TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հաստատվել են ազատազրկված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-21 ուստարվա ուսումնական պլանները

10:47 04.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Այլընտրանքային (հեղինակային) այդ պլանները մշակել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների հիման […]

̰
Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

10:42 04.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Սուսաննա Սաֆարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտին:

̰
Ազատությունից զրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության  լույսի ներքո․ ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

10:40 04.02.2021

Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը: Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում: Այս պնդումն ավելի ցայտուն կերպով արտացոլված է ոլորտային […]

̰
Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

10:31 04.02.2021

Փետրվարի 3-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Քաղաքացու (Ռ․ Ս․, ծնված 1981 թ․) ինքնասպանության փորձը կանխվել է ԱԺ պատգամավոր Գոռ […]

̰
ՄԻՊ-ն ԱԺ և Կառավարություն է ուղարկել նախագծերի ամփոփված փաթեթը՝ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու համար

10:28 04.02.2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններչտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական […]

̰
ՀՀ ՊՆ գնդապետը զինծառայողների ծնողներից խոշոր չափերի կաշառք է ստացել․ ԱԱԾ բացահայտումը

10:22 04.02.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ունենալով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների նկատմամբ վերահսկողություն և ստուգումներ իրականացնելու […]

̰
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

10:03 04.02.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-120 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին […]

̰
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:20 04.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի […]

̰
Մեղրիի բնակիչների ջրի իրավունքը լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով. ՄԻՊ

08:45 04.02.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ արարքներով: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Մեղրի համայնքի բնակիչներից ստացել է զայրույթի ու անհանգստության ահազանգեր այն մասին, որ ավելի քան 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:07 04.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Թափաբաշի փողոցի սեփական տներ, Սիմիոն Երևանցու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2-րդ նրբ. 8 շենք, Շոպրոնի3-րդ նրբ. […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:59 03.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 4-ին՝ […]

̰
Էջմիածնում 55–ամյա վարորդը Mercedes-ով տապալել է բնակելի տան երկաթե դարպասն ու քարե պարիսպը

23:50 03.02.2021

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում 55-ամյա Հայկ Մակարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 2 տան քարե պարսպին ու երկաթե դարպասին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով դարպասը տապալվել է, պարիսպն էլ մասամբ փլուզվել: […]

̰
Հայաստանից մեկ օրում 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

23:00 03.02.2021

Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ինչպես տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում Հայաստանի տարածքից 38 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 52 096 մարդ։ Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:48 03.02.2021

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ը՝ գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-6 […]

̰
Պետությունից ֆինանսավորում՝ ԱԺ 2018 թ. ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած ուժերին

22:37 03.02.2021

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի կառավարությունը միջոցների կտրամադրի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստում: Ընդհանուր աջակցության գումարը 2021 թվականի ամբողջ տարվա համար կազմում է 103 մլն 725 հազար դրամ: Նախատեսվում է ՀՅԴ-ին […]

̰
Երևանի Գյուրջյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

22:00 03.02.2021

Փետրվարի 3-ին` ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել […]

̰
Հայաստանում միասնական սոցիալական ծառայություն կստեղծվի

21:13 03.02.2021

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։  Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ կարևորելով արդյունավետ մեխանիզմների կիրառումն ու սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը։ «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես […]

̰
Փետրվարի 4-ին 14․00-ից 18․00-ը  փակ է լինելու Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը․ՀՀ ԱԻՆ

20:58 03.02.2021

Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը շինարարական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Երթևեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։Այս մասին տեղեկացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը;

̰
Սկսվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը

20:45 03.02.2021

Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։

̰
Քաշաթաղցիները փոխվարչապետին ներկայացրել են տարհանման հետևանքով առաջ եկած  խնդիրները

20:35 03.02.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հետ: Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, ծրագրերից օգտվելու ընթացքում շահառուների համար առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները: Հանդիպման ավարտին որոշվել է, որ […]

̰
Հայկական և անգլալեզու օրորոցային երգերի ոճական առանձնահատկությունները․ Հասմիկ Մատիկյանի  նոր աշխատությունը՝ մեկ ժողովածուում

20:25 03.02.2021

Օրորոցային երգերը, որոնք կատարվել են հայկական  գավառներում, ունեցել են նիստ ու կացին բնորոշ բարբառային առանձնահատկություններ։Դրանք  սերնդեսերունդ փոխանցվելով՝  հասել են մեր օրեր: Այսօր էլ շատ մայրիկներ օրորոցային երգերով են երեխաներին քնեցնում։ Օրորոցայինները ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսակ են և  հեղինակներ չունեն: Որտեղ եղել է հայի ծնունդ  և օրորոց, այնտեղ  հնչել է օրորոցային երգը:   «Օրորոցայինն ինձ համար […]

̰
2020-ին ալկոհոլային, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորման  դեպքերը ՝ համեմատ նախորդ տարվա, նվազել են

20:12 03.02.2021

ՀՀ առողջապահության նախարարության  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ, մասնավորապես՝ ալկոհոլային, թունաքիմիկատներից, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: Երևանում՝ 1.2 անգամ, իսկ մարզերում՝ 1.1 անգամ: Միաժամանակ, դեպքերի 55.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, […]

̰
«Ձայն հայրենյաց» շարժման անդամները հանդիպում են անցկացրել Գյումրիում

20:00 03.02.2021

Այսօր «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամները հանդիպել են Գյումրիի մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, մտավորականների և հասարակական գործիչների հետ։ Շարժման անդամները խոսել են 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել են, որ իրենց նպատակն է ձևավորել ազգային արժեքները պահպանող նոր իշխանություն, վերականգնել ժողովրդի հավատն ու վստահությունը, նաև քայլեր ձեռնարկել բանակի ու պետական սահմանների ամրապնդման ուղղությամբ․ «Նոյեմբերի […]

̰
4-րդ զորամիավորումում ավտոմատ կառավարման համակարգի կենտրոնների պետերը մասնակցել են երկօրյա հավաքների

19:40 03.02.2021

Կապի համակարգի հնարավորությունների ու խնդիրների, ընդհանուր ցանցերի կառուցվածքի ուսուցանման, արդիական կապի համակարգի միջոցների, համակարգչային տեխնիկայի շահագործման, սպասարկման և ծրագրային ապահովման վերաբերյալ զինծառայողների տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործման նպատակով փետրվարի 1-ից 2-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի ավտոմատ կառավարման համակարգի կենտրոնների պետերի երկօրյա հավաքներ։ Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

̰
Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքերը ևս կապահովագրվեն

19:10 03.02.2021

Նախորդ տարի Շիրակի մարզում ապահովագրության ենթակա մշակաբույսերի ցանկում էին հացահատիկն ու խնձորի այգիները: Հիմա գյուղացիները կարող են ապահովագրել նաև կարտոֆիլի ցանքերը: Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է մշակաբույսերի ցանկը, հնարավոր ռիսկերը և պետության մասնակցության բաժինը գյուղապահովագրության ծրագրում, ինչպես նաև ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետները, բայց դեռ վերջնական հաշվարկված չեն ապահովագրավճարները: Ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են ոչ թե սպասվող բերքի […]

̰
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ֆրանսիացիների հետ ոչ-ոքի խաղաց

19:00 03.02.2021

 Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ տուրում Երևանում ընդունեց Ֆրանսիայի ընտրանուն: Խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 4-4։ Առաջին խաղակեսում մեր ընտրանին հաղթում էր 3:1 հաշվով: Առաջին կեսին Արթուր Մելքոնյանը դուբլի հեղինակ է դարձել, մեկ գոլ խփել է Գարեգին Մաշումյանը։  Երկրորդ կեսին ֆրանսիացիները հավասարեցրին խաղի հաշիվը, ինչից հետո աչքի  ընկավ Դավիթ Ասլանյանը։ Խաղավարտից րոպեներ առաջ […]

̰
ՀՀ փոխվարչապետը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպանն անդրադարձել են ռազմագերիների վերադարձի խնդրին

18:50 03.02.2021

Փետրվարի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով հյուրին՝  փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդեռլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ: Կողմերը քննարկել […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը հերթական անգամ հետաձգվել է

18:40 03.02.2021

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ Ամբաստանյալը  և նրա պաշտպանը դատավարությանը մասնակցում են ռազմաբազայից՝ տեսակապի միջոցով։   Նման ձևաչափով […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

18:26 03.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը խոսել է սերտ համագործակցության անհրաժեշտության, համատեղ ծրագրերի ընդլայնման և ֆեդերացիաների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տարբերակների մասին: Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարությունները շատ են, սակայն հանձնվելը մարզաշխարհին բնորոշ չէ, ուստի […]

̰
Զինծառայողները հանձնել են ֆիզպատրաստության ստուգարքներ

18:20 03.02.2021

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 2-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք մարզաձևերից, ցուցաբերել բարձր պատրաստություն և դիմացկունություն, արժանացել բարձր գնահատականների։

̰
BACK_TO_TOP