09:44 29.01.2021
Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքների ընթացքում, հունվարի 28-ի տվյալներով, հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:
09:40 29.01.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և […]
08:09 29.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Լեո փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փ. 10գ, 24/1 շենքեր, Գայի պող. 23, Բագրատունյաց պող. […]
23:59 28.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում, Թալինի տարածաշրջանում, Արմավիրի մարզի […]
23:18 28.01.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց է նախատեսված Արցախ: Ժամկետներ առայժմ նշված չեն: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաև անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին և Արցախում ընդհանուր իրավիճակին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:11 28.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հանրապետության առանաձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 01-02-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 01-02-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:36 28.01.2021
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, […]
22:07 28.01.2021
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից Գյումրի և հակառակ ուղղությամբ չվերթների՝ փետրվար-մարտ ամիսների ժամանակացույցը: 10.02 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 17.02 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 24.02 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 03.03 – Մոսկվա-Գյումրի, «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 13:30-ին) 10.02 […]
20:43 28.01.2021
Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ վերադարձել է Բաքվից Երևան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ անձ և Երևան են վերադարձվել հինգ գերիներ»,- ասել է […]
20:27 28.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ […]
20:20 28.01.2021
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և դոնոր համայնքին: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից, արձագանքման ծրագիրը, որը լրացնում է ՀՀ կաառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում […]
20:16 28.01.2021
Հունվարի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը հանգամանալից քննարկում ունեցան հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի շուրջ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու բազմաոլորտ գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Որպես առաջնահերթություն ընդգծվեց […]
19:52 28.01.2021
Հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցան ուժեղացված ծառայության։ Նպատակը հասարակական կարգի պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն էր, ինչպես և հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։ Այս համատեքստում ուժեղացված ծառայության դուրս եկած ոստիկաններն ակտիվ […]
19:25 28.01.2021
Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ «Անուն-ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա»,- ասել է Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել […]
19:15 28.01.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռազմագերիների փոխանակման հարցին և նշել, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ […]
19:05 28.01.2021
Գերիներին հայրենիք վերադարձնող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։ Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։ Տեսանյութը ՝ Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից․
18:45 28.01.2021
Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը Գյումրիի ծննդատանն արու զավակի ծնունդով է նշանավորվել։ Նորածինը պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին է։ Մյասնիկը պատերազմի դաշտ է մեկնել մոբիլիզացիոն գնդում։ Զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում։ Մյասնիկի մայրը՝ Վարդանուշ Խաչատրյանը, Shantnews-ի հետ զրույցում պատմեց, որ որդին երրորդ զավակի ծնունդին ամենաշատն էր սպասում, երազում էր որդի ունենալ։ Սիմոնյանների ընտանիքում ծնված փոքրիկը երկրորդ […]
18:27 28.01.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած ստուգատես-հրահանգավորումից հետո ոստիկանության ՊՊԾ գնդի, ՃՈ մայրաքաղաքը սպասարկող առաջին սպայական գումարտակի, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն անցել են ուժեղացված ծառայության։ Նպատակը հասարակական կարգի պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն էր, ինչպես և հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։ Այս համատեքստում ուժեղացված […]
18:24 28.01.2021
Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: Տ. Բալայանը շեշտել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալների միջոցով Ազգային ժողովն իր գնահատանքն է հայտնում տարիների ընթացքում երկկողմ […]
17:25 28.01.2021
Արցախի քաղաքական և ռազմական գործիչ, ազատամարտիկ, «Մարտական խաչի» ասպետ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ հետագա գործողությունների մասին լրացուցիչ կհայտնեն: Հիշեցնենք, որ այսօր Եռաբլուրում Վահան Բադասյանը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին՝ Նիկոլ Փաշինյանին որակելով «թշնամի». «Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, […]
16:47 28.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, որոնք 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր […]
16:40 28.01.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ. «Ազգային Բանակը մեր պետականության հարատևության երաշխավորն է։ Ոչինչ չի կարող խամրել այն հպարտությունն ու ակնածանքը, որ յուրաքանչյուր հայ տածում է Հայոց բանակի ու Հայ զինվորի հանդեպ: Հավերժ փառք ու խոնարհում մեր անմահ հերոսներին: Տոնդ շնորհավոր, Հայ Զինվո՛ր»:
16:33 28.01.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը: Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հանուն մեր հայրենիքի հզորացման, […]
16:18 28.01.2021
«Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու եւ առանց հոռետեսության: Մենք պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար: Իմ շնորհավորական խոսքը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ […]
16:11 28.01.2021
Հունվարի 28-ին՝ ժամը 09:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արաբկիր 29-րդ փողոցում գտնվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Ս․) […]
15:54 28.01.2021
Բժշկական համալսարանում այսօր բացվեց Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական լայնածավալ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացված՝ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» տողերով վերնագրված հուշատախտակն անուն առ անուն կհավերժացնի հերացիականների հիշատակը: «Հայոց բանակի […]
15:32 28.01.2021
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 27-ին՝ ժամը 18։25-ին, Նոր Խարբերդում հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել Արմեն Ու․-ին, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
15:20 28.01.2021
Բանակի օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: