23:00 03.02.2021
Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում Հայաստանի տարածքից 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 096 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական […]
22:48 03.02.2021
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը՝ գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 […]
22:37 03.02.2021
«Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի կառավարությունը միջոցների կտրամադրի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստում: Ընդհանուր աջակցության գումարը 2021 թվականի ամբողջ տարվա համար կազմում է 103 մլն 725 հազար դրամ: Նախատեսվում է ՀՅԴ-ին […]
22:00 03.02.2021
Փետրվարի 3-ին` ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել […]
21:13 03.02.2021
Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ կարևորելով արդյունավետ մեխանիզմների կիրառումն ու սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը։ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես […]
20:58 03.02.2021
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը շինարարական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։Այս մասին տեղեկացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը;
20:45 03.02.2021
Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։
20:35 03.02.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին որոշվել է, որ […]
20:25 03.02.2021
Օրորոցային երգերը, որոնք կատարվել են հայկական գավառներում, ունեցել են նիստ ու կացին բնորոշ բարբառային առանձնահատկություններ։Դրանք սերնդեսերունդ փոխանցվելով՝ հասել են մեր օրեր: Այսօր էլ շատ մայրիկներ օրորոցային երգերով են երեխաներին քնեցնում։ Օրորոցայինները ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսակ են և հեղինակներ չունեն: Որտեղ եղել է հայի ծնունդ և օրորոց, այնտեղ հնչել է օրորոցային երգը: «Օրորոցայինն ինձ համար […]
20:12 03.02.2021
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ, մասնավորապես՝ ալկոհոլային, թունաքիմիկատներից, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: Երևանում՝ 1.2 անգամ, իսկ մարզերում՝ 1.1 անգամ: Միաժամանակ, դեպքերի 55.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, […]
20:00 03.02.2021
Այսօր «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամները հանդիպել են Գյումրիի մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, մտավորականների և հասարակական գործիչների հետ։ Շարժման անդամները խոսել են 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել են, որ իրենց նպատակն է ձևավորել ազգային արժեքները պահպանող նոր իշխանություն, վերականգնել ժողովրդի հավատն ու վստահությունը, նաև քայլեր ձեռնարկել բանակի ու պետական սահմանների ամրապնդման ուղղությամբ․ «Նոյեմբերի […]
19:40 03.02.2021
Կապի համակարգի հնարավորությունների ու խնդիրների, ընդհանուր ցանցերի կառուցվածքի ուսուցանման, արդիական կապի համակարգի միջոցների, համակարգչային տեխնիկայի շահագործման, սպասարկման և ծրագրային ապահովման վերաբերյալ զինծառայողների տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործման նպատակով փետրվարի 1-ից 2-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի ավտոմատ կառավարման համակարգի կենտրոնների պետերի երկօրյա հավաքներ։ Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
19:10 03.02.2021
Նախորդ տարի Շիրակի մարզում ապահովագրության ենթակա մշակաբույսերի ցանկում էին հացահատիկն ու խնձորի այգիները: Հիմա գյուղացիները կարող են ապահովագրել նաև կարտոֆիլի ցանքերը: Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է մշակաբույսերի ցանկը, հնարավոր ռիսկերը և պետության մասնակցության բաժինը գյուղապահովագրության ծրագրում, ինչպես նաև ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետները, բայց դեռ վերջնական հաշվարկված չեն ապահովագրավճարները: Ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են ոչ թե սպասվող բերքի […]
19:00 03.02.2021
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ տուրում Երևանում ընդունեց Ֆրանսիայի ընտրանուն: Խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 4-4։ Առաջին խաղակեսում մեր ընտրանին հաղթում էր 3:1 հաշվով: Առաջին կեսին Արթուր Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկ գոլ խփել է Գարեգին Մաշումյանը։ Երկրորդ կեսին ֆրանսիացիները հավասարեցրին խաղի հաշիվը, ինչից հետո աչքի ընկավ Դավիթ Ասլանյանը։ Խաղավարտից րոպեներ առաջ […]
18:50 03.02.2021
Փետրվարի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդեռլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ: Կողմերը քննարկել […]
18:40 03.02.2021
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ Ամբաստանյալը և նրա պաշտպանը դատավարությանը մասնակցում են ռազմաբազայից՝ տեսակապի միջոցով։ Նման ձևաչափով […]
18:26 03.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի […]
18:20 03.02.2021
5-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 2-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք մարզաձևերից, ցուցաբերել բարձր պատրաստություն և դիմացկունություն, արժանացել բարձր գնահատականների։
18:16 03.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Լոռու մարզի Օձունի համայնքապետարանում, դեղատներում, բանկերում, փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, ինչպես նաև շինհրապարակներում: Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ, մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն […]
18:12 03.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները: Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և […]
18:07 03.02.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում հաղորդում է ստացվել, որ «Արծվի թևեր» կոչվող հուշահամալիրի մոտ մի քաղաքացի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ է թողել։ Քաղաքացու նշած վայրում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են հիշյալ զենք-զինամթերքը։ Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ ահազանգով մեկնած Ապարանի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու թողած գործարանային համարով ատրճանակ […]
17:49 03.02.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ […]
17:37 03.02.2021
Հունվարի 27-ի կեսօրին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված բուժքույրը հայտնում էր, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը: Փողից բացի տարել էին նաև նույնականացման ու բանկային քարտերը: Գործի անցան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները: Հատուկ մասնագիտացած ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին հաղորդումից կես ժամ անց: Գողությունը կատարելու կասկածանքով […]
17:30 03.02.2021
2021 թվականի փետրվարի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամիին: Կարևորելով հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը` Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների համանման գործառույթներ իրականացնող կառույցների միջև համագործակցային հիմքերի ձևավորման ու գործընկերային հարաբերությունների զարգացման համար: Հանդիպման […]
17:23 03.02.2021
Կովկասի բնության հիմնադրամը / CNF/ տալիս է 2021 թվականի ֆինանսական ծրագրերի մեկնարկը։ Կարևորելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Կովկասի բնության հիմնադրամը կնքել է նոր պայմանագիր, որով շարունակում է ֆինանսական աջակցություն հատկացնել «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը, որն անտառների հանրային մոնիտորինգ է իրականացում «Դիլիջան» ազգային պարկում և հարակից տարածքներում։ Համագործակցությունը նախաձեռնության հետ իրականացվում է 2018 թվականից։ Այս ընթացքում կատարված […]
17:15 03.02.2021
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Հերթական դեպքը ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները բացահայտեցին։ Հունվարի 31-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, համայնքային ոստիկանները Ստեփանավանում շրջայցի ժամանակ ստուգել են Գարգառ գյուղի 44-ամյա բնակչի «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Վանաձորի 51-ամյա մի բնակչի, […]
17:08 03.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ արցախյան վերջին պատերազմից հետո հաշվի առնելով գիտական հետազոտությունների և վերլուծության անժխտելի հրամայականը՝ ՀԲԸՄ-ն հայտարարում է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը և իմացությունն Արցախի մասին՝ ընդլայնելով տարածաշրջանի պատմության, մշակույթի ու ներկա իրավիճակի մասին տեղեկատվության ինչպես ընթացիկ, այնպես էլ գիտական հասանելիությունը: ՀԲԸՄ […]
16:56 03.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]
16:50 03.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետների հանդիպումների շարքը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների պատասխանատուների հետ եզրափակվեց։ Նախաձեռնության շրջանակում վերջին հանդիպումը Աջափնյակ վարչական շրջանի դպրոցների և մանկապարտեզների ղեկավարների հետ էր։ Նշված կազմակերպությունների ղեկավարներն իրազեկվել են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերի պահպանման […]
16:30 03.02.2021
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 29-ամյա Աննա Հ.-ն, որը հունվարի 21-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]