16:46 14.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, […]
16:36 14.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եռօրյա այցով եղել են Լոռու մարզում: Պատգամավորները հանդիպել և զրուցել են Դսեղ, Օձուն, Ջրաշեն, Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի, Ալավերդի քաղաքի բնակիչների հետ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նրանք հանդիպել են սոցիալապես անապահով ընտանիքների հետ՝ փորձելով տեղում լուծել որոշակի խնդիրներ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
16:27 14.12.2024
Այսօր՝ դեկեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։ Վնասվել է 100-ից ավելի տան տանիք, արմատախիլ է եղել 100-ից ավելի ծառ, մի քանի էլեկտրասյուն, գազախողովակ վնասվել է, գրեթե ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի […]
16:20 14.12.2024
Դեկտեմբերի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Նախարարը շեշտադրելով ներքին գործերի համակարգում կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանությունը՝ նշել է, որ այն հնարավորություն կտա ձևավորել […]
16:12 14.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին […]
15:45 14.12.2024
Հայաստանի երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամը, կարծես, հաղթահարվել է: Բայց արդյո՞ք օրինական եղանակով: Գյումրիում տեղի ունեցած իշխանափոխությունը ժողովրդավարական նորմերին համապատասխանող գործընթա՞ց էր, թե՞ իշխանությունը գրավելու փորձ: Քաղաքացի՞ն է ընտրել նոր կառավարչին, թե՞ ստիպված է հանդուրժել դրածոյի: Ի՞նչ սպասի գյումրեցին գալիք ընտրություններից: Այդ ճգնաժամի պատճառների ու հաղթահարման ճանապարհների վերաբերյալ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում բանավիճել են իրավագետ Արտաշես Խալաթյանն […]
15:34 14.12.2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը: Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: View this post on Instagram A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
14:55 14.12.2024
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13-ի վճռով բավարարել է դատախազի՝ պատժի նշանակման մասին միջնորդությունը և Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Դանիել Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ցմահ ազատազրկումը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2018 թվականի մայիսի 3-ին ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը […]
14:51 14.12.2024
Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ» երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։ 2024 թվականի […]
14:37 14.12.2024
Դեկտեմբերի 20-ին կթողարկվի հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունների ալբոմը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մանսուրյանական սիրված ստեղծագործությունների ձայնագրությունն ու ալբոմի թողարկումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այն հասանելի կլինի բոլոր առաջատար հարթակներում (Spotify, Apple Music, Amazon Music, YouTube և այլ)։
14:12 14.12.2024
Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի ունեցած «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները դեկտեմբերի 13-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի […]
14:04 14.12.2024
Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիին: Շնորհավորելով դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ղադա Վալին արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ մշտական ներկայացուցչին և պատրաստակամություն հայտնել համակողմանիորեն աջակցել […]
13:58 14.12.2024
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, դեկտեմբերի […]
13:49 14.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին […]
13:36 14.12.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց […]
13:27 14.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]
13:18 14.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին […]
13:14 14.12.2024
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: «Հարգելի՛ վարորդներ, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի […]
13:07 14.12.2024
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը աշխատանքային այց է կատարել Վայոց ձոր, մասնավաորապես՝ Ջերմուկի բոլոր այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք պետք է հյուրընկալեն խաղերի մասնակիցներին և հյուրերին։ Այցելության նպատակն էր ծանոթանալ, թե այդ հյուրանոցներում ու հյուրատներում գործող հանրային սննդի կետերում՝ ռեստորաններում ու ճաշարաններում, սննդի կազմակերպման գործընթացը որքանով է […]
23:20 13.12.2024
Ֆրանսիան նոր վարչապետ ունի: Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել կենտրանոմետ «Հանուն ժողովրդավարության» կուսակցության նախագահ Ֆրանսուա Բայրուին: Նախորդ վարչապետն իր պաշտոնում դիմացավ ընդամենը 80 օր: Միշել Բարնիեի կառավարության տապալումը կարծես թե տխրեցրել է ֆրանսահայերին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Միշել Բարնիեի կառավարությունը կարելի էր անվանել Ֆրանսիայի պատմության մեջ երբևէ եղած ամենահայամետ […]
22:58 13.12.2024
Դեկտեմբերի 13-ին՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Մակրոնը շնորհավորել է Արման Խաչատրյանին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առանձնաշնորհյալ […]
19:42 13.12.2024
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատավան գյուղում բախվել են «VAZ» (վարորդ՝ Պ. Հ., ծնված 1996 թ․) և «KamAZ» […]
19:36 13.12.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը: Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման […]
19:31 13.12.2024
Բնակարան ձեռք բերելու ամենաշահավետ տարբերակը փուլային վճարումն է։ Առավելություններ՝ ✅ ավելի մեծ կանխավճար՝ ավելի շատ զեղչ ✅ վճարումներ ուղիղ կառուցապատողին ձեր իսկ նախընտրած գրաֆիկով մինչ շինավարտ Գնեք այս բնակարանը ընդամենը 20,562,000 ՀՀ դրամով։ Համալիրի հասցե՝ Սևանի 21 Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02 Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ […]
19:19 13.12.2024
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է առցանց հանդիպում Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետների խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։ Փորձագետները ներկայացրել են մի քանի հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները, որոնք նաև Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում են։ Նախանշվել են այդ ուղղություններով համատեղ աշխատելու սկզբունքները։ […]
19:14 13.12.2024
Դեկտեմբերի 13-ին «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում» խորագրով Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ Գլոբալ ֆորումի ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր զեկուցողներին հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար: Անդրադառնալով թեմատիկ քննարկումներին՝ Վահան Կոստանյանն […]
19:04 13.12.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 13-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Մարկ ՄըքԻննեսին, ով Երեւան է ժամանել՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին: Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը եւ […]
18:57 13.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին: Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Քեթրին Բոմբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
18:52 13.12.2024
Ազգային ժողովի աշխատակազմն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների հետ համակարգման՝ կիսամյակային եւ տարեկան հանդիպումներ: Համատեղ փոխգործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք կարեւոր նախագծեր, որոնք հաջողությամբ իրականացվում են Աշխատակազմի կողմից: Ողջունելով գործընկերներին Ազգային ժողովում՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: Դեկտեմբերի 13-ին կայացած հանդիպմանը մասնակցել […]
18:36 13.12.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջանների և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]