֆինանսական ծրագրերի մեկնարկը

17:23 03.02.2021

Կովկասի բնության հիմնադրամը / CNF/ տալիս է 2021 թվականի ֆինանսական ծրագրերի մեկնարկը։ Կարևորելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Կովկասի բնության հիմնադրամը կնքել է նոր պայմանագիր, որով շարունակում է ֆինանսական աջակցություն հատկացնել «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը, որն անտառների հանրային մոնիտորինգ է իրականացում «Դիլիջան» ազգային պարկում և հարակից տարածքներում։ Համագործակցությունը նախաձեռնության հետ իրականացվում է 2018 թվականից։ Այս ընթացքում կատարված […]

̰
Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

17:15 03.02.2021

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Հերթական դեպքը ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները բացահայտեցին։ Հունվարի 31-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, համայնքային ոստիկանները Ստեփանավանում շրջայցի ժամանակ ստուգել են Գարգառ գյուղի 44-ամյա բնակչի «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Վանաձորի 51-ամյա մի բնակչի, […]

̰
Կհարստացվեն արցախյան թեմաներով հետազոտությունները. ՀԲԸՄ-ն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

17:08 03.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ արցախյան վերջին պատերազմից հետո հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը և իմացությունն Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը: ՀԲԸՄ […]

̰
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:56 03.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]

̰
Իրազեկման հանդիպումների շարքն ավարտվեց, հաջորդիվ ստուգայցերն են. ԱԱՏՄ

16:50 03.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետների հանդիպումների շարքը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ եզրափակվեց։ Նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ էր։ Նշված կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերի պահպանման […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

16:30 03.02.2021

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 29-ամյա Աննա Հ.-ն, որը հունվարի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Ծրագրեր՝ ուղղված ներառական կրթությանը

16:22 03.02.2021

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» ենթածրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական, ՀՀ 17 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն իրականացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման մի շարք աշխատանքներ: Դրանք իրականացվել են […]

̰
Առողջապահության նախարարի աշխատանքային այցը «Էրեբունի» բժշկական կենտրոն

16:16 03.02.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու հաստատության կարողություններին, առկա հնարավորություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և նախատեսվող ծրագրերին: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի ուղեկցությամբ` նախարարն ու փոխնախարարը շրջել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում անցյալ տարի բացված վերակենդանացման նոր բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում արցախյան պատերազմից […]

̰
Ֆրանսիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրենն այցելել է Մատենադարան

16:08 03.02.2021

Փետրվարի 2-ին մաշտոցյան Մատենադարան է այցելել Ֆրանսիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի շրջանակներում եղել են նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացել ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է գիտական ու գիտատեխնիկական […]

̰
Նախորդ տարվա հունվարի համեմատ՝ Գեղարքունիքում այս տարվա հունվարի ծնունդներն ավելացել են

15:57 03.02.2021

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվար ամսին ծնվել է 173 երեխա՝ 92 տղա, 81 աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարվա հունվար ամսին գրանցված ծնունդների համեմատ՝ այս տարի մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվն ավելին է եղել 40-ով։ 106 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 33 երեխա՝ Գավառի, 17 երեխա՝ […]

̰
Տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրություն

15:41 03.02.2021

ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում ամփոփվել են ՀՀ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումների վիճակագրական տվյալները: Ամփոփման արդյունքում պարզվել է, որ 2020 թ. հունվարի 1-ից 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 219.752 տեղեկություն ստանալու հարցում, որից 187.633-ը՝ գրավոր, 32.119-ը՝ բանավոր: Տեղեկություն ստանալու գրավոր հարցումներից մերժվել է […]

̰
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրի» շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

15:33 03.02.2021

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրի» շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ ✅ 03.02.2021թ․ դրությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ստացել է 619 դիմում, որից 514-ի վճարումն արդեն իրականացվել է։ ? 514 դիմումից 90-ը բավարարվել է՝ մարզային […]

̰
Ռուսաստանը փետրվարի 15-ից վերականգնում է Հայաստանի և Ադրբեջանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը

15:21 03.02.2021

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու փաստաթուղթ, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «Որոշվեց վերականգնել միջազգային թռիչքները Ադրբեջանի (Մոսկվա – Բաքու, շաբաթական երկու թռիչք) և Հայաստանի (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ) փոխադարձ հիմունքներով 2021թ. փետրվարի 15-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նման որոշում է կայացվել […]

̰
Թմրանյութի 32+5 փաթեթ. կան կալանավորվածներ

15:14 03.02.2021

Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ձեռք բերել թմրամիջոցներ պահելու և իրացնելու վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը վեցին մոտ: Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց երկու երիտասարդ` «Ֆոկլսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ: Երկուսն էլ հաշվառված են Երևանում: Մեքենայի տիրոջ` 22-ամյա երիտասարդի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով 32 փաթեթ` […]

̰
Երևանում մեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը դեմքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է

15:07 03.02.2021

Փետրվարի 3-ին` ժամը 09:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:44-ին, մարվել՝ 09:47-ին: Այրվել են «Nissan […]

̰
Ե՞րբ է կայանալու Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը

14:58 03.02.2021

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության […]

̰
Ինչի հետևանք է այս օրերին արտագաղթը. ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները բանավիճեցին

14:50 03.02.2021

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իշխանական խմբակցությանն առաջարկեց միասին գնալ օդանավակայան ու հարցնել քաղաքացիներին, թե ինչու են լքում Հայաստանը: «Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով-տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են հայրենիքը»,- ասաց Զոհրաբյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն էլ հակադարձեց Զոհրաբյանին ու հրապարակեց տարբեր տարիներին Հայաստանից […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը պարզաբանում է տարածել Վրաստան մուտք գործելու կարգի վերաբերյալ

14:38 03.02.2021

ՀՀ քաղաքացիների՝ Վրաստան մուտքն հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դոզա) անցնելուց հետո։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ «Հայկական մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։ Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը չի մտնում այն երկրների ցանկում, որի […]

̰
Բոլոր գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել «Հայփոստի» փոստային բաժանմունքներում

13:57 03.02.2021

Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում: Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի մարզերի 10 գյուղերում սկսվել էր պիլոտային […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

13:46 03.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]

̰
Արցախում բնակարանաշինությունը Հայաստանի ու Արցախի կառավարությունների գլխավոր առաջնահերթությունն է. Առաքելյան

13:29 03.02.2021

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին Արցախում սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարց ուղղեց: «Երեք ամիս է անցել, Ադրբեջանը Ֆիզուլիում միջազգային օդանավակայան է արդեն կառուցում, ճանապարհներ է կառուցում: Երեք ամսվա ընթացքում Արցախում Հայաստանը չի կառուցել մի տուն, չնայած որ ծրագրեր շատ կան մասնավոր ֆինանսավորումներով, հիմնադրամներով: Փող […]

̰
Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ. Աննա Նաղդալյան

13:15 03.02.2021

Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: «Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի […]

̰
Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդությունը մերժվեց

12:54 03.02.2021

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը, 10 ամբաստանյաների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և մյուսների մասով, դատական վիճաբանությունների փուլում է։ Դատարանը լսում է պաշտպանական ճառերը։ Այսօրվա նիստը սկսվեց Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի՝  դատաքննությունը վերսկսելու և որպես վկա հարցաքննելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդությամբ, քանի որ վերջինս, ըստ Փոստանջյանի, կարող է հայտնել էական հանգամանքներ ոստիկան […]

̰
Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով, ի՞նչ անենք մենք․ Սուրեն Սարգսյան

12:49 03.02.2021

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել։ Բնականաբար մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։ Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ: Սա նշանակում է նոր ճնշումներ, […]

̰
Բարեվարքության ստուգման մեխանիզմներ, դատական ծանրաբեռնվածության նվազում. Բադասյանի ներկայացրած նախագիծն արժանացավ քննադատության

12:17 03.02.2021

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: «Դատական համակարգում, բացի բարեվարքության ստուգման մեխանիզմները, խնդիր է նաև դատական համակարգի ծանրաբեռնվածությունը: Մեծ խնդիր ունենք՝ հանրային վստահությունը բարձրացնել դատական համակարգի նկատմամբ: Այնտեղ նախանշված են բոլոր գործողությունները, որ մենք անելու ենք».-ասաց Բադասյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի […]

̰
Արդարադատության փոխնախարարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

11:51 03.02.2021

2021 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, ծառայության պետի տեղակալների և ՔԿԾ կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Առաջնային նպատակն էր ծանոթանալ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով վերափոխված 2-րդ […]

̰
Ցուցարարներն ԱԺ գլխավոր մուտքից ներս են շպրտել աթարով լցված պարկեր․ կան բերման ենթարկվածներ

11:23 03.02.2021

ԱԺ-ի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները տեղափոխվել են Բաղրամյան պողոտա և ԱԺ գլխավոր մուտքից ներս շպրտել իմքայլական պատգամավորների լուսանկարներով ու աթարով լցված պարկեր: Ապա ոստիկանները հավաքի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ ծառայողական մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարված […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչերով հրապարակում կատարելու դեպքի հանգամանքները

11:05 03.02.2021

«Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 190-ով

11:02 03.02.2021

Փետրվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Ունենք 358 առողջացած և մահվան 7 դեպք: […]

̰
Փոփոխություններ ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

10:53 03.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվում է լրացնել և խմբագրել որակավորման տարակարգի շնորհման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և տարակարգի բնութագրիչները: Այդ նպատակով փոփոխություն կկատարվի ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածում, որով կարգավորվում է ՀՀ […]

̰
BACK_TO_TOP