20:25 03.02.2021
Օրորոցային երգերը, որոնք կատարվել են հայկական գավառներում, ունեցել են նիստ ու կացին բնորոշ բարբառային առանձնահատկություններ։Դրանք սերնդեսերունդ փոխանցվելով՝ հասել են մեր օրեր: Այսօր էլ շատ մայրիկներ օրորոցային երգերով են երեխաներին քնեցնում։
Օրորոցայինները ժողովրդական բանավոր ստեղծագործության տեսակ են և հեղինակներ չունեն: Որտեղ եղել է հայի ծնունդ և օրորոց, այնտեղ հնչել է օրորոցային երգը:
«Օրորոցայինն ինձ համար մանկանն առողջ մեծացնելու հիմնասյուներից մեկն է, նախ՝ խաղաղվում է մանուկի հոգին և երկրորդ՝ խաղաղվում է նաև մոր հոգին, այսինքն ամրապնդվում են մայր-մանուկ կապը։ Պատահական չեն օրորոցայինների բառերը, որոնք ընտրում ենք երգելիս, որովհետև երգելու ժամանակ ակտիվանում է այն ամբողջ հուզական աշխարհը, որ մենք փոխանցում ենք երգի միջոցով մեր երեխաներին»,-նշում է բանասաց Շուշան Թումանյանը։
Բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Մատիկյանը գիտականորեն ուսումնասիրել է օրորոցային երգերի տեքստային առանձնահատկությունները, բացահայտել դրանց ոճական կառուցվածքն ու համադրել անգլալեզու նույնաբովանդակ ստեղծագործությունների հետ:
«Աշխատանքը լեզվական ուսումնասիրություն է, անդրադարձ եմ կատարել օրորների լեզվական առանձնահատկություններին, փորձել եմ բացահայտել օրորների տեքստերի բանահյուսական մտածողությունը, որը դրսևորվում է տարալեզու մշակույթներում։ Գրի եմ առել նաև բազմաթիվ օրորներ Մեծ Բրիտանիայից և Հայաստանի տարբեր շրջաններից»,- նշել է բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Մատիկյանը։
Մանկական բանահյուսության ամենահին ու կարևոր ժանրի ուսումնասիրության ընթացքում Հասմիկը նաև շրջել է տարբեր գյուղական բնակավայրերում, հավաքել ազգային օրորոցային երգերն ու դրանք ընդգրկել իր «Անուշ ձայնով կանչեմ օրոր» գիտական առաջին ժողովածուում: Գրքում հեղինակը մեկնաբանում է նաև տարբեր ազգերի մշակույթներում առկա օրորոցային ժանրերի ծագումնաբանությունն ու տարբերությունները:
Մենագրությունից բացի նկարահանվել են նաև թեմատիկ ֆիլմաշարեր և պատկերաշարեր, որոնք հեղինակը պատրաստվում է հանրությանը ներկայացնել առաջիկայում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
12:27 31.07.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...
12:16 31.07.2025
ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժածՀուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...
12:06 31.07.2025
Վահան Կոստանյանը և Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներինՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...
11:58 31.07.2025
Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գնի բարձրացումը․ ՄՊՀ պարզաբանումըՀեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի […] ...
11:47 31.07.2025
Քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՀուլիսի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ...