08:29 28.01.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով: Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ […]
08:10 28.01.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ, Լեո փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փ. 10գ, 24/1 շենքեր, Գայի պող. 23, Բագրատունյաց պող. […]
23:54 27.01.2021
Հունվարի 26-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
23:48 27.01.2021
Մեկնարկում է «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի և ՌԴ իշխանությունների միջև պայմանավորվածության համաձայն` կորոնավիրուսի բացասական պատասխան ունեցող անձինք կկարողանան մեկնել ՌԴ: Այս մասին հայտնել է վարչապետը կառավարության այսօրվա նիստում: Ըստ Փաշինյանի՝ ծրագիրն արդեն անցել է փորձարկման փուլը: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
23:21 27.01.2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները, որոնք ուղղված են որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելուն, հստակեցնելուն, փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը, իրավիճակները կարգավորելուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Մասնավորապես, ուսումնասիրությունը ցույց […]
22:50 27.01.2021
Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության հիմնով, այնուհետ ներկաները […]
22:50 27.01.2021
Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: «Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները […]
22:36 27.01.2021
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների […]
22:05 27.01.2021
«Աերոֆլոտ»-ը չեղարկել է մի շարք միջազգային կանոնավոր չվերթներ. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Ըստ լրատվամիջոցի՝ ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի նաև Մոսկվա-Երևան չվերթները։ «Աերոֆլոտը» փոփոխություններ է մտցնում կանոնավոր միջազգային չվերթների թռիչքների ծրագրում ՝ կապված կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման սահմանափակումների հետ»,- ասված է տարածված հողարդագրությունում: Մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվա-Երևան, […]
21:21 27.01.2021
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Երևանում այցելեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարը Հայաստանի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ շրջայց կատարեց շինհրապարակում և ծանոթացավ շենքային պայմաններին: «Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա […]
21:00 27.01.2021
Եղանակային պայմանները Մինասի թանգարանում փոխում են ցուցադրությունը: Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը, որը գործում է 2005-ից ջեռուցում չունի: Սա վտանգում է կտավների պահպանությունը: Ձմռանը Մինասի բնօրինակ գեղանկարները հանվում են ցուցադրությունից: Ցուցասրահներում մնում են կրկնօրինակները, որմնանկարները,Մինասի գրաֆիկական աշխատանքները: Ջեռուցման հարցերը թանգարանում չեն լուծվում, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Առայժմ քննարկման փուլում է նաև թանգարանում արևային էներգիայով ջեռուցում […]
20:45 27.01.2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նաև աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ […]
20:22 27.01.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում:
20:15 27.01.2021
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, […]
20:06 27.01.2021
Այսօր պատանդառության դեպք է գրանցվել Երևանում: Առավոտյան Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում, հետախուզվող տղամարդը տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում վերջինս վայր է դրել զենքն ու բաց […]
19:56 27.01.2021
Նախագահի հրամանագրով Տիգրան Հարությունյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Տիգրան Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում։
19:51 27.01.2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: ՀՀ կառավարությունը […]
19:40 27.01.2021
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակից Երևանում գործող, մի շարք տնտեսվարողների մոտ առկա տարբեր խախտումներ չարձանագրելու և օրենքով սահմանված ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար, յուրաքանչյուր ամիս, որպես կաշառք պահանջում և վերջիններից ստանում են տարբեր չափերի գումարներ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում, […]
19:30 27.01.2021
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնություն այցելել ցանկացող քաղաքացիների բազմաթիվ հարցումները՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021 թ. կատարված փոփոխության համաձայն, 2021 թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվելու է Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի […]
19:25 27.01.2021
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանի խոսքերով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է: Այս մասին Լըմուանը խոսել է Երևանում լրագրողների հետ զրույցում: Հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում, երկու […]
19:16 27.01.2021
Կորոնավիրուսի պայմաններում և պատերազմի ամիսներին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արդյունավետ համագործակցել է հեռուստաընկերությունների հետ, կարողացել լիարժեք աշխատել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա ամփոփել է անցած տարի կատարած աշխատանքներն ու անդրադարձել օրեր առաջ կայացած մրցույթի արդյունքներին, պատասխանել հեռարձակման իրավունքից զրկված հեռուստաընկերությունների վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:06 27.01.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև հաստատված գործընկերության բարձր մակարդակը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը […]
18:40 27.01.2021
Փոփոխության է ենթարկվել ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը: Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ չեն փակցվելու, փոխարենը անհրաժեշտ տվյալները կֆիքսվեն հատուկ էլեկտրոնային բազայում։ Նոր կարգով ավտոմեքենաների տեխզննման գործընթացի վերահսկողությունն է ուժեղացվում։ Տարբեր գնահատականներով՝ վթարների մինչև 30 տոկոսը տեղի է ունենում մեքենաների անսարքության պատճառով։ Տեխզննման գործընթացի ձևական բնույթի մասին շատ վարորդներ են խոստովանում, բայց և չեն ժխտում, […]
18:30 27.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին […]
18:20 27.01.2021
Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և […]
18:17 27.01.2021
1-ին զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 26-ին իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Անցկացվել է շարային ստուգատես, հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված խնդիրների վերաբերյալ։
18:12 27.01.2021
Հյուսիսային ուղղությամբ տեղի ունեցած ծանր մարտերին մասնակցել ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել պահեստազորայիններ Հայկ Ազատի Մանուկյանը, Արման Մանվելի Պետրոսյանը, Միհրան Հակոբի Մանուկյանը, Սարգիս Գարեգինի Խաչատրյանը, Արտակ Պավլիկի Պողոսյանը, կապիտան Արայիկ Գագիկի Մաթևոսյանը: Վիրավորների բուժօգնությունն ու տարհանումը կազմակերպելիս աչքի են ընկել բուժծառայության մայոր Վլադիմիր Հրաչյայի Ադամյանը, լեյտենանտներ Հակոբ Գևորգի Խաչատրյանը, Արամ Հուսիկի Անտոնյանը, Կարեն Արսենի […]
18:07 27.01.2021
JTI (Japan Tobacco International) ընկերությունը ճանաչվել է որպես 2021-ի Լավագույն գործատու Հայաստանում և Եվրոպայում, ինչպես նաև դարձել է 16 ընկերություններից մեկը, որոնք արժանացել են այս մրցանակին համաշխարհային մակարդակով: Լավագույն գործատու վկայագիրը շնորհվում է այն ընկերություններին, որոնք իրենց աշխատողներին առաջարկում են ակնառու աշխատանքային պայմաններ և որտեղ աշխատակիցները միշտ առաջին տեղում են: JTI-ը միջազգային մակարդակով ձեռք է […]
17:51 27.01.2021
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին Երևան քաղաքի Ջրվեժ համայնքի Քոչինյան փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Օնիկ Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
17:44 27.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հենակետերում անցկացվել են ստուգումներ: Ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, հենակետերի կահավորվածությունը, զինծառայողների գործողությունները տագնապի դեպքում։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։