Տեղի է ունեցել խորհրդարանական աջակցություն իրականացնող միջազգային գործընկերների հետ համակարգման հերթական հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.11 oC

Տեղի է ունեցել խորհրդարանական աջակցություն իրականացնող միջազգային գործընկերների հետ համակարգման հերթական հանդիպումը

18:52 13.12.2024

Ազգային ժողովի աշխատակազմն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների հետ համակարգման՝ կիսամյակային եւ տարեկան հանդիպումներ: Համատեղ փոխգործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք կարեւոր նախագծեր, որոնք հաջողությամբ իրականացվում են Աշխատակազմի կողմից: Ողջունելով գործընկերներին Ազգային ժողովում՝ այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Դեկտեմբերի 13-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից:

Խորհրդարանի աշխատակազմը վերջին մի քանի տարիների ընթացքում էապես խորացրել է հարաբերությունները եւ ընդլայնել համագործակցության շրջանակը միջազգային գործընկերների հետ՝ տարեցտարի ավելացնելով իրականացվող ծրագրերի քանակն ու բովանդակությունը: Դավիթ Առաքելյանը նշել է, որ տարին նշանավորվել է բազմաթիվ թրեյնինգներով, փոխայցերով, եռակողմ համագործակցություններով եւ նոր նախագծերով: ԱԺ աշխատակազմի ղեկավարը խոսել է նաեւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի կողմից ֆինանսավորված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասին:

«Այս տարի Ազգային ժողովի աշխատակազմը դարձել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համաֆինանսավորող: Սա կարեւոր ձեռքբերում է եւ համատեղ աշխատանքն ավելի խորացնելու ու հաջողության հասնելու մեր ձգտման լավագույն ապացույցը»,- նշել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

Դավիթ Առաքելյանն անդրադարձել է «Երիտասարդ խորհրդարան» նախագծին՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը եւ Աշխատակազմն առանձնակի ուշադրություն են դարձնում խորհրդարանական աշխատանքներին երիտասարդների ներգրավմանը:

Նշվել է, որ ներկայում ՄԱԶԾ գործընկերների հետ համատեղ մշակվում է Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի աշխատակազմի ռազմավարությունը: Մանրամասն անդրադառնալով իրականացվող ծրագրերին, վերապատրաստման դասընթացներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարի կավարտվեն Ազգային ժողովի պաշտոնական կայքի վերափոխման աշխատանքները:

Դավիթ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ծրագրերին եւ նախաձեռնություններին աջակցելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ գալիք տարիներն ավելի հարուստ կլինեն համատեղ հաջողության պատմություններով:

Խորհրդարանական աջակցություն իրականացնող կառույցների ղեկավարները, ողջունելով ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, խոսել են իրականացված ու առաջիկայում նախատեսված ծրագրերի եւ աշխատանքների մասին:

Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ 2019 թվականից Շվեդիայի կառավարությունն ակտիվորեն համագործակում է Հայաստանի Ազգային ժողովի հետ: Նրա խոսքով համագործակցությունը ոչ միայն ժողովրդավարության հիմնասյունն է, այլ նաեւ խաղաղ եւ դիմակայուն Հայաստանի ձեւավորման գրավականը:

«Շվեդիան միշտ լինելու է Հայաստանի Հանրապետության նվիրյալ եւ կարեւոր գործընկերը»,- ընդգծել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ԱԺ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանի կառավարության աջակցությունը ժողովրդավարության հաստատման եւ առաջխաղացման հարցում կարեւորել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները: Նա վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովին մի շարք ոլորտներում առաջընթաց ապահովելու հարցում աջակցությունն ու համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ Կանադան միացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի երկրորդ շրջափուլի համաֆինանսավորող:

ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ողջունելով Նորվեգիայի, Շվեդիայի, Կանադայի եւ Հայաստանի միջեւ ամրագրված համագործակցությունը, արժեւորել է բազմոլորտ ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ դրանք կօգնեն Հայաստանին ժողովրդավարության հաստատման, կայուն ժողովրդավարական խորհրդարանական համակարգ ձեւավորելու եւ առաջընթաց ապահովելու հարցերում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն էլ նշել է, որ հպարտ են, որ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ որպես գործընկեր, աջակցում է Հայաստանի խորհրդարանին: Նա առաջարկել է հստակեցնել հետագա համագործակցության ուղղությունները:

Հայաստանում Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուդե-Պելցն արդյունավետ է գնահատել դեռեւս 2017 թվականից մեկնարկած համագործակցությունը՝ ընդգծելով գենդերահավասարությանը, կանանց առաջնորդության եւ հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Արձանագրված ձեռքբերումների, արդյունավետ համագործակցության մասին է խոսել նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային կառավարման բարեփոխումների Արեւելյան գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի» ներկայացուցիչ Հրաչ Յարմոլյանը: Նա հավաստիացրել է, որ շարունակելու են ստեղծել ռազմավարական գործընկերություններ միջազգային հարթակում, իրականացնել ծրագրեր բազմաշերտ կառավարման ոլորտում, ինչպես նաեւ շարունակվելու է համագործակցության սերտացումը Գերմանիայի Բունդեսթագի, Եվրոպական միության բազմաթիվ ինստիտուտների, ԵՄ մի շարք երկրների եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հետ:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը նշել է, որ պատրաստակամ են շարունակելու Հայաստանի Ազգային ժողովի հզորացմանն ուղղված աշխատանքները:

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պույտենսը համոզմունք է հայտնել, որ իրականացվող ծրագրերի մասնակիցներից շատերն էական դերակատարում կունենան Հայաստանի հանրային հատվածի կյանքում:

Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանցի խոսքով էլ իրենց գործունեության հիմնական շեշտադրումը կորպորատիվ ռազմավարական եւ գործառնական ծրագրերի մշակման եւ իրականացման գործում ԱԺ աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացումն է:

ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ աշխատակազմին պատրաստակամության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա տեղեկացրել է, որ ի թիվս մի շարք ծրագրերի՝ իրենց առաջարկով օրենսդրական դաշտում եւս կատարվել են աշխատանքներ: Ռուզաննա Հայրապետյանը տեղեկացրել է, որ ծավալուն աշխատանք է կատարվել թվայնացման ոլորտում. հանձնաժողովների եւ նիստերի դահլիճներում էլեկտրոնային քվեարկությունը պատրաստ է գործարկման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP