TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ցուցարարներն ԱԺ գլխավոր մուտքից ներս են շպրտել աթարով լցված պարկեր․ կան բերման ենթարկվածներ

11:23 03.02.2021

ԱԺ-ի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները տեղափոխվել են Բաղրամյան պողոտա և ԱԺ գլխավոր մուտքից ներս շպրտել իմքայլական պատգամավորների լուսանկարներով ու աթարով լցված պարկեր: Ապա ոստիկանները հավաքի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ ծառայողական մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարված […]

̰
Քննություն է տարվում՝ պարզելու ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչերով հրապարակում կատարելու դեպքի հանգամանքները

11:05 03.02.2021

«Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 190-ով

11:02 03.02.2021

Փետրվարի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167421 դեպք, որոնցից 158693-ն` առողջացած, 3096-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654494 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք: Ունենք 358 առողջացած և մահվան 7 դեպք: […]

̰
Փոփոխություններ ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

10:53 03.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվում է լրացնել և խմբագրել որակավորման տարակարգի շնորհման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և տարակարգի բնութագրիչները: Այդ նպատակով փոփոխություն կկատարվի ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածում, որով կարգավորվում է ՀՀ […]

̰
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

10:41 03.02.2021

ԱԺ ծառայողական մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հակապետական օրինագծեր, և իրենք խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար: Նրանք կարծում են, որ երկրի առաջ ծառացած են շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը հայկական օրակարգի վերաբերյալ նամակ է հղել պետքարտուղարին և պաշտպանության նախարարին

10:37 03.02.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջնորդներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիեռը, Գաս Բիլիրակիսը,Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, հայտնում է  Ամերիկայի ձայնը։ Նամակում կոնգրեսականները շնորհավորել են նախարարներին պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանում ստեղծված ծանր կացությունը, որն ըստ կոնգրեսականների՝ առաջ է եկել ադրբեջանական և […]

̰
̰
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:19 03.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 03.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Ավանեսով 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1,3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 4, 5; 2-րդ նրբանցք 3, […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

23:23 02.02.2021

Փետրվարի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Քուչակ-Տանջլու, Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում, Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:52 02.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու […]

̰
Լոռու փոխմարզպետը դադարեցնում է իր լիազորությունները

22:07 02.02.2021

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում։ Այս մասին  Գայանե Մարկոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու […]

̰
Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

22:00 02.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]

̰
Փետրվար ամսվա եղանակային կանխատեսումը

22:00 02.02.2021

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է: Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը […]

̰
Կապել էր տարեց կնոջ ձեռքերն ու ոտքերը և ոսկեղենը հափշտակել․ ոստիկանների բացահայտումը

21:56 02.02.2021

Հունվարի լույս 27-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված անձը մտել էր Շահումյան գյուղի տներից մեկը, կպչուն ժապավենով կապել թոշակառու կնոջ ձեռքերն ու ոտքերը, ապա ննջարանից հափշտակել փող ու ոսկեղեն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արտաշատի քրեական հետախույզները […]

̰
Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում․ոստիկանների բացահայտումը

21:50 02.02.2021

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Նրանք հունվարի լույս 31-ի գիշերը ստուգել են Վանաձորի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու վարած «ՖՈՐԴ» մակնիշի մեքենան և հայտնաբերել մոտ 3 խորանարդ մետր փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ փայտանյութը պատկանում է նրա բարեկամին, որը հունվարի 24-ին […]

̰
ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին

21:36 02.02.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք […]

̰ ̰
Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ինստիտուտները կտարանջատվեն, դատավորների թիվը կավելանա. քննարկում ԱԺ-ում

21:25 02.02.2021

Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում սկսվել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումները: Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում արդարադատության նախարարը ներկայացրել է գործող օրենքն ու առաջարկվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում է տարանջատել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ ինստիտուտն ու քրեական գործերի ինստիտուտը: Մանրամասները՝ […]

̰
Ինչ մարտահրավերներ կան բանկային համակարգի համար 2021-ին. ԿԲ ղեկավարի պարզաբանումը

21:13 02.02.2021

Ինչ ազդեցություն ունեցան պատերազմն ու կորոնավիրուսը տնտեսության վրա: Դրանց հետևանքերի մասին խոսել է ԿԲ նախագահը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ վարկավորմանն ու գնաճին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

20:52 02.02.2021

Փետրվարի 2-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Գողություններ ու գողության փորձեր․  ոստիկանների բացահայտումները

20:21 02.02.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Երևանի Սարի թաղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ հունվարի 26-ին գողություն է կատարել: Տվյալները ստուգելուց հետո տղան բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց արարքը: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա, միայնակ և այլ անձանց հետ, կատարել է նաև այլ […]

̰
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

20:12 02.02.2021

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք.Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք.Թբիլիսի) ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն […]

̰
ԿԲ նախագահը հաստատեց, որ ՀՀ-ն 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել

19:58 02.02.2021

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ  Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: «Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,- ասել է  Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: Դա մի շարք հանգամանքներով է  պայմանավորված: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների […]

̰
Դեղամիջոցի փոխարեն՝ թմրանյութ․ «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրանյութի փոխանցումը դատապարտյալին

19:50 02.02.2021

  Սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից դատապարտյալ Ս. Հ.-ի անվամբ բերված դեղորայքը։ Զննության արդյունքում «Катафаст» անվանմամբ, ջրում լուծելու համար նախատեսված փոշենման դեղամիջոցի՝ գործարանային 2 զիպ-փաթեթներում քողարկված հայտնաբերել են նշված դեղամիջոցի փոխարեն լցված հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին […]

̰
Ի՞նչ ազդեցություն կունենա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հիփոթեքային վարկավորման վրա

19:46 02.02.2021

Այսօր ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսվել է նաև այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ վերաֆինանսավորման 0.25 տոկոսով բարձրացնելու որոշումը հիփոթեքային վարկավորման ծավալների վրա. «2020 թվականի ՀՆԱ 7-8 տոկոս անկումը նշանակում է, որ մեր հայրենակիցների եկամուտների անկում ենք ունենալու: Այդ պարագայում ակնկալել, որ երկարաժամկետ եկամուտների հետ կապված վարկատեսակները նույն թափով շարունակելու են աճել […]

̰
ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած արցախցիների աջակցության համար

19:40 02.02.2021

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները` տեղահանված և ընդունող համայնքների առաջնային […]

̰
Ի՞նչ ազդեցություն կունենա վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը ներդրումների հարցում

19:30 02.02.2021

«Եթե մտածենք դասական տնտեսագիտության թեզերի ուղեծրում, ապա տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում, փողի թանկացումը նշանակում է ֆինանսական ռեսուրսների որոշակի հասանելիության նվազում, որը տնտեսության իրական հատվածի վրա պետք է անդրադառնա ներդրումների հնարավոր կրճատմամբ»,- այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ԿԲ այն որոշմանն, ըստ որի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0.25 […]

̰
Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր մեկամսյա չվերթները բացվել են նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում 

19:20 02.02.2021

«Շիրակ» օդանավակայանը վերջին ամիսներին հատուկենտ թռիչքներ է ունեցել, որոնք իրականացվել են չարտերային եղանակով։ Երկրորդ օրն է, ինչ անցել են կանոնավոր չվերթների։ Առայժմ օրական մեկ թռիչք վերադարձողների և մեկնողների համար է։ Արտերկրից վերադարձածները օդանավակայանի սրահի առանձնացված հատվածում Covid-19-ի պարտադիր թեստավորում են անցնում։ Պարտադիր թեստավորումը  մեկնողներին ևս վերաբերում է, այս մասին քաղաքացիներին իրազեկում եղել է։ ՀՀ քաղաքացիություն […]

̰
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստում քննարկվել են գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեությանն առնչվող հարցերը

19:15 02.02.2021

Տեղի է ունեցել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը։ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության է արժանացել նաև տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում […]

̰
BACK_TO_TOP